Ցուցահանդես – վաճառք՝ Հյուսիսային պողոտայում

005Հունիսի 1-ի կապակցությամբ Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված նախագիծն է ներկայացվել երևանցիներին: Հատուկ մանուկների համար բացվել է «Երազանքների քաղաք» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Տասնյակ տաղավարներում ներկայացվել են երեխաների համար նախատեսված ապրանքատեսակներ՝  մանկական գրականություն, ձեռագործ պարագաներ և այլն:

Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը: Վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տաղավարում ներկայացված են մայրաքաղաքի բոլոր նախակրթարանների և դպրոցների վերաբերյալ տեղեկություներ, ինչը լավ հնարավորություն է ծնողների համար՝ առավել մանրամասնորեն տեղեկանալու իրենց հետաքրքրող հարցերին:

Երեխաների համար հետաքրքիր ժամանց ապահովելուց բացի, միջոցառումը կրել է բարեգործական բնույթ: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է անապահով ընտանիքներին, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին: Ցուցահանդես-վաճառքը կգործի նաև հունիսի 2-ին:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր՝ երգի-պարի մանկական համույթների մասնակցությամբ: Բոլոր մանուկներն ստացել են Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությունը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտից և շարունակվելու են մինչև երեկո:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Գարիկն ու Ռոմանը վիճաբանել և հարվածել էին միմյանց

ԾեծկռտուքՄարտի 13-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ակումբի դիմացից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Հ.-ին և 1979 թ. ծնված Ռոման Մ.-ին, որոնք նշված վայրում վիճաբանել և հարվածել էին միմյանց` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնավաճառ Հյուսիսային պողոտայում

Ամանորյ, Սուրբ ծննուդ, տոնավաճառ, Հյուսիսային պողոտաԵրևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ:
Ինքնատիպ և տոնական ձևավորված 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ և այլ ապրանքատեսակներ: Տոնական տրամադրությունը տարածքում ապահովում է մշտապես հնչող Ամանորի խորհրդանիշ դարձած երգերի ընտրանին:
Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար տոնավաճառը լավ հնարավորություն է ոչ միայն տոնական գնումներ կատարելու, այլև զբոսնելու և հաճելի ժամանակ անկացնելու:
Տոնավաճառը գործում է ամեն օր ժամը 13:00-ից 22:00-ը և շարունակվելու է մինչև հունվարի 8-ը:
Անկախ