Դեսպան Փոլադյանի հանդիպումները Լաթաքիայում

untitled1-472x265Հուլիսի 1-3-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի և Դամասկոսի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Լաթաքիա նահանգ: Այցի շրջանակներում հուլիսի 1-ին դեսպան Փոլադյանը հանդիպում ունեցավ Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլքադերի հետ:

Հանդիպման ընթացքում Լաթաքիայի նահանգապետը ՀՀ դեսպանին ներկայացրեց նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկուստեք ընդգծվեց Լաթաքիայի, ինչպես նաև քեսաբահայության ավանդական ծանրակշիռ դերը նահանգի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, մտքեր փոխանակվեցին ներկայումս նրանց առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում Լաթաքիայի նահանգապետը և դեսպան Փոլադյանն անդրադարձան վերջերս սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը:

Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանն այցելեց Քեսաբ, ուր քաղաքապետ Վազգեն Չափարյանի և շտապօգնության մարմնի հետ քննարկեց քեսաբահայերի՝ հայրենի քաղաք վերադարձի և նոր կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Դեսպանն այցելեց նաև Քեսաբի ռազմական ընդհարումների ընթացքում տուժած հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները:

Այնուհետև Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լաթաքիայի հոգևոր հայրեր և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագրեր ստացան մի քանի տասնյակ լաթաքիահայեր:

Շնորհավորելով անձանգիր ստացողներին` դեսպան Փոլադյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հայի կյանքում մեծ և հիշարժան իրադարձություն է ՀՀ քաղաքացի դառնալը, և հույս հայտնեց, որ իրենց գործունեությամբ նրանք մշտապես բարձր կպահեն ՀՀ քաղաքացու պատիվը:

Իրենց ելույթներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին ՀՀ ղեկավարության դերակատարությունը թե՛ քեսաբահայության, թե՛ առհասարակ սրիահայության խնդիրներին լուծումներ գտնելու հարցում:

 

Անկախ

ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Հալեպի նահանգապետի հետ

3333_hqՀունիսի 17-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Մոհհամադ Վահիդ Աքքադի հետ:

Շնորհավորելով Տիգրան Գևորգյանին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Հալեպի նահանգապետը հաջողություն մաղթեց նրան իր գործունության մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ընդունելության համար` ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորեց գլխավոր հյուպատոսության և նահանգային իշխանությունների միջև ավանդաբար եղած արդյունավետ համագործակցության շարունակությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Սիրիայում առկա իրադրության, նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությունը` զրուցակիցներն անդրադարձան ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջև ծառացած խնդիրներին:

Հանդիպման ընթացքում Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գևորգյանին ներկայացրեց նաև նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը:

Անկախ

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Հալեպում իրավիճակի վերաբերյալ

տիգրան բալայանԽստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։

Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է:

Նոր ավերածություններ և վիրավորներ Հալեպում

սիրիա,հալեպՀունիսի 1-ի ուշ գիշերից մինչև  մինչեւ Հունիսի 2 -ի վաղ առավոտ, Հալեպի տարբեր շրջաններում  հրթիռակոծությունը շարունակվել է: Հատկապէս Նոր Գյուղի շրջանում ահաբեկչական խմբերի նետած գազի շշերից  պատրաստված հրթիռները մեծ ավերներ են գործել: Վնասվել են  շրջանի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբն ու բնակարանները, գործատեղիներն ու վաճառատները:

Վիրավորվել են Ստեփան Արուշյանն ու Զարեհ Ղազարյանը: Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ, անոնք ստացած են համապատասխան բուժումն ու դարմանումը:

Հալեպի Լրատվական Գրասենյակ

 Անկախ

Նոր վիրավոր Հալեպում. Վիճակի ահավորությունը շարունակվում է

հալեպՆՈՐ Գյուղի  վիճակը հետզհետե ավելի է վատթարանում, ավելի վտանգավոր է  դառնում: Հրթիռները շարունակում են  տեղալ: Վայրկեանններ առաջ (2 Յունիս 2014, 12.55 p.m.) 4 հրթիռ է ընկել  Զվարթնոց եկեղեցու  մոտ:

Վիրավորվել է  Յարութ Իսկենյանը: Վիրավորի վիճակը վատ չէ:

Հալեպի Լրատվական Գրասենյակ

 Անկախ

Նորից հայ է վիրավորվել Հալեպում

հալեպԱյսօր,շաբաթ,մայիսի 24-ին Նոր Գյուղի վրա ընկած հրթիռների հետևանքով, որոնք պետևատրաստված են գազի տակառներից,մեկ հայ է վիրավորվել և բազմաթիվ նյութական վնասներ են պատճառվել:

Անկախ

Եվս մի զոհ Հալեպում

հալեպԿիրակի 17 Մայիս 2014ին, Նոր Գյուղի մէջ ընկած ռումբերի և  հրթիռների պատճառով վիրավորուած Նվարդ Մարգեյանը, ստացած ցնցումի ծանր ազդեցությանը  չդիմանալով մահացել է:

Նշենք, որ Նվարդը,  նույն օրը փլատակների տակ զոհված Յարութ Մարգեյանի մայրն էր:

 

Նվարդի թաղման արարողակարգը կկատարվի Չորեքշաբթի, 21 Մայիս 2014ին, առավոտյան ժամը 10ին, Ս.Աստվածածին եկեղեցում:

 

 

Հալեպի Լրատվական Գրասենյակ

Անկախ

 

Հալեպում հրթիռային ռմբակոծումից զոհվել է 13 մարդ

սիրիա,հալեպՍիրիայի Հալեպ քաղաքում հրթիռային ռմբակոծումից զոհվել է 13 մարդ:

Ուրբաթ օրը SANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակման վայրի մոտակա բնակելի հատվածում ևս 17 մարդ է վիրավորվել:

Գործակալությունը նշում է, որ հարձակումը իրականացրել են ահաբեկիչները. կառավարությունը Բաշար Ասադին պաշտոնանկ անելու համար պայքարող ապստամբներին բնորոշում է այս եզրույթով:

Ըստ տեղեկությունների՝ վնասվել է նաև երկու տուն:

Այս հարձակումից մեկ օր առաջ վերոնշյալ բնակելի հատվածում կրկին նման ռմբակոծություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 20 մարդ:

Ակտիվիստների տվյալներով՝ 3 տարի տևող սիրիական կոնֆլիկտի ընթացքում զոհվել է ավելի քան 150,000 մարդ: Ավելի քան 2,5 միլիոն մարդ լքել է Սիրիան, իսկ միլիոնավոր այլ մարդիկ տեղափոխվել են երկրի տարածքում:

 Անկախ

Հալեպում 25-ամյա հայ երիտասարդ է վիրավորվել

հալեպՀՅԴ Հալեպի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր`մայիսի 13-ին, Հալեպի Նոր Գյուղ և Ազիզե թաղամասերում ընկած հրթիռների հետևանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը: Վիրավորված հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

Հալեպում պայթեցրել են «Կառլտոն» հյուրանոցը

o_871076Սիրիայում, Հալեպի կենտրոնում պայթեցրել են«Կառլտոն» հյուրանոցի շենքը: Կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում.ներկայում ճշտվում է նրանց թիվը:

Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, ահաբեկչությունն ընդդիմության զինյալների ձեռքի գործն է: Պայթուցիչը տեղադրվել է շենքի տակ` թունելում: Հյուրանոցն ամբողջությամբ ավերվել է: Վնասվել են ու քանդվել նաև հնագույն շինություններ  հյուրանոցին հարակից թաղամասում:

Անկախ

Նոր վիրավորներ Հալեպում

հալեպՀալեպում շարունակվում են ռմբակոծությունները: Այսօր, մայիսի 3-ին, Հալեպի Ազիզիի շրջանի մեջ ընկած ռումբերի պատճառով կան բազմաթիվ  վիրավորներ , կան նաև  զոհեր:

Վիրավորների մէջ էր Կաթոլիկ համայնքի հոգևորական  Տեր Կոմիտաս Տատաղլյանը:

Իսկ Հալեպի Պետական Համալսարանի մէջ նետված նռնակի  պատճառով վիրավորվել է  ուսանողՆաիրի Գրիգորյանը:

Անկախ

 

Հալեպը ցնցվում է պայթյունների դղրդյուններից

 հալեպԵրէկ երեկոյեան ուշ ժամերէն սկսեալ զինեալ խմբաւորումներ տասնեակներով հրասանդեր արձակեցին Հալէպի յատկապէս Թէլէֆոն Հաուաի, Սուլէյմանիէ, Ազիզիէ եւ նորգիւղ շրջաններուն վրայ։ Ուշ ժամերուն հրաձգութեան, պայթող արկերու, հրասայլերու, ուղղաթիռներու, թնդանօթներու եւ բախումներու ձայները լարուած վիճակի մէջ պահեցին Հալէպի բնակչութիւնը մինչեւ առաւօտ։ Այսօր առաւօտեան երկրաշարժի ուժգնութեամբ երեք պայթիւններ ցնցեցին քաղաքը, լրատուամիջոցներ յայտնեցին, թէ անոնք հետեւանք էին Սէիտ Ալի, Սէքէնէթ Հէնէնօ եւ Հին Հալէպ շրջաններուն մէջ եղած պայթիւններուն։

Այս պահուս[1] քաղաքին մէջ ծայր աստիճան անապահովութիւն կը տիրէ, բազմաթիւ հրասանդեր կ՚իյնան եւ բախումներ տեղի կ՚ունենան օրինական զօրքին եւ զինեալ խմբաւորումներուն միջեւ քաղաքի տարբեր շրջաններուն մէջ։ Օրը՝ 17 Ապրիլ, կը զուգադիպի նաեւ Սուրիոյ Ֆրանսական տիրապետութենէն ազատագրուելու ՛՛Ճալաա՛՛ տօնին։

Հաղորդում` Զարմիկ Չիլափոշեան Պօղիկեան

Լրատուական Գրասենեակ – Հալէպ

 

Հալեպում մարտեր են ընթանում, մեկ հայազի վիրավորվել է

հալեպՀՅԴ Հալեպի գրասենյակից տեղեկացնում են, որ Հալեպում այսօր մարտերն ակտիվացել են: Մարտական ործողություններ են ընթանում Հալեպի Աղիոլ, Պապ Ալ Հատիտ, Սեքենեթ Հանանո շրջաններում: Հայաբնակ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում ամայություն է:

Միաժամանակ ընթանում են մարդկանց սննդամթերք, կենցաղային պարագաներ մատակարարելու, վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելու  աշխատանքները:

Հայտնի է մեկ հայազգի վիրավորի մասին.  նա 1966 թվականին ծնված Կարո Ավագյանն է:

Հալեպում հայ երիտասարդ է զոհվել

հալեպՀալեպում հայազգի երիտասարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը, այսօր առավոտյան Հալեպի Ռամուսեի շրջանում  զոհվել է դեռ 20-ամյակը չբոլորած  սիրիահայ զինծառայող Գօգօ Աշնագըլեանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր, Ս.Երրորդություն  եկեղեցում:

Հայ Զոհեր և վիրավորներ Հալէպում

հալեպՀԱԼԷՊ, «Գանձասար».- Անցնող օրերուն Հալէպի ապահովական վիճակը զգալիօրէն վատթարացաւ: Սուրիական օրինաւոր բանակին եւ զինեալ ընդդիմադիրներուն միջեւ բուռն բախումներ տեղի կ՛ունենան Զահրաա (քաղաքի արեւմտեան կողմը), Լերամուն (հիւսիսարեւմուտք), Ռամուսէ (հարաւարեւմուտք), Համտանիէ (արեւմուտք) եւ Շէյխ Մաքսուտ (հիւսիս) շրջաններուն մէջ:
Ռամուսէի բախումներուն հետեւանքով, ժամանակաւորապէս վտանգուած է Հալէպէն դուրս գալու միակ ճանապարհը՝ Խանասերը: Խանասերի ճանապարհը տակաւին բաց է, սակայն բախումներու սաստկացման պարագային՝ ապահովական նկատառումներով անիկա ժամանակաւորապէս կը փակուի:
Միւս կողմէ, կը շարունակուի զինեալ խմբաւորումներուն կողմէ հրասայլերու արձակումը Հալէպի զանազան թաղամասերուն վրայ: Երկուշաբթի, Ապրիլ 14ին չորս հրթիռեր պայթեցան Նոր Գիւղ շրջանի տարբեր թաղամասերուն մէջ: Անցած շաբաթավերջին տեղի ունեցած բախումներուն ընթացքին, տասնեակներով հրասայեր եւ արկեր արձակուած են Հալէպի զանազան շրջաններու եւ յատկապէս Նոր Գիւղ շրջանին վրայ՝ մարդկային եւ նիւթական լուրջ վնասներ հասցնելով բնակչութեան: Արձանագրուած են հայ եւ տեղացի վիրաւորներ եւ զոհեր: Վիրաւոր հայորդիներու անուններն են՝ Վրէժ Եագուպեան, Ժագ Տէկիրմէնճեան, Յարութ Աբիկեան, Արաքսի Օրուլեան, Յասմիկ Մանուէլ-Թիւթիւնճեան, Կարօ Քարակիւլլիւեան, իսկ զոհերուն մէջ կը գտնուին երկու հայեր՝ Սագօ Աշնալըքեան եւ Լեւոն Գէորգեան։
«Արմէնփրէս»ի հետ զրոյցի մը ընթացքին, Բերիոյ թեմի Ազգային առաջնորդարանի մամլոյ քարտուղար Ժիրայր Ռէիսեան ըսած է, թէ ստեղծուած լարուած իրավիճակը անմիջապէս իր բացասական ազդեցութիւնը ունեցած է շուկայի մթերքներուն վրայ, որոնց գիները բարձրացած են՝ նշելով, որ կրկին հացի կարգեր սկսած են գոյանալու փուռերու առջեւ:
Միւս կողմէ, Կիրակի, Ապրիլ 13ին, հալէպահայութիւնը պատշաճ շուքով, հոծ բազմութեան ներկայութեամբ եւ հանդիսաւոր Ս. պատարագի մատուցմամբ նշեց Ծաղկազարդի տօնը՝ խաղաղութիւն մաղթելով սուրիական հայրենիքին, ապահովութիւն ու համբերութիւն՝ Սուրիոյ տագնապահար ժողովուրդին: Ըստ վերոնշեալ աղբիւրին՝ մարդիկ թէեւ սովորական իրենց ցնծութիւնը չզգացին այս տարի, որովհետեւ երկրի տագնապը, օրական արձանագրուող մարդկային զոհերն ու նահատակները համարեա խլած էին Սուրիոյ ժողովուրդին երբեմնի խանդավառութիւնը, սակայն հաւատքը կը շարունակէր ապրիլ իւրաքանչիւրի սիրտին մէջ:
Նաեւ, Ապրիլ 14ին, Լաթաքիոյ Ճապլէ շրջանի մերձակայքը քանի մը հրթիռ ինկած է՝ միայն նիւթական վնասներ պատճառելով: «Լաթաքիոյ տեղեկատուական ցանց» կայքէջը աւելուցած է, թէ բախումները կը շարունակուին Քեսապի մէջ, մասնաւորապէս՝ թիւ 45 դիտարանի տարածքին:
Սուրիական օրինաւոր բանակի գործողութիւնները վերջին քանի մը օրերուն կեդրոնացած են Սալիտրին գագաթի ուղղութեամբ, որ ճանապարհ պիտի բանայ դէպի Չալմայի գագաթ, ինչպէս նաեւ դէպի Նապալէյն եւ Սամրա շրջանները:

asbarez.com

Անկախ

Հալէպի մէջ հրթիռներու եւ հրասանդերու տարափը կը շարունակուի:

ՀալէպԱյսօր՝ 24 Մարտ 2014ի, Ժամը 16:30ին, մօտաւորապէս կէս ժամուան մէջ Նոր Գիւղի շրջանին մէջ, ճշգրտօրէն Ս.Երրորդութիւն եկեղեցւոյ (որ ծանօթ է, որ Զուարթնոց եկեղեցի անունով) շրջակայքը եօթ հրթիռ եւ հրասանդ տեղաց:
Անոնք ինկան բնակելի շէնքերու տանիքները եւ տուներու վրայ: Ինկած հրթիռներուն պատճառով հայ երիտասարդ մը, երիտասարդուհի մը եւ տեղացի մայր ու որդի մը վիրաւորուեցան:
Զոհերուն մասին ցարդ յստակացում չկայ:
Հրթիռներէն մէկուն թիրախը Հայ Կաթողիկէ Ս.Երրորդութիւն (Զուարթնոց) եկեղեցին էր: Հրթիռը պայթաւ եկեղեցւոյ գմբէթին վրայ…
Հրասանդներէն մէկը ինկաւ հայու մը բնակարանին վրայ եւ հրդեհ մը բռնկեցաւ, շրջանի հայ երիտասարդները փութացին շիջանել կրակը մինչեւ հրշէջ մեքենաներու ժամանումը:
Հրթիռաձգութիւնը նիւթական ծանր վնասներ պատճառեց շրջանի բնակարաններուն, դեռ չխօսած անոր պատճառած վախի, սարսափի ու հոգեկան խանգարումներու մասին…
Լրատուական Գրասենեակ – Հալէպ

 Անկախ