Կոստա Կոնկորդիան ավարտել է իր վերջին ճամփորդությունը

costa-concordiaԿոստա Կոնկորդիա նավը հասել է իր վերջին ճամփորդության վերջնակետին:

Այս ամսվա սկզբներին ջրի մակերես բարձրացվելուց հետո նավը կիրակի օրը հանգրվանել է Իտալիայի Գենույա քաղաքի Վոլտրի նավահանգստում:

4,200 ուղևորներով նավը խորտակվել էր 2012թ-ին Ջիլո կղզու մոտակայքում:

Այն առանց նշանակալից պատահարների ավարտել է Ջիլոյից դեպի Գենույա չորս օր տևողությամբ ճամփորդությունը:

Նավում կշարունակեն փնտրել 33-ամյա մատուցող Ռասել Ռեբելոյի աճյունը, որը միակ զոհն է, որի մարմինը չեն հայտնաբերել դժբախտ պատահարից հետո: Նավի խորտակման հետևանքով 32 մարդ էր զոհվել:

Ռեբելոյի որոնումները շարունակվում են նաև Ջիլոյում նավի խորտակման վայրում:

Նավի ապամոնտաժումը կտևի երկու տարի:

Կոնկորդիայի ավելի քան 80 տոկոսը կօգտագործվի պղնձալարերի, կոյուղու խողովակների և այլնի արտադրության համար:

Մյուս 50,000 տոննա պողպատը կհալեցվի և կվաճառվի մեքենաների, այլ նավերի արտադրության համար:

 Անկախ

Խորտակված Կոստա Կոնկորդիան կկատարի իր վերջին ճամփորդությունը

cota concordia-giglioԿոստա Կոնկորդիան սկսել է իր վերջին ճամփորդությունը:

Անցած շաբաթ փրկարար խմբերը վերագործարկել են նավը, որպեսզի այն ապամոնտաժելու նպատակով Ջիլո կղզուց տեղափոխեն Իտալիայի Գենուայի նավահանգիստ:

Չորեքշաբթի առավոտյան հսկայական քայքայվող նավը ուղղվել է դեպի բաց ծով:

Արդեն 2 տարի է, ինչ նավը 4,200 ուղևորներով խորտակվել է Ջիլո կղզու մոտակայքում: Նավի խորտակման հետևանքով զոհվել է 32 մարդ, ինչը համաշխարհային ուշադրություն էր գրավել:

Նավը մինչև Գենույա հասնելը 240կմ կքաշեն ճոպաններով, իսկ 17 այլ նավեր կուղեկցեն նրան:

Սպասվում է, որ նավը նավահանգիստ կհասնի կիրակի օրը: Այն ապամոնտաժելու համար կպահանջվի երկու տարի:

Խորտակումից հետո երկու տարիների ընթացքում 24 տոննա ջարդոն են հանել ծովից՝ ներառյալ կահույք, սպասք, ուտելիք, անձնական իրեր և նավի մասեր:

Անկախ