2 օրում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց

загруженноеԱնցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

Անկախ

Զաքիր Հասանովը հանդիպել է ամերիկացի հրամանատարի հետ

Զաքիր ՀասանովԱյսօր՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Մեյլսոն Դիրինգի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը՝ հղում կատարելով նախարարության մամլո ծառայությանը:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերի ավելացումը:

Զաքիր Հասանովը կարևորել է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության արդյունքները և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու Օկլահոմայի ազգային գվարդիայի միջև փոխադարձ համագործակցության ընդլայնումը:

Անկախ

Հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է

խոջոյանՄարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված, ապա` ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է: Նա Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտից դուրս կգրվի մայիսի 13-ին: Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչն անցել է ֆիզիոթերապևտիկ զննություն: Արսենի բժշկուհին` Թամարա Մարգարյանը, Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Արսենի առողջական վիճակը լավ է, տղան գանգատներ չունի: “Արսենն ասում է, որ ինչպես նախկինում է եղել, հիմա իրեն այդպես է զգում: Բնական է, որ երիտասարդը սթրես է տարել, շեղումներ պետք է լինեին, բայց հիմա նրա նյարդային վիճակը հանգիստ է”: Բժշկուհի Թամարա Մարգարյանը անհրաժեշտ և պարտադիր է համարել տղայի հոգեբուժական քննությունը` նշելով, որ Արսենն այժմ ստանում է վերականգնողական բուժում` ջրաբուժություն, մերսում: ” Արսենի արյան, մեզի, բիոքիմիական անալիզները մաքուր են եղել, այնպես որ վիճակ լավ է”,-ասել է Թամարա Մարգարյանը: Բժշկուհու կարծիքով, Արսենը հետագայում հոգեական, նյարդային խնդիրների սրացումներ չի ունենա:

Անկախ