Իտալիան արգելել է մեծ կռուիզ նավերի մուտքը Վենետիկ

Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել մեծ կռուիզ նավերի մուտքը դեպի Վենետիկի պատմական կենտրոն արգելելու վերաբերյալ:

կռուիզ նավ

Այժմ ծովային երկնաքերեր անվանումն ստացած նավերին կթույլատրվի 304 մ հեռավորության սահմաններում անցնել խորհրդանշական Սանկտ Մարկոսի հրապարակի կողքով:

Իտալայի նախարարները որոշում են կայացրել՝ արգելելով 96,000 տոննայից ավել կշիռ ունեցող նավերին անցնել Սանկտ Մարկոսի ավազանով և Ջուջեկա ջրանցքով:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Մայքլ Դուգլասը և Քեյթ Բլանշետը իրենց ստորագրություններն են ավելացրել բողոքի տակ, որը կոչ էր անում արգելել մեծ նավերի մուտքը Վենետիկի կենտրոն:

Այս նորությունը կուրախացնի վենետիկցիներին, շրջակա միջավայրի պաշտպաններին և այն հայտնի անձնաց, ովքեր մտահոգություն էին հայտնել քաղաքի մոտակայքով անցնող զբոսաշրջային նավերի վերաբերյալ:

Վենետիկը կռուիզ նավերի մուտք սկսել էր սահմանափակել այս տարվա սկզբին:

 

Մայքլ Դուգլասը և Քեյթ Բլանշետը գլխավորում են Վենետիկում հսկա նավերի առկայության դեմ բողոքող հայտնի անձանց ցուցակը

cruise ships - Venice1Վենետիկում հսկա կռուիզ նավերի առկայությունը և քաղաքին հասցվող դրանց հնարավոր վնասները դարձել են զբոսաշրջության ոլորտի ամենավիճահարույց թեմաներից մեկը:

Իտալական կղզին աշխարհի ամենաառաջնային ճամփորդական վայրերից է:

Մյուս կողմից նրանց, ովքեր դեմ են հսկայական նավերի առկայությանը, քաջալերում է այն փաստը, որ քաղաքի հատակագծում հաշվարկված չի եղել հսկայական նավերի առկայությունը:

Michael DouglasԱյժմ համաշխարհային կինոյի առաջատար դեմքերը՝ ներառյալ Օսկար նվաճած Քեյթ Բլանշետը, Տիլդա Սուինթոնը և Մայքլ Դուգլասը, իրենց ստորագրությունն են ավելացրել Իտալիայի վարչապետին և Իտալիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին ուղղված բողոքի տակ՝ կոչ անելով վերջ դնել քաղաք մուտք գործող հսկայական նավերին:

Մեծ էկրանի այլ դեմքեր ևս հայտնվել են բողոքողների ցուցակում՝ ներառյալ Ռոբ Լոուն, Դայան Լեյնը, սըր Մայքլ Քեյնը, Էդվարդ Նորտոնը, Սյուզան Սարանդոնը և Իզաբելլա Ռոսելլինին:

Բողոքին միացել են նաև քանդակագործ սըր Նորման Ֆոսթերը, խմբագիր Գրեյդոն Կարտերը, Հորդանանի արքայադուստր Ֆիրիալը, դիզայներներ Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը, Կարոլինա Էրերան, Յուբերտ դե Ջիվենշին և Քալվին Քլայնը:

Վենետիկը արդեն որոշ քայլեր ձեռնարկել է՝ սահմանափակելով կռուիզ նավերի շարժը քաղաքի ջրերում:

Հունվարին 20 տոկոսով նվազեցվել է 40,000 տոնայից ավել քաշ ունեցող նավերի մուտքը Ջուդեկայի նեղուց:

Սպասվում էր, որ նոյեմբերին նոր սահմանափակումներ կմտենեն ուժի մեջ, սակայն դրանք այժմ հետաձգվել են մինչև 2015թ-ի հունվար ամիս:

 Անկախ