Թուրքական «Ռադիկալը» պատմում է Անգլիայում բնակվող 23-ամյա ուսանողուհի Հարնամ Կաուրի մասին, որի մարմինն ու դեմքը պատված է մազածածկույթով: Դրա պատճառը դարձել է կանացի օրգաններում առաջացած հիվանդությունը: Աղջիկը հանդիսանում է հնդկական ծագում ունեցող սիկհ կրոնի հետևորդը, որն արգելում է մարդուն կտրել մազերը: Հարնամը 11 տարեկանից ի վեր մազոտ մարմին ու դեմք է ունեցել և այդ պատճառով շատ է ամաչել և նույնիսկ ցանկացել է ինքնասպան լինել: Նա բազմիցս փորձել է ազատվել մազածածկույթից տարբեր տեսակի քսուքների օգնությամբ, սակայն հասկանալով, որ դա նրան չի հաջողվում, փոխել է իր մտածելակերպը: «Որպես մորուքավոր կին ինձ ավելի սեքսուալ եմ համարում: Արդեն շրջազգեսներ և զարդեր եմ կրում, շպարվում եմ, հաճախում եղունգների հարդարման սրահ: Հույս ունեմ, որ իմ այս արարքով կոգեշնչեմ բոլոր այն կանանց, որոնք ամաչում են իրենց մարմնից և ուզում փոխել այն»,-նշել է մորուքավոր աղջիկ Հարնամը:
Tag Archives: հորմոններ
Կարելի՞ է նիհարել 10 րոպեում
Սիդնեյի համալսարանի մասնագետներն առաջարկում են նիհարելու բոլորովին նոր միջոց, որը թույլ կտա ընդամենը 10 րոպեում ավելի շատ կալորիա այրել, քան հոգնատանջ ֆիզիկական մարզումների արդյունքում:
Այս հետազոտության հեղինակների կարծիքով, օրգանիզմին արդյունավետ կերպով կալորիաներ այրելու համար հարկավոր է դողալու չափ մրսել: Բանն այն է, որ -15 աստիճան Ցելսիուսից ցածր ջերմաստիճանը ստիպում է օրգանիզմին ավելի ինտենսիվ իրիսին հորմոն ու FGF21 մշակել,քան ֆիզիկական վարժության դեպքում: Լրիվ հնարավոր է, որ ցրտի ազդեցությունն օգնում է սպիտակ ճարպի վտանգավոր պաշարները մարդու համար օգտակար դարչնագույն ճարպի վերածելու:
Ուրեմն, բնակարանները շատ տաքացնելուց հրաժարումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ոչ միայն դրամապանակի, այլև գոտկատեղի շրջագծի վրա: Այս ուսումնասիրության արդյունքների մանրամասն նկարագրությունը շարադրված է «Cell Metabolism»-ում: