Այս շաբաթ Թուրքիան անցկացրեց հորդառատ անձրևների ուղեկցությամբ: Երկրի տարբեր շրջաններում անձրևների պատճառով արտակարգ իրավիճակներ են ստեղծվել: Ջրհեղեղի վերածված անձրևի հետևանքով մի շարք փողոցներ փակվել են, հասարակական տրանսպորտը չի աշխատել, ավտոմեքենաները մնացել են ցեխակույտերի տակ, խանութներն ու սրճարանները փակվել են, իսկ քաղաքացիները ամեն կերպ իրար օգնել են բնության քմահաճույքներից չտուժելու համար: Ահա թուրքական «Ռադիկալը» հրապարակել է հետաքրքիր լուսանկարներ անձրևի գերին դարձած Թուրքիայի տարբեր քաղաքներից:
Tag Archives: Հորդառատ անձրև
Հորդառատ անձրև Հոռս գյուղում
Օգոստոսի 22-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 21-ին ժամը 15.00-ի սահմաններում մարզի Վայոց ձորի մարզի Հոռս գյուղում տեղացած հոռդառատ անձրևի հետևանքով խցանվել են գյուղի ոռոգման խողովակները (մոտ 1,5 կմ) և միջհամայնքային ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտային բաժնի պետը և գյուղ. վարչության աշխատակիցը:
Հորդառատ անձրևի հետևանքները
Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ են պահվել կոմունալ ծառայությունների պետը և Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը: Դեպքի վայրում են գտնվում նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, խմբի պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են մոտ 30 տներ և նկուղներ:
Նույն օրը ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են նաև Սյունիքի մարզի Աղիտու գյուղի մի շարք տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզի քաղաքաշինության պետը: Պարզվել է, որ մոտ 1 մ բարձրությամբ ջրաբերուկներով է լցվել Կ. Ջավադյանին պատկանող տունը (70 քմ), ինչի հետևանքով փլուզվել է տան պատը (6 քմ): Տունը բնակեցման ենթակա չէ: Տան տիրոջը տրվել է ժամանակավոր կացարան:
Ի լրումն հուլիսի 3-ի տեղեկագրի` հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Սիսիան քաղաքի Սյունիք, Կամո, Ն.Ստեփանյան, Սպանդարյան, Երիտասարդական, Գայի, Մ.Գորկի, Մկրտումյան, Սիսական և Շիրակ փողոցները և լցվել են որոշ տներ, նկուղներ, անասնագոմեր, խանութներ և արտադրամասեր: Վերոնշյալ վայրերում ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Սիսիանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցները և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


