Ուկրաինայում հրթիռային հարձակման հետևանքով 19 զինվոր է զոհվել

ուկրաինա, հրթիռակոծությունՈւրբաթ օրը ռուսամետ անջատողականները հրթիռներ են արձակել Ուկրաինայի զինված ուժերի զինվորական ճամբարի ուղղությամբ՝ սպանելով 19 զինվորի:

Հարձակումը տեղի է ունեցել Լուգանսկի շրջանի Զելենոպոլսկ քաղաքի մոտակայքում:

Երկրի ահաբեկչության դեմ գրասենյակի տեղեկություններով՝ ևս 55 մարդ է վիրավորվել:

Նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակը հարձակվողներին մեղադրել է Ուկրինայի զինված ուժերի դեմ ռուսական արտադրության Գրադ տեսակի հրթիռներ արձակելու համար:

Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Եվրոպական միությունը պատժամիջոցներ կսահմանի ևս 11 անձանց նկատմամբ՝ պատժամիջոցների ենթարկված մարդկանց ընդհանուր թիվը դարձնելով 72:

 Անկախ

Նոր ավերածություններ և վիրավորներ Հալեպում

սիրիա,հալեպՀունիսի 1-ի ուշ գիշերից մինչև  մինչեւ Հունիսի 2 -ի վաղ առավոտ, Հալեպի տարբեր շրջաններում  հրթիռակոծությունը շարունակվել է: Հատկապէս Նոր Գյուղի շրջանում ահաբեկչական խմբերի նետած գազի շշերից  պատրաստված հրթիռները մեծ ավերներ են գործել: Վնասվել են  շրջանի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբն ու բնակարանները, գործատեղիներն ու վաճառատները:

Վիրավորվել են Ստեփան Արուշյանն ու Զարեհ Ղազարյանը: Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ, անոնք ստացած են համապատասխան բուժումն ու դարմանումը:

Հալեպի Լրատվական Գրասենյակ

 Անկախ

Եվս մի զոհ Հալեպում

հալեպԿիրակի 17 Մայիս 2014ին, Նոր Գյուղի մէջ ընկած ռումբերի և  հրթիռների պատճառով վիրավորուած Նվարդ Մարգեյանը, ստացած ցնցումի ծանր ազդեցությանը  չդիմանալով մահացել է:

Նշենք, որ Նվարդը,  նույն օրը փլատակների տակ զոհված Յարութ Մարգեյանի մայրն էր:

 

Նվարդի թաղման արարողակարգը կկատարվի Չորեքշաբթի, 21 Մայիս 2014ին, առավոտյան ժամը 10ին, Ս.Աստվածածին եկեղեցում:

 

 

Հալեպի Լրատվական Գրասենյակ

Անկախ

 

Հալեպում հրթիռային ռմբակոծումից զոհվել է 13 մարդ

սիրիա,հալեպՍիրիայի Հալեպ քաղաքում հրթիռային ռմբակոծումից զոհվել է 13 մարդ:

Ուրբաթ օրը SANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակման վայրի մոտակա բնակելի հատվածում ևս 17 մարդ է վիրավորվել:

Գործակալությունը նշում է, որ հարձակումը իրականացրել են ահաբեկիչները. կառավարությունը Բաշար Ասադին պաշտոնանկ անելու համար պայքարող ապստամբներին բնորոշում է այս եզրույթով:

Ըստ տեղեկությունների՝ վնասվել է նաև երկու տուն:

Այս հարձակումից մեկ օր առաջ վերոնշյալ բնակելի հատվածում կրկին նման ռմբակոծություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 20 մարդ:

Ակտիվիստների տվյալներով՝ 3 տարի տևող սիրիական կոնֆլիկտի ընթացքում զոհվել է ավելի քան 150,000 մարդ: Ավելի քան 2,5 միլիոն մարդ լքել է Սիրիան, իսկ միլիոնավոր այլ մարդիկ տեղափոխվել են երկրի տարածքում:

 Անկախ