Ձնամրրկի պատճառով ԱՄՆ-ում հոսանքազրկվել է 500 հազար տուն

1154-390x290ԱՄՆ հարավային նահանգներին պատուհասած ձնամրրկի հետևանքով հոսանքազրկվել է ավելի քան 500 հազար տուն:

Ամենից շատ տարերքից տուժել են Հյուսիսային ու Հարավային Կարոլինան ու Տեխասը: Երկրի իշխանությունները հարավային Կարոլինայում ԱԻ ռեժիմ են հայտարարել, քանի որ նույնիսկ արմավենիների բներն են սառցակալել:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, հետագայում մրրիկն ավելի կուժգնանա:

Անկախ

Ալժիրում սուգ է հայտարարվել

o_893970Ալժիրում եռօրյա սուգ է հայտարարվել ավիավթարի զոհերի հիշատակին: Նախօրեին երկրի հարավ-արևելքում ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով 77 մարդ է զոհվել: Միակ փրկված ուղևորը հիմա գտնվում է հոսպիտալում, շատ ծանր վիճակում: Օդանավը զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների էր տեղափոխում: Վայրէջքից րոպեներ առաջ նրանց հետ կապն ընդհատվել է: Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը եղանակային վատ պայմաններ են : Ինքնաթիռի անկման շրջանում ձնամրրիկ է եղել:

Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: С-130  “Հերկուլեսը”, որն ուղղություն էր վերցրել Թամանռասսեթ քաղաքից Կոնստանտինու, վթարի է ենթարկվել տեղի ժամանակով կեսօրին մոտ, լեռնային Ջեբել-Ֆորտաս լեռնազանգվածի մոտ:

Ինչպես հայտնել են քաղաքացիական պաշտպանության ծառայությունից, զոհերից 50-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում` 4 կին: Հայտնի է, որ  զոհվել է նաև Ալժիրի ազգային կրթության նախկին նախարարի զարմիկն ու բարձրաստիճան զինծառայողներից մեկի կինն ու դուստրը: Երկրի իշխանություններն արդեն ձևավորել են հանձնաժողով, որը կզբաղվի վթարի ուսումնասիրությամբ:

Անկախ

Ձնամրրիկն ու ցուրտը կաթվածահար են արել Բուլղարիան

o_887525Բուլղարիայում ձնամրրիկն ու խիստ ցուրտը 4 մարդու կյանք են խլել: Առատ ձյան տեղումների պատճառով երկրի մի քանի շրջաններում վնասվել են հոսանքալարերը, հազարավոր տներ են հոսանքազրկվել:

Փրկարարները չեն կարողանում տուժած շրջաններ հասնել, քանի որ տասնյակ մայրուղիներ փակ են: Կտրուկ աճել է ՃՏՊ-ների թիվը, իսկ Ռումինիայի հետ սահմանին առաջացել են  մի քանի կմ-անոց խցանումներ, վարորդներն իրենց ավտոմեքենաների մեջ գրեթե մեկ օր արգալափակված վիճակում են հայտնվել:

Անկախ

Ցրտահարությունից Լեհաստանում 11 մարդ է մահացել

европа-390x290 (1)Արևմտյան Եվրոպայում  ձյան առատ տեղումներ են ու սառնամանիք, որի հետևանքով Լեհաստանում արդեն 11 մարդ է մահացել. իշխանությունների տվյալներով, զոհվածներն անօթևաններ են եղել: Հիմա շտապ կարգով  նրանց համար կազմակերպվում են կացարաններ ու անվճար տաք սնունդ ապաովում:

Ռումինիայում առաջին անգամ վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել: Բուխարեստում քամու արագությունը հասնում է 80 կմ/ժամի: Առատ ձյան պատճառով փակ են  Դանուբի վրայով ձգվող Ռումինիան Բուլղարիայի հետ կապող ավտոճանապարհները:

Բուլղարիայում  եղանակի պատճառով ավտոտերերը դժվարանում են  ձյան բլուրների տակ գտնել իրենց մեքենաները:

Անկախ

Ձնաբքի պատճառով Նյու-Յորքում արտակարգ իրավիճակ է հայտարարված

52df5873-3d5f-ae7c-3d5f-ae73fd359ac0.photo.0Նյու-Յորք նահանգի 5  մարզերում ԱՄՆ հյուսիս-արևելյան առափնյային պատուհասած “Յանուս” ձնամրրկի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ձյան տարերքի գոտում  է  հայտնվել շուրջ 56 մլն մարդ:

Երեկ, իշխանությունների առաջարկությամբ գրասենյակների մեծամասնությունն աշխատանքը վաղ է ավարտել, դպրոցներում հետաձգվել են բոլոր երկարօրյա միջոցառումները: Նյու-Յորքում դեռևս դասընթացները հետաձգելու մասին հայտարարություն չի արվել, սակայն, մյուս խոշոր քաղաքներում, Բոստոնում, Պրովիդենսում, Ֆիլադելֆիայում այսօր երեխաները դպրոց չեն գնա:

Առատ տեղումներն ուղեկցվում են բքով.երեկոյան Նյու-Յորքում սնդիկի սյունն իջել է մինչև -100: Նյու Յորքի նոր քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն կարգադրել է, հանել քաղաքային կացարաններում անօթևաններին ընդունելու բոլոր սահմանափակումները:

Ձնաբուքը կարող է պահպանվել մինչև հինգշաբթի, նշում են օդերևութաբանները:

Անկախ         

ԱՄՆ-ում ձնամրրկի ու պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

o_858717ԱՄՆ-ի Կենտուկի, Միսիսսիպի ու Միսսուրի նահանգներում ձնամրրկի ու պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի:Պատճառը` եղանակային պայմաններով պայմանավորված ավտովթարներն են:

Կենտուկիի Նոյւ Հոուլ քաղաքի մոտ գետն է ընկել 5 ուղևորով մի ավտոմեքենա.ուղևորներից 3-ը սառը ջրի մեջ զոհվել են, 2-ին հաջողվել է լողալով դուրս գալ: Նույն նահանգում Քերոլթոն քաղաքի մոտ գետն է ընկել կվադրոցիկլը. զոհվել է վարորդը:

Միսսուրիում ձնամրրկի ու մերկասառույցի պատճառով ավտովթար է եղել, զոհվել է մեկ մարդ: Իսկ Միսիսսիպիում,որտեղ պտտահողմն անգամ բեռնարատներ է շրջել, զոհվել է 2 մարդ:

Տարերքը մոլեգնում է նաև Նյու-Յորքում, Վերմոնտում ու Մենում: Էլեկտրալարերի վնասման պատճառով հազարավոր տներ են հոսանքազրկվել:

Անկախ

 

ԱՄՆ-ի երկու նահանգներում միմյանց են բախվել 80 ավտոմեքենաներ

i (2)ԱՄՆ-ի արևելքում 80 մեքենաների մասնակցությամբ 2 բախում է եղել :

Վթարի պատճառը ձնամրրիկն է, որը կաթվածահար է արել երկիրը:

Փենսիլվանիայում ավելի քան 50 ավտոմեքենաներ են բախվել միմյանց: Մի քանի ավտոմեքենաներ չեն կարողացել ժամանակին արգելակել սառցապատ ճանապարհի վրա, ինչ հետևանքով էլ վթար է  տեղի ունեցել, մեկ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ներկայում ճանապարհը փակ է, ոստիկանությունը փորձում է վերացնել վթարի հետևանքները:

Մի ՃՏՊ էլ կատարվել է Վիսկոնսին նահանգում: Սառցի հաստությունը 8 սմ է: Օդերևութաբանների կանխատեսումներով այսօր էլ առատ տեղումներ են սպասվում:

ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների պատճառով 13 մարդ է զոհվել

o_719543ԱՄՆ-ի կենտրոնական ու արևմտյան նահանգներում տեղացած առատ ձյունը 13 մարդու մահվան պատճառ է դարձել: Մահեր են գրանցվել Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Նյու-Մեքսիկոյում, Օկլահոմայում ու Տեխասում:  Որոշ նահանգներում 30 սմ ձյուն է տեղացել, ջերմաստիճանը միանգամից իջել է 10 աստիճանով: Ձնամրրիկի պատճառով խցանումներ են առաջացել, գրանցվել են վթարներ, հոսանքալարեր են վնասվել: Հիմա ձնամրրիկը շարժվում է դեպի Ատլանտյան առափնյա, իսկ վաղը` նոյեմբերի 27-ին սպասվում է, որ այն արդեն կհասնի Նյու Յորք: