Ֆուտբոլային խնդիրների շուրջ քննարկում և մտքերի փոխանակություն ՀՖՖ նախագահի մասնակցությամբ

ffa5Հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները, ֆուտբոլասերները, Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՆ-ակումբի անդամները, լրագրողները և մեր ֆուտբոլով շահագրգիռ բոլոր անձինք, հնարավորություն ունեն ապրիլի 4-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ բաց և անկաշկանդ զրույցում քննարկել հայկական ֆուտբոլին, ֆուտբոլային խնդիրներին, առաջիկա զարգացումներին, Հայաստանի ազգային հավաքականին ու մեր ֆուտբոլային ընտանիքի անելիքներին առնչվող ցանկացած հարց, փոխանակել մտքեր, կարծիքներ ու տեսակետներ:

Այսպիսով՝ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

ՀՖՖ մամլո ծառայություն

ՀՖՖ-ն հերքում է

ffa5UEFA-ի պաշտոնական կայքում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչՎարդան Մինասյանի՝ հավաքականի ղեկից հեռանալու մասին պատմող նյութում նշվել էր, որ մինչ նոր, հիմնական մարզչի նշանակումը գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի երիտասարդական հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով որ թյուրիմացությունն առաջացել է կայքի հայաստանյան ներկայացուցիչ Խաչիկ Չախոյանի հրապարակման ոչ ճիշտ թարգմանության պատճառով, ինչը անմիջապես կայքի պատասխանատուների կողմից ուղղվել է ու այդ հրապարակումը կայքից հեռացվել է:

Նոր ընտրական փուլում Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը

մինասյան-վարդանՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:

 

«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից,  իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, եւ ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,-ասել է Վարդան Մինասյանը:

 

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին:

 

Օգտվելով առիթից Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին, ՀՖՖ աշխատակազմին:

 

«Ուզում եմ օգտվելով  առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անցած չորս տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողություն՝ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել եւ այսուհետ եւս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարեւորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց:  Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջեւ դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում եւ վստահ եմ, որ դեռ շատ բարձրունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձեւավորել ենք եւ ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաեւ ինչ որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը:

Երևանը հավակնում է հյուրընկալել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցներին

ffa5ՈւԵՖԱ-ն հաստատել է այն երկրների ցուցակը, որոնք հավակնում են 2020-ի ֆուտբոլի  Եվրոպայի առաջնության մասնակիցներին ընդունելուն։

32 թեկնածուներից կազմված վերջնական ցուցակում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը:

Մրցաշարի հանդիպումները կկայանան13 երկրների 13 քաղաքներում։ ՈւԵՖԱ-ի գործկոմը 13 քաղաքների անունների մասին որոշումը կկայացնի 2014-ի սեպտեմբերի 25-ին։

Հայտացուցակն այսպիսին է`

Հայաստան (Երևան), Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Դանիա (Կոպենհագեն), Անգլիա (Լոնդոն), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Մակեդոնիա (Սկոպյե), Գերմանիա (Մյունխեն), Հունաստան (Աթենք), Հունգարիա (Բուդապեշտ), Իսրայել (Երուսաղեմ), Իտալիա (Հռոմ), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա), Պորտուգալիա (Լիսաբոն), Իռլանդիա (Դուբլին), Ռումինիա (Բուխարեստ), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Շոտլանդիա (Գլազգո), Սերբիա (Բելգրադ), Իսպանիա (Մադրիդ, Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Շվեդիա (Սոլնա), Շվեյցարիա (Բազել), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիև, Դոնեցկ), Ուելս (Կարդիֆ)։

Նոր խայտառակություն հայկական ֆուտբոլոմ

1ffa1Բուլղարիայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության որակավորման փուլի 2-րդ խաղում Հայաստանի չեմպիոն «Շահումյանը» 1:13 հաշվով զիջեց մակեդոնական «Ժելեզարեցին»:

Հավելենք, որ առաջին խաղում էլ հայ ֆուտբոլիստները 0:6 հաշվով պարտվել էին բուլղարական «Վառնային»:

Տարեկան ամփոփիչ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ

221313241377635241Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ արտոնագրման բաժնի տարեկան ամփոփիչ հանդիպումը ՀՀ բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ:

Այն նպատակ ուներ ակումբներին ներկայացնել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2013/14 մրցաշրջանի ամփոփիչ տեղեկատվությունը և նշված մրցաշրջանի արդյուքները: Մասնակից ակումբները ներկայացված էին իրենց արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մակարդակով: Չնայած այն հանհամանքին, որ ակումբների արձագանքները միանգամայն դրական էին արտոնագրման բաժնի գործունեության վերաբերյալ, հանդիպման ընթացքում ակումբներին հնարավորություն տրվեց իրենց դժգոհություններն ու առաջարկությունները հայտնել ՀՖՖ արտոնագրման բաժնին ակումբների արտոնագրման համակարգի վերաբերյալ: Ծավալված քննարկման արդյունքում եղան առաջարկներ, որոնք կընկնեն ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի համար նախատեսված բարելավումների և փոփոխությունների հիմքում: Հանդիպման ընթացքում ակումբներին ներկայացվեցին նաև գալիք արտոնագրային մրցաշրջանի նպատակներն ու նախատեսվող ծրագրերը: