ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները` Մոսկվայի իրավապահների հետ համատեղ, օգոստոսի 20-ին, ժամը 12.30-ին, Մոսկվայի Սուխովսկի նրբանցքի թիվ 78 շենքի մոտ հայտնաբերել և ձերբակալել են 1971 թ. ծնված Էրիկ Ա.-ին, որը 1999 թ. օգոստոսի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակությունը/ 3-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Tag Archives: հետախուզություն
ԱՄՆ-ի հետախուզությունը հետևում է Ադրբեջանի կառավարությանը
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) 193 երկրում հետախուզական տեղեկատվություն հավաքելու թույլտվություն է ստացել: Ամերիկյան ազդեցիկ “The Washington Post” թերթը գաղտնի փաստաթուղթ է տարածել, համաձայն որի՝ ԿՀՎ-ին թույլ են տվել հետախուզական տեղեկատվություն հավաքել Ադրբեջանի կառավարության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է “Մինվալ” լրատվական կայքը, “Խիստ գաղտնի է” գրությամբ փաստաթուղթը կնքվել է 2010թ.-ին: Փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ ԿՀՎ-ին “Արտաքին հետախուզական գործունեության” մասին օրենքի հիման վրա թույլ է տրվում Ադրբեջանի կառավարության մասին տեղեկություն հավաքել այդ երկրում աշխատող ամերիկյան ընկերությունների միջոցով:
Վերոնշված օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ամեն տարի գերագույն դատարանը պետք է հաստատի կառավարությունների և անձանց ցուցակը, որոնց ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են հետևել: Ըստ կայքի՝ այդ փաստաթղթերից մեկը ընկել է թերթի ձեռքը, որի աշխատակիցներն էլ ուսումնասիրել են գաղտնի փաստաթուղթը՝ տարածված Էդվարդ Սնոուդենի բացահայտման շնորհիվ:
Պենտագոնը հաշվել է` քանի փաստաթուղթ է գողացել Սնոուդենը
Ամերիկյան նախկին հետախույզ Էդվարդ Սնուոդենը գողացել է 1,7 մլն փաստաթուղթ` ԱՄՆ հատուկ ծառայությունների ռազմա-հետախուզական օպերացիաների մասին:
Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ռոջերսի ու կոնգրեսական Դաթչ Ռուպերսբերգի խոսքերով, այդ տվյալների մեծամասնությունը կապ ունի ամերիկյան բանակի, ԱՄՆ ՌՕՈՒ-ի ու ՌԾՈՒ-ի ընթացիկ օպերացիաների հետ: Պենտագոնի փակ զեկույցում նշվում է, որ առևանգված նյութերի հրապարակումը մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների հետախուզական գործունեությանը:
