«Հարավկովկասյան երկաթուղին» ամառային հանգիստ է կազմակերպել Չինարիի 24 երեխաների համար

Չինարի

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամառային հանգիստ է կազմակերպել Չինարի գյուղի 7-14 տարեկան 24 երեխաների համար: 16 օր Չինարիի փոքրիկները կանցկացնեն Լոռիի ամենագեղեցիկ անկյուններից մեկում գտնվող «Գուգարք» մանկական ճամբարում, որը հովանավորում է ՀԿԵ-ն:

Երեխաների համար կազմակերպվելու են հատուկ միջոցառումներ և ծրագրեր, դասընթացներ, ինչը թույլ կտա նրանց հաղթահարել գյուղի գնդակոծման ժամանակ ապրած սթրեսը:

Բոլոր ծախսերի մասին հոգացել է Հարավկովկասյան երկաթուղու արհմիությունը՝ ընկերությունում ընդունված սոցիալական ծրագրի շրջանակներում: Ծրագրով  նախատեսվում է, մասնավորապես, երկաթուղայինների երեխաների, ՀԿԵ-ի հովանավորության տակ գտնվող դպրոցի, ինչպես նաև անապահով ընտանիքներից մանուկների համար ամառային հանգստի կազմակերպումը:

 

Երկու դեռահաս վնասում էին երկաթուղային գծեր Շորժա-Վարդենիս հատվածում

«Հարավկովկասյան երկաթուղի» Վարդենիսի Ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները մայիսի 28-ին ձերբակալել են Շորժա-Վարդենիս հատվածում երկաթուղային գծերը վնասող երկու դեռահասի:

Արեգունի գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Լեվոն Հ.-ն և 2001 թ. ծնված Հովսեփ Ն.-ն փայտե կոճղերին ռելսերի ամրացման համար նախատեսված հատուկ մեխերով վնասում էին ռելսերը:

Ներկա պահին դեռահասների հետ տարվում է բացատրական աշխատանք:

Նման գործողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Երկաթուղային գծեր վնասելը կարող է բերել ոչ միայն գնացքների չվացուցակների խախտումներին, այլև երկաթուղային վթարների պատճառ հանդիսանալ:

 Անկախ

«Դ!ԵՄ ԵՄ» -ը հրավիրում է Մաշտոցի պուրակ հանրային քննարկման

1465328_1375893052658276_921135042_n

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենան արդեն ավանդույթ դարձած «Դ!ԵՄ ԵՄ» թիմի հանրային քննարկումները:

Քիչ ուշացումով քննարկմանը կմիանան ՀՀ տարբեր մարզերից ժամանած “Հարավկովկասյան երկաթուղիների” աշխատակիցներ, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունն ու բողոքը արտահայտել գնալով ավելի մեծացող ճնշումների դեմ:

 «Դ!ԵՄ ԵՄ»-ը նշում է, որ վերջին շրջանում Հարավկովկասյան երկաթուղիների աշխատակիցների վրա մեծացել է անուղղակի ճնշումը կենսաթոշակային ֆոնդերի ընտրության հետ կապված, որը գնալով վերածվում է կարծես թե թաղային մակարդակի խոսակցությունների, ուլտիմատումների և սպառնալիքների:
“Որոշ աշխատակիցներ, արդեն իսկ չդիմանալով ճնշումներին, ստիպված ընտրել են ֆոնդեր, իսկ որոշ համարձակներ, որոնք դեռ կարողանում են պայքարել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար, այսօր մեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն”,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

դեմ«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վարչական շենքի առջև մի քանի տասնյակ աշխատակիցներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց են միացել նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ովքեր աջակցում են ցանկացած գործադուլի և պատրաստ են սատարել ցակացած քաղաքացու, ում իրավունքները կոտանհարվեն այս օրենքի պատճառով:

Աշխատակիցները պահանջում են, որ ընկերության ղեկավար կազմից որևէ մեկը ներքև իջնի ու պարզաբանումներ տա, թե ինչո՞ւ են իրենց աշխատավարձից պահումներ արել:

Նրանց հետ հանդիպեց Երկաթուղային արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը` ասելով, որ ընկերության տնօրենն աշխատավարձերից պահումներ չանելու իրենց պահանջին ի պատասխան ասել է, որ ինքը պատրաստ չէ գործադուլի, և եթե գործադուլ են անում, պետք է նախօրոք զգուշացնեին, ինքը պատրաստ է ընդունելու ոչ թե բոլոր աշխատակիցներին, այլ միայն 20-25 հոգու:

Աշխատակիցները Աշոտ Խլղաթյանի հետ եկան համաձայնության և մոտ 20 աշխատակիցներ գնացին տնօրենի հետ փակ հանդիպման:

 Անկախ

2013 թվականին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 3,2 մլն. տոննա բեռ և 415 հազ. ուղևոր

«Հարավկովկասյան երկաթուղի» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից Անկախին տեղեկացրեցին , որ

2013 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ. տոննա բեռ և 415,4 հազ. ուղևոր: Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 2012 թվականի հետ համեմատ կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ. ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ. ուղևոր/կմ):

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 456 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1260,7 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝  1558,5 հազար տոննա:

Բեռների ծավալում գերակշռող մաս կազմում են, մասնավորապես, գունավոր մետաղները (1,3 մլն. տոննա), հացահատիկային բեռները (455 հազ. տոննա), նավթային բեռները (276,8 հազ. տոննա), շինանյութը (133,5 հազ. տոննա), ցեմենտը (110,2 հազ. տոննա):

Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 245 հազ. տոննա, որից արտահանվել է 29,7 հազ. տոննա, ներմուծվել՝ 120 հազ. տոննա, տեղական հաղորդակցությունում փոխադրվել՝ 95,3 հազ. տոննա բեռ:

Իսկ տարվա ընթացքում փոխադրված 415,4 հազ. ուղևորից 60,2 հազարը տեղափոխվել էր միջազգային և 355,2 հազարը՝ տեղական հաղորդակցությունում:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճի ապահովման, բեռների լրացուցիչ ծավալների և նոր ուղևորների ներգրավմանն ուղղված միջոցառումների ցանկ:

 

ՀԿԵ–ն էապես բարելավել է լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

 

2013 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է մոտ 0,2 օրով կամ 6,7%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2013 թվականի հունվար-դեկտեմբերին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3 օր:

Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի ընթացքում կազմել է 4995 տկմ նետտո/վագոն, ինչը 10,6%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 394 լոկ-կմ, ինչը 7,7%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը:

Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

 

Անկախ

ՀԿԵ-ն մասնակցում է Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին

«Հարավկովկասյան երկաթուղի» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնակցում է հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկած Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին: Երկաթուղին ներկայացված է գործընկեր «GNC-ALFA» ընկերության հետ համատեղ տաղավարով:

Այսօր ՀԿԵ-ի տաղավարի հետ ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանրապետության ղեկավարին ներկայացրեց երկաթուղում իրականացվող նորարարական նախագծերը, ծանոթացրեց ՀԿԵ-ի աշխատանքներում կիրառվող օպտիկամանրաթելային համակարգի հզորության, գնացքների շարժը, մեկնման ու ժամանման ժամանակը, բեռնման և բեռնաթափման ընթացքը հսկող ավտոմատացված ծրագրերի գործողությունը:

Ընկերության ղեկավարը տեղեկացրեց Հայաստանի նախագահին, որ երկաթուղու բոլոր էլեկտրաքարշերի վրա տեղադրված են հատուկ վիդեոնկարահանման սարքեր, որոնք թույլ են տալի հետևել շարժին: Տեսախցիկները տեղադրված են նաև բուժկետերում, որտեղ լոկոմոտիվային բրիգադներն անցնում են զննում չվերթից առաջ և հետո:

Ցուցահանդեսի ժամանակ Վիկտոր Ռեբեցը հանդիպումներ ունեցավ նաև Լանար ընկերության ներկայացուցիրների, Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ Microsoft RA ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հետ:

Գ.Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց երկաթուղու ղեկավարին միմիայն լիցենզավորված ծրագրերի օգտագործման և IT-մասնագետների որակյալ պատրաստման և վերապատրաստման համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև ՀԿԵ հաշվողատեղեկատվական կենտրոնի հինգ մասնագետների Microsoft RA ընկերությունում վերապատրաստման հարցը:

Ցուցահանդեսը կավարտվի հոկտեմբերի 6-ին:

Փակվել է Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորափոխադրումների սեզոնը, վերսկսվել է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկը

old-train_526452218_535459760Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2013 թ. ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 46,7 հազար ուղևոր՝ 2012 թվականի 51 հազարի դիմաց:

Նման անկումը, որը արձանագրվեց հուլիսի վերջում և օգոստոսին,   պայմանավորված է անբարենպաստ եղնակային պայմաններով Վրաստանում և մի շարք հանգստյան գոտիներում տեղի ունեցած ջրհեղեղներով:

Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ «Արմենիա» ֆիրմային գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը: