Ադրբեջանում անտառ է այրվում

Ադրբեջանում՝ Իսմայիլի շրջանում, անտառ է այրվում: Դեռևս երեկ գիշեր սկսված հրդեհը մինչև այժմ չեն մարել, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

հրդեհ

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են երկու ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ: Բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով հրդեհը ընդգրկել է մեծ տարածք:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը գյուղի բնակիչների կողմից կրակի հետ անփույթ վարմունքն է եղել:

Ադրբեջանում անտառային հրդեհներ են բռնկվել

հրդեհ

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում` Գաբալայի և Օղուզի շրջաններում տեղակայված արգելանոցներում հրդեհներ են բռնկվել: Ըստ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների`Թաքանլը գյուղի մոտակայքում` “Շահդաղ” ազգային այգում, այրվում է 3 հեկտար տարածք: Այն գտվում է շրջկենտրոն Գաբալայից 8 կմ հեռավորության վրա:

Ինչպես հաղորդում է “Կանտակտ” կայքը, այդ տարածք հակահրդեհային տեխնիկա տանելու անհնարինության պատճառով հրդեհի մարման աշխատանքներում ներառվել են ԱԻՆ ուղղաթիռները, հրդեհային պաշտպանության և արգելանոցի աշխատակիցները:

Համաձայն այդ նույն տեղեկության` Օղուզի շրջանի Խաչմազ գյուղի մոտ գտնվող լեռնային 1 հեկտար տարածքում այրվում են թփերն ու տերևները, որը ևս “Շահդաղ” ազգային արգելոցի տարածքին է հարում: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ, անտառային տնտեսության աշխատակիցները և տեղի բնակիչները: Քանի որ այս տարածք նույնպես հնարավոր չի եղել տեխնիկա տանել, հրդեհի դեմ պայքարում են ձեռքի տակ գտնվող միջոցներով:

Ադրբեջանում՝ Գանձակում, մզկիթ է այրվել

1 (3)Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում՝ “Գազախլար” մզկիթում, հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային պաշտպանության ուժեր, և ներգրավվել է հատուկ տեխնիկա: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 4 հակահրդեհային բաժանմունք:

Ըստ տեղեկության՝ այրվել է 4 քմ տարածքով ձեղնահարկը: Հրշեջ ծառայության ուժերի ջանքերով կանխվել է կրակի տարածումը:

Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն: Տարվում է հետաքննություն:

 

Անկախ

Գերմանիայում հրդեհվել է շաքարի գործարանը

177_1-390x290Գերմանիայում հրշեջները երկրորդ օրն է, որ փորձում են մեկուսացնել Նеրքին Սաքսոնիայի Իլցեն քաղաքի շաքարի գործարանում բռնկված հրդեհը:

Nordzucker AG շաքարատադրողին պատկանող գործարանում 90մ սիլոսը բռնկվել է երեկ, հինգշաբթի կեսօրին: Մութն ընկնելուն հետ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են ու վերսկսվել այսօր առավոտյան:

Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, իսկ պատճառված վնասը գնահատվում է մի քանի մլն եվրո:

«Նիսան»-ն ամբողջությամբ այրվել է

«Նիսան»-ն ամբողջությամբ այրվել էՀունիսի 17-ին, ժամը 07.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զ. Սարկավագի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.40-ին, նշված փողոցում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ, ամբողջությամբ այրվել է Սմբատ Խ.-ին վստահված «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհի առաջացման պատճառը և վնասի չափը պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ:

Անկախ

Հրշեջ-փրկարարները տասնյակ մարդկանց կյանք են փրկել

հրդեհ ստեփանակերտումԻնչպես հայտնում են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հունիսի 16-ին ժամը 13.37-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում Ստեփանակերտի փրկարարական վարչության ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 հատուկ փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը բռնկվել է առաջին հարկի լսարաններից մեկում և արգելափակել ելքերը, լուսամուտների մի մասը: Հրդեհի բռնկման պահին շենքում գտնվում էին 150 ուսանող և 30 դասախոս ու աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 15.50-ին: Փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում էին հանրապետության վարչապետը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հրդեհի հետևանքով այրվել է 1 լսարան, հրդեհի բռնկման պատճառը և հասցված վնասի չափը ճշտվում են։

Անկախ

Ադրբեջանում ` կահույքի գործարանում, պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ

3Ադրբեջանում` Նիզամի շրջանում տեղակայված “Օջախ” ընկերությանը պատկանող կահույքի գործարանի արտադրական բաժնում,  պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառով հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը` հղում կատարելով “Ազնյուզ”-ին:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել չորս աշխատակիցներ, ովքեր հոսպիտալացվել են:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային ծառայության աշխատակիցների ջանքերով հրդեհը մարվել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Ինդոնեզական կղզում հրդեհի ավելի քան 200 օջախ է հայտնաբերվել

112-390x290Արբանյակները ինդոնեզական Սումատրա կղզում 227 գործող անտառային հրդեհի օջախ է արձանագրել:

Հրդեհման օջախնները տարածվում են: Իշխանությունները փորձում են  դրանց դեմ պայքարել օդից: Ռիաու գավառում միանգամից 37 օջախ է հայտնաբերվել:

Անկախ

 

Հարավային Կորեայի տարեցների հիվանդանոցում հրդեհից 20 հիվանդ է զոհվել

south-koreaՉորեքշաբթի օրը Հարավային Կորեայի տարեցների հիվանդանոցում բռնկված հրդեհից զոհվել է 21 մարդ՝ մեծ մասը 70-80 տարեկան հիվանդներ:

Ոստիկանությունը տեսախցիկների տեսագրությունը դիտելուց հետո ձերբակալել է թուլամտությամբ տառապող մի հիվանդի, որը կասկածվում է հիվանդանոցը հրդեհելու մեջ:

80-ամյա հիվանդը հերքել է իր մեղավորությունը հրդեհի բռնկման հարցում:

Չնայած հրդեհը արագ հանգցրել են, այնուամենայնիվ, զոհերից շատերը խեղդվել են թունավոր գազերից:

Արտակարգ իրավիճակների վերահսկման ազգային գործակալության տվյալներով՝ զոհվել է 20 հիվանդ և մեկ բուժքույր, ևս վեցը ծանր վնասվածքներ են ստացել:

Հիվանդանոցի կառավարիչը չորեքշաբթի օրը հեռուստատեսությամբ ներողություն է խնդրել:

Անկախ

Բյուրեղավանի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Հրդեհ Մայիսի 25-ին, ժամը 15.20-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բյուրեղավանի մի բնակիչ և հայտնել, որ իր բնակարանում հրդեհ է բռնկվել և տան իրերն այրվել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 24-ի ժամը 16.00-ից մինչև մայիսի 25-ի ժամը13.30-ն ընկած ժամանակահատվածում Բյուրեղավան քաղաքի Երիտասարդական փողոցի մի տան խոհանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վնասվել է խոհանոցի ջրատաքացուցիչը, կահույքը, սառնարանը և օդորակիչը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Հրդեհ` Հայանիստ գյուղի խանութում

հրդեհՄայիսի 22-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի խաչմերուկում խանութ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրդեհ է բռնկվել 1969 թ. ծնված Սաթենիկ Թ.-ին պատկանող, Հայանիստ գյուղի Հ. Բժշկյանց փողոցի թիվ 6 հասցեում գտնվող խանութում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.20-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

Սան-Դիեգոյի մարզը հրդեհների պատճառով մի քանի մլն-ի հասնող վնաս է կրել

California WildfiresԿալիֆոռնիայում (ԱՄՆ) հրդեհները ոչնչացրել են բնակելի 47 տուն: Ամենաշատը տուժել են Կառլսբադ ու Սան-Մարկոս քաղաքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախնական հաշվարկով, պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 20 մլն դոլար:

Մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնց ավելի վաղ իշխանությունները տարհանել էին, կիրակի, մայիսի 18-ին վերադարձան իրենց տները: Հրշեջներին հաջողվել է շիջել հրդեհների 85%-ը, սակայն, դեռևս ամբողջովին մեկուսացնել չի հաջողվել, ու կան  օջախներ, որոնք բռնկման լուրջ վտանգ են ներկայացնում: Դրանցից մեկն էլ Քեմփ-Պենդլթոն ռազմաբազան է: Ներկայում հետաքննվում են  հրդեհի բռնկման պատճառները. Դիտարկվում է նաև «միտումնավոր հրկիզման « վարկածը: Ձերբակալվել ու հարցաքննվել է 3 մարդ, այդ թվում`2 անչափահաս:

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի բնակիչներին կոչ է արել առավելագույնս զգույշ լինել կրակի հետ: Չեն բացառվում նոր հրդեհները, քանի որ  տարածաշրջանում «ռեկորդային երաշտ» է: Հրդեհի դեմ պայքարի համար ներգրավվել է 2 հազար մասնագետ, ինչպես նաև` քաղաքացիական ու ռազմական ավիացիան:

Ամերիկյան ռազմաբազայից հրդեհի պատճառով 40 հազար մարդ է տարհանվել

Fires in Rancho CucamongoՄայիսի 14-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Քեմփ-Պենդլտոն ռազմաբազայի տարածքից տարհանվել է ավելի քան 40 հազար մարդ: Պատճառը  հսկայական արագությամբ տարածվող բնական հրդեհն է:

Առայժմ հրշեջներին չի հաջողվում տեղայնացնել Սան-Դիեգոյում ու նրա մատույցներում տարածվող հրդեհը, որտեղից ցերեկը տարհանվել են  30 հազար տների բնակիչները:

Հրդեհը բռնկվել է մայիսի  13-ին, տեղական ժամանակով` առավոտյան: Մեկ օրում հրդեհը տարածվել է ավելի քան 400 հա տարածության վրա: Վնասվել է ռազմաբազայի մի քանի շենք: Իրավիճակը բարդանում է  անոմալ շոգ եղանակով.օդի ջերմաստիճանը տեղում գերազանցում է 40 աստիճանը ըստ Ցելսիուսի: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 1,8 հազար մարդ, ներգրավված է ավիացիան:

Անկախ

Բաքվում նավթահոր է այրվում

2 (1)Բաքվում՝ նավթահորերից մեկում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Մինվալ” լրատվական կայքը, վկայակոչելով ԱԻՆ հրշեջ ծառայությանը, դեպքը գրանցվել է Գովսան ավանում: Նավթահորում հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավվել է 8 հրշեջ մեքենա:

Ներկայումս հրդեհը տեղայնացնելու միջոցներ են ձեռնարկվում:

Անկախ

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով 20 հազար տների բնակիչներ են տարհանվել

o_666167Ամերիկյան Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիա) անտառային ուժեղ հրդեհների պատճառով 20 հազար տների բնակիչներին տարհանել են: Հրդհը, որն արդեն տարածվել է 280 հա –ի վրա, բռնկվել է Ռանչո-Բերնարդո քաղաքից ոչ հեռու: Կրակը շատ արագ է տարածվել, ինչին նպաստել է  տարածաշրջանում տիրող շոգ եղանակը (40-ից բարձր): Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ուղղաթիռներ: Հրդեհի բռնկան պատճառն առայժմ հայտնի չէ:

Անկախ

Կամարիսում անասնագոմ և 60 հակ անասնակեր է այրվել

Հրդեհ Մայիսի 2-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.50-ին, մարվել` 10.33-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 100 քմ) և այնտեղ կուտակված մոտ 60 հակ անասնակեր:

Հրդեհ Գեղամավանում. վնասի չափը պարզվում է

Հրդեհ Ապրիլի 29-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Արտաշ Գ.-ի տան հարևանությամբ գտնվող անասնագոմում և հացատան տանիքում, ինչի հետևանքով այրվել է շուրջ 400 քմ տարածք, ծխահեղձ են եղել 2 խոշոր և 16 մանր եղջերավոր անասուններ ու 20 հավ:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.50-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

Երևանի Օհանովի փողոցում մեքենա է այրվել

այրվող-ավտոմեքենաԱպրիլի 30-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, այրվում է «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից վերջինը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.01-ին, մարվել՝ 04.12-ին: Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում այրվել է Զ. Պ.-ին պատկանող «Գազ 24» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:

Հնդկաստանում հրդեհը շուրջ 500 տնակ է ավերել

IndiaSlumFireՈւրբաթ օրը Նյու Դելիում բռնկված հրդեհը ավերել է շուրջ 500 ծղոտե տներ՝ առանց այն էլ աղքատ բնակչությանը թողնելով անապաստան:

Հրդեհի հետևանքով յոթ մարդ այրվածքների բուժման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Հրդեհը քաղաքի ետնախորշի գրեթե կեսը վերածել է այրվող ծղոտների կույտի:

Այժմ հետաքննություն է ընթանում հրդեհի պատճառը պարզելու համար:

Հնդկաստանում ետնախորշերը կառուցվում են հիմնականում անօրինական կերպով՝ առանց անվտանգության որևէ կանոն հաշվի առնելու:

«Արմենիա» հեռուստաընկերության շենքում հրդեհ է բռնկվել

Հրդեհ Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության 6-րդ հարկից ծուխ է նկատվում:
ԱԻՆ-ից Անկախին  տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: