ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին:

Արամայիս Գրիգորյան

Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել է հյուրին և կարևորելով ՀՀ բնապահպանության նախարարության և GIZ-ի  համագործակցությունը՝ կապված կենսաբազմազանության կայուն կառավարման հետ, առաջիկա առավել ակտիվ և արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:

Թոմաս Էբերհեռն, իր հերթին կարևորելով ակտիվ համագործակցությունը, ներկայացրել է 2009-ից Հայաստանում գործող <<Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում>>   ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված և առաջիկայում իրականացվելիք գործողությունների ընթացքը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախատեսվող հետագա համագործակցության հնարավորությունները՝ կապված անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում հեռահար զոնդավորման, ԱՏՀ-ի /GIS/, անտառակառավարման տեղեկատվական համակարգի և այլ նորարարական մեթոդների կիրառման հետ:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, գնահատելով GIS համակարգի ներդրումը անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում, ընդգծել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում այդ համակարգի ներդրման, տվյալների հիմնարար  բազա ունենալու կարևորությունը և հույս է հայտնել, որ համագործակցության շրջանակներում կողմերին կհաջողվի բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը:

 

ԳԷՀ 6-ի  (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներում ՀՀ-ին կտրամադրվի 7,9 մլն դոլար  

10613956_702110693176604_1399058380_nԳԷՀ 6-ի  (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներումՀՀ-ինկտրամադրվի 7,9 մլնԱՄՆդոլար` կլիմայիփոփոխության, կենսաբազմազանությանևհողերիպահպանությանոլորտներում 2014-2018թթԳԷՀ 3-իկիզակետայինծրագրերիիրականացմաննպատակով: ԱյսառթիվՀՀԲնապահպանությաննախարարությունումտեղիէունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի նիստ: Նախարար Ա. Գրիգորյանըշնորհակալություն  է հայտնել հանձնաժողովի անդամներին ակտիվմասնակցությանհամար` խոսքը փոխանցելով ՀՀ ԲՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գ. Հովհաննիսյանին:  Վերջինս ներկայացրելէԳլոբալ էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) 6-ի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրայինառաջարկները՝տեղեկացնելով, որԳԷՀ-6 շրջանակներումՀայաստանինհատկացվողգումարըկազմելուէ 7,9 մլն. ԱՄՆդոլար: Հայաստաննիրծրագրայինառաջարկներիցանկըպետքէներկայացնիմինչև 2014թ. սեպտեմբերիվերջը՝ԳԷՀ-6-ումընդգրկելուհամար:

Նիստիընթացքումներկայացվելենծրագրայինհայտերը, որոնցից 2-ըվերաբերվումէկլիմայիփոփոխության, 10-ը՝կենսաբազմազանության  պահպանության, իսկ 6-ըհողերիպահպանությանոլորտին, ինչպեսնաևՀՀկառավարությանծրագրերիիրականացմանգրասենյակիկողմիցներկայացվածհողերիոլորտիծրագրայիննախագիծը, որնառաջարկվումէիրականացնելՀՀբնապահպանությաննախարարությանհետհամատեղ:

Ամփոփելով նիստը՝ նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գիտականորեն հիմնավորված և առաջնային ծրագրային առաջարկներ և պատրաստակամություն հայտնել վերջիններիս բանակցային աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:

Միաժամանակ նշվելէ, որ ներկայացվող առաջարկները պետք է բացառեն կրկնությունները և չսահմանափակվեն միայն միջազգային փորձի տեղայնացումով, այլ ունենան արդյունավետ շարունակականություն ապահովող հիմքեր:

«Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում

Հանրային քննարկում

ՀՀ բնապահպանության նախարարությունում օգոստոսի 14-ին կազմակերպվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթներից բխող «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկում: Քննարկում անցկացնելու հիմք են հանդիսացել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը և «Նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման» կարգը: Հանրային քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ մի քանի ՀԿ-ներ նախագծի վերաբերյալ իրենց  առաջարկությունները և դիտողությունները ներկայացրել են էլեկտրոնային փոստով:

Միջոցառման մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման գործընթացը՝ նկատելով, որ «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն առաջինն է: Մյուս ենթաօրենսդրական ակտերը նույնպես կընդունվեն՝ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցելով և հաշվի առնելով նրանց առաջարկությունները և դիտողությունները: Ս. Պապյանը շեշտել է, որ նոր ընդունված օրենքը մեկ քայլ առաջ է նախկին օրենքից՝ հատկապես Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարման առումով:

«Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է աշխատանքային խմբի անդամ Ազգանուշ Դռնոյանը: Վերջինս նշել է, որ ի տարբերություն նախորդ օրենքի, նոր օրենքով նախատեսվում է հասարակության կարծիքը հաշվի առնել նախափորձաքննական փուլում, այն ներառել պահանջվող փաստաթղթերի փաթեթում և նոր միայն դիմել լիազոր մարմնին՝ փորձաքննությանը: Բուն փորձաքննության գործընթացում նախատեսված են ևս երեք հասարակական լսումներ: Նոր կարգով հստակեցված է նաև հանրային լսումների ծանուցման, իրազեկման մեխանիզմները: Բանախոսը նաև տեղեկացրել է, որ կարգում մշակված են այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն հասարակության կարծիքի լիարժեք հաշվի առնմանը, ըստ որի  փաստաթղթերում պետք է հիշատակվեն հասարակության ներկայացուցիչների հնչեցրած բոլոր առաջարկությունները, դրանց ընդունման կամ մերժման հիմնավորումները:

Անցկացված շահագրգիռ քննարկման ընթացքում արվել են մի շարջ առաջարկություններ և դիտողություններ: Մասնավորապես՝ քննարկման մասնակիցներն առաջարկել են օրենքում հստակ սահմանել հանրային լսումների մասին տեղեկատվություն հրապարակող մարմինը, հստակեցնել, թե ինչպես է որոշվում ազդակիր համայնքը, երկարացնել փաստաթղթերին ծանոթանալու համար հատկացված ժամկետները, կանոնակարգել նաև հանրային լսումների ժամանակ տեսագրությունների և ձայնագրությունների որակի հարցը:

Ամփոփելով քննարկումների արդյունքները՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն այն գնահատել է արդյունավետ և տեղեկացրել, որ առաջարկությունները սեղմ ժամկետներում կքննարկվեն, նախագիծը կլրամշակվի և կկազմակերպվի ևս մեկ հանդիպում կարգի նոր տարբերակի քննարկման համար:

ՀՀ բնապահպանության նախարարությունը կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե է մուտքագրել 1.4 մլն.դր. գումար

բնապահպանություն

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 07–12.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 680.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 193.6.հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս::

 

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների անօրինական արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  10.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  5 գործերի քննության  արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  183.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

  Արագածոտնի տարածքային և Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ  համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

  Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի աշխատակիցների  իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

          Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ գործի քննության  արդյունքում   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                                      

   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է  12 գծամետր ձկնորսական ցանց:

            Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն.դր. գումար:                          

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին

001

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:  Դեսպանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարար նշանակվելու առթիվ, փոխանցել ԻԻՀ բնապահպանական կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի շնորհավորանքները և նշել. «Համոզված եմ, որ բնապահպանության ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության փորձն առավել սերտ կշարունակվի և կխորանա առաջիկայում, քանի որ մենք միայն հարևաններ չենք, մենք հազարամյակների բարեկամություն ունեցող երկրներ ենք»: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել  և կառուցողական ընթացք տալ նախկինում ձեռք բերված բանավոր համաձայնություններին:

005

Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` ընդգծել է. «Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հիմքերի վրա դրված հայ-իրանական հարաբերությունները և այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ համատեղ սկսած ծրագրերը բարեհաջող ավարտին հասցնելու և նորերն իրականացնելու ուղղությամբ»:

009

Հանդիպման կողմերը քննարկել են  համատեղ իրականացվող բնապահպանական ծրագրերի  ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: