ՀՀ ԱԻՆ հակակարկտային կայաններից իրականացվել է 5986 կրակոց

Հակակարկտային կայաններՀունիսի 15-ին, ժամը 14.56-ից մինչև ժամը 19.13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 24 կայաններից Լոռու մարզի Միխայլովկա, Լեջան, Ագարակ, Վարդաբլուր, Կուրթան, Գյուլագարակ, Գարգառ, Օձուն, Հագվի, Կողես, Դարպաս և Դսեղ գյուղերում, Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում իրականացվել է 5986 կրակոց:

Հակակարկտային թվով 4 կայաններից իրականացվել է 336 կրակոց

Հակակարկտային կայաններՀունիսի 3-ին, ժամը 05.16-ից մինչև 05.30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 4 կայաններից Արմավիրի մարզի Հացիկ, Բամբակաշատ, Արաքս գյուղերում իրականացվել է 336 կրակոց:

ՀՀ ԱԻՆ հակակարկտային 6 կայաններ Լոռու մարզի որոշ գյուղերում իրականացրել են 907 կրակոց

Հակակարկտային կայաններՄայիսի 19-ին, ժամը 12.55-ից մինչև 13.30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 6 կայաններ Լոռու մարզի Դսեղ, Կուրթան, Կողես, Հագվի, Օձուն,Վարդաբլուր գյուղերում իրականացրել են ընդհանուր 907 կրակոց:

Անկախ

Արմավիրի և Արագածոտնի մարզերում հակակարկտային կայանները իրականացրել են 43631 կրակոց

Հակակարկտային կայաններՄայիսի 19-ին, ժամը 14.42-ից մինչև 20.21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններ Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա և Տալվորիկ գյուղերում Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի և Օհանավան գյուղերում իրականացրել են ընդհանուր 43631 կրակոց:
Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Սարատովսկայա և Մեղմահովիտ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Ծաղկաշեն և Գանձակ գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ քաղաքները և գյուղերը չեն պաշտպանվում ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Անկախ

Հակակարկտային կայաններն իրականացրել են կրակոցներ

Հակակարկտային կայաններ

Մայիսի 12-ին, ժամը 14.54-ից մինչև 23.50-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններից Լոռու մարզի Մեդովկա, Կուրթան, Դսեղ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ, Կողես գյուղերում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Նորամարգ, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Եղեգնավան, Ավշար, Նոյակերտ, Արարատ գյուղերում, Արագածոտնի մարզի Արտաշավան, Օհանավան, Կարբի գյուղերում իրականացվել է 15874 կրակոց:

Ժամը 23.20-ից մինչև 23.50-ը Արագած լեռան լանջին տեղացել է մանրակարկուտ:

Տավուշի մարզի Նավուր գյուղում, Գեղարքունիքի մարզի Զովաբերդ և Կաքավաձոր համայնքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Աղիտու, Նորավան գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ:

Վերոնշյալ տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Անկախ

Հակակարկտային կայանները` կռվախնձոր նախարարության ու գյուղացիների միջև

unnamed (2)Շուտով հանրապետությունում կստեղծվի հակակարկտային կայանների գործարկման միասնական համակարգ, որը ռադիոլոկացիոն կայանների շնորհիվ կկառավարվի մեկ կենտրոնից: ԱԻՆ ներկայացուցիչները Շիրակի մարզի համայնքապետների հետ հանդիպում էին հրավիրել այս ծրագրի մասին հայտնելու և համագործակցության հրավիրելու համար:
Շիրակի մարզն այսօր 17 համայնքում ունի 44 հակակարկտային կայան, սակայն չունի ռադիոլոկացիոն և ոչ մի համակարգ:
«Կա կառավարության երկու արձանագրություն` միասնական հակակարկտային կայաններ ստեղծելու մասին: Այս կապակցությամբ մենք եղել ենք Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում: Մեր կողմից ստեղծվելու է հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ կլինի շուրջօրյա հերթապահություն: Շիրակի մարզում միակ բանը, որ տխուր է, այն է, որ մենք այստեղ լոկացիոն կայան չունենք: Բայց մինչև տարեվերջ կունենանք ռադիոլոկացիոն կայան», – հանդիպման ժամանակ նշեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:
unnamed (1)Ներկաները փոխնախարարից ճշտեցին` ինչ օգուտ է տալու այդ կայանների տեղադրումը, եթե օրինակ` Արմավիրի մարզը, ունենալով դրանք, նախորդ տարի կարկատահարությունից հսկայական վնասներ կրեց: Հ.Մխիթարյանը պարզաբանեց. «Ոչ մի նախարարություն, ոչ մի պետություն դեռ Աստված չէ, չի կարողանալու 100 տոկոսով բնության դեմ կռիվ տալ, պայքարել: Հակակարկտային կայանի էֆեկտիվությունը մինչև 80 տոկոս է, երբ արդեն կարկուտը ձևավորված գալիս է, ոչ մի կայան ոչինչ չի կարող անել: Էնպես չի, որ աշխարհում 100 տոկոսով կարողանում են պայքարել կարկուտի դեմ, մենք` չէ»:
Քանի որ Շիրակը սահմանակից է Թուրքիային, վարելահողերի մի զգալի հատված գտնվում է սահմանային գոտում, որտեղ, ինչպես պարզվեց, ռուսական սահմանապահ զորքերի հրամանատրությունը թույլ չի տվել կայաններ տեղադրել:
Մեկ հակակարկտային կայանի տարեկան սպասարկումը կազմում է 125 հազար դրամ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան ԱԻ փոխնախարարից հետաքրքրվեց՝ արդյոք այդ ծրագրով չե՞ն ավելանա համայնքների ծախսերը:
«Դրանք նորից մնում են համայնքային սեփականություն, ոչ ոք ձեր ձեռքից չի խլի, պետությունն ընդամենը վերցնում է կառավարումը: ԱԻՆ-ը լրացուցիչ ծախսեր ձեզնից չի պահանջում», – նշեց Հայկարամ Մխիթարյանը:
Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պողոսյանը տվյալ պահին միասնական ծրագրի մասին խոսելն աննպատակահարմար համարեց, քանի դեռ մարզում չկա ռադիոլոկացիոն համակարգ. «Մենք ո՞նց կարող ենք մեր հինգ տարվա փորձը հանել, գնալ մի կասկածելի սպասարկման, ռիսկային գոտի մտնել… Մենք էլ ենք վիզուալ աշխատում ու լավ էլ հասկանում ենք` կարկտաբեր ամպը որն է, անձրևաբերը` որը»,- շարունակեց գյուղապետը:
Հավելենք, որ ծրագրի գործարկման պարագայում, որն ամենայն հավանակությամբ կսկսվի հաջորդ տարվանից, պայմանագրային որևէ կետով գյուղացու բերքի ապահովագրում չի կատարվում:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արմավիրի մարզում հակակարկտային համակարգերի տեղակայման և կառավարման աշխատանքներին

196853Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Արշալույս և Ակնալիճ համայնքների մերձակայքում գտնվող հակակարկտային կայանում՝ ծանոթացել վերջինիս աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ Արմավիրում ներդրվում է հակակարկտային կայանների երկրորդ շերտը: ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 80 նոր հակակարկտային կայան, որից 50-ը կտեղադրվի Արմավիրի մարզում: Ակնկալվում է, որ դրա արդյունքում էապես կբարձրացվի հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը:
Այդպիսով, միայն Արմավիրի մարզում հակակարկտային կայանների թիվը կհասցվի 161-ի, իսկ հանրապետությունում՝ 442-ի:
Տեղեկացվել է, որ բոլոր հակակարկտային համակարգերն այսուհետ կառավարվելու են միայն ՀՀ ԱԻՆ հակաճգնաժամային կենտրոնից:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է խաղողի այգիներում աշխատանքներ իրականացնող գյուղացիներին, զրուցել նրանց հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին: Գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարվա ընթացքում տեղացած կարկտահարությունից հետո տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, մասնավորապես՝ հողահարկը, ջրի վարձը փոխհատուցելու, սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև դրամական միանվագ օգնություն տրամադրելու համար: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետությունը շարունակելու է դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, ինչի արդյունքում դրանք գյուղացիներին կտրամադրվեն շուկայականից էապես ցածր գներով:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Ակնալիճ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներից մեկի բնակարան և փոխանցել տարբեր նվերներ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ 4 ուսանող ունեցող ընտանիքին ներգրավել համապատասխան սոցիալական ծրագրերում:

 

Անկախ