«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք չի համարվում Իրանի համար». Հոսեին Դեհղան

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը հայտնել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սպառնալիք չի համարում Իրանի համար:

«ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը մեջ բաղկացած է մի շարք վարձկաններից, ովքեր Սիրիայում տեղի ուեցած իրադարձություններից հետո հաստատվեցին նաև Իրաքում և այժմ ցանկանում են սարսափի մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:

Դեհղանը, ընդգծելով Իրանի արևմտյան սահմաններում անվտանգության պահպանման կարևորությունը, ասել է, որ Իրանի զինված ուժեր կատարում են անհրաժեշտ հսկողությունները և լիովին վերահսկում են սահմանները:

Հոսսեին«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք չի համարվում Իրանի համար և վստահ եմ, որ Իրաքի ժողովուրդը կոչնչացնի այդ խմբավորումը և թույլ չի տա, որ նրա անդամները խաթարեն այդ երկրի անվտանգությունը»,- հավելել է Հոսեին Դեհղանը:

Տեղեկացնենք, որ ԴԱԻՇ խմբավորման անդամները վերահսկողություն են հաստատել Թալաֆար քաղաքում, որը գտնվում է Մոսուլ քաղաքի արևմուտքում: Թալաֆարի բնակչության մեծամասնությունը թուրքմեններ են և խոսում են թուրքերեն: Քաղաքը զինյալների ձեռքում է հայտնվել թեժ մարտերից հետո: Քաղաքի տասնյակ շիա ընտանիքներ փախուստի են դիմել դեպի արևմուտք, իսկ սուննիները` արևելք:

Ուշագրավ է, որ ԴԱԻՇ խմբավորումը նպատակադրվել է իր իշխանությունն ամրապնդել երկրի հյուսիսում և սպառնում է բաժանել Իրաքը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Հոսեին Դեհղան. «Կարելի է չկասկածել, որ Իրաքում գործող ծայրահեղականներին բաժին կհասնի Իրաքի բռնապետ Սադամ Հոսեինի ճակատագիրը»

Hossein DehghanԻրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհղանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հարկավոր է պատժել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումն ահաբեկչական կազմակերպություն է, և նրա կողմնակիցները պետք է արդարացի պատիժ կրեն որպես ռազմական հանցագործներ: Այն ամենը, ինչ նրանք արեցին ,նախ, Սիրիայում, ապա նաև Իրաքում, ոչ մի բացատրություն չունի: Կարելի է չկասկածել, որ ծայրահեղականներին  բաժին կհասնի Իրաքի բռնապետ Սադամ Հոսեինի ճակատագիրը,- նշել է Հոսեին Դեհղանը:

Հիշեցնենք, որ օրերս «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին: Բացի այդ, Սիրիայում ու Իրաքում իրենց վերահսկած տարածքներում հայտարարել էին «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Անկախ

Իրանի պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա

Հոսեին ԱբդոլլահիանՄայիսի 23-ին Իրանի պաշտպանության նախարար գեներալ Հոսեին Դեհղանը կայցելի Ռուսատանի մայրաքաղաք Մոսկվա: Պաշտոնական այցը կատարվելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Լավրովի հրավերով:

Հոսեին Դեհղանն այցի ընթացքում կմասնակցի նաև «Միջազգային անվտանգություն» թեմայով միջազգային 3-րդ համաժողովին:

Համաժողովում, որը կանցկցվի մայիսի 23-24-ին, Իրանի պաշտպանության նախարարը հանդես կգա հատուկ ելույթով, որի ժամանակ կներկայացնի միջազգային անվտանգության պահպանման հարցերում Իրանի մոտեցումները և տեսակետները:

Համաժողովին իրենց ելույթներով հանդես կգան նաև մասնակից այլ երկրների ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ