Բացահայտում` Զատկի տոնին ընդառաջ

ձուՈստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ից գողություն կատարելու մասին:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ֆաբրիկայի անվտանգության հերթափոխի պետ Աշոտ Մ.-ն և նույն հերթափոխի աշխատակից Սուրենը /մնացած տվյալները պարզվում են/ Արտակ Գ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ֆաբրիկայից գողացել են մեծ քանակությամբ ձու /քանակը պարզվում է/, որի մի մասը վաճառել են Դավիթաշեն թաղամասում /հասցեն պարզվում է/, իսկ մյուս մասը` Արարատի մարզի Գետափ գյուղի 10-րդ փողոցի մի բնակչի /տվյալները պարզվում են/:
Ոստիկանությունից Անկախ-ին տեղեկացրեցին, որ հանգամանքները պարզվում են և կատարվում է հետաքննություն:

 

Ձուն հրաշալի ուտելիք է նաև մարզիկների համար. Սարգիս Գրիգորյան

imagesՁուն հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից որպես անփոխարինելի կերակրատեսակ կամ հումք։ Հավերի ձվերը կշռում են 45-75 գրամ եւ ստորաբաժանվում են երկու խմբերի` դիետիկ և ճաշարանային, որոնք միմյանցից տարբերվում են ձվի զանգվածով, որակով և պահելու տևողությամբ։

՞Հավի ձվի սպիտակուցը մյուս սպիտակուցների համեմատ ամենակատարյալն է: Այն ավելի օգտակար է, քան մսի, ձկան կամ կաթնամթերքների սպիտակուցները, քանի որ ունի ամինաթթուների հավասարակշռված կազմություն և ամբողջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Ձուն սննդարար է, իսկ կալորայնությունը` փոքր: Հավի մեկ ձուն պարունակում է ընդամենը 85 կկալ, ճարպի քանակը հասնում է միջինը 11,5%-ի/,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց խոհարար Սարգիս Գրիգորյանը:https://archive2.ankakh.com/

 

Եփած ձվի սպիտակուցն անմիջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Այս մթերքի շնորհիվ հնարավոր է, որ մարդու ուժերն արագ վերականգնվեն ու իմունային համակարգն ամրապնդվի: Ձուն հրաշալի ուտելիք է նաև մարզիկների համար, որոնք ցանկանում են իրենց մկանային զանգվածն ավելացնել: Ձվի սպիտակուցը մկանների համար շինարարական արդյունավետ նյութ է, այն օգտակար է նաև երեխաներին և դեռահասներին` նրանց ակտիվ աճի շրջանում:

Նրա համոզմամբ ձուն հրաշալի նախաճաշ է, լավ յուրացվող, հագեցնող, օրգանիզմը «շինանյութով» և վիտամիններով, միկրոտարրերով, կենսաբանորեն ակտիվ նյութերով ապահովող, նաև` ցածր կալորայնությամբ: Այն նաև էժան է, մատչելի բոլորին:

 

Ամենալավ տարբերակը թերխաշ ձուն է, որը հեշտ յուրացվում է ստամոքսաաղիքային տրակտում եւ  առավելություններից մեկն էլ այն է, որ եփելու համար շատ կարճ ժամանակ է պահանջվում:

 

Ձվի փչանալու հավանականությունը նվազեցնելու համար այն պետք է պահել սառնարանում, հատուկ հատկացված տեղում, սուր ծայրով դեպի վար: Պահպանման ժամկետը մինչև մեկ ամիս է: Երբեք հարկավոր չէ ուտել  այն ձուն, որի կեղևի վրա ճաքեր կան: Ցանկալի է ձուն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրի տակ, որպեսզի կեղևը մաքրվի վնասակար մանրէներից:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Անկախ

Գյուղնախարարի կանխատեսումները չիրականացան. Ձվի ներմուծումն ավելացել է

ձվերՀայաստանյան ընկերությունները շարունակում են արտասահմանյան երկրներից ձու ներկրել` հակառակ նախարարի հավաստիացումներին, թե նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին մեր թռչնաբուծարաններում ձվի արտադրության աճ է սպասվում,հաղորդում է Փաստինֆոն:   Հիշեցնենք, նոյեմբերի 18-ին, այցելելով հայաստանյան խոշոր թռչնաբուծարաններ, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե հանրապետության բոլոր թռչնաբուծարանները վառեկներ ներկրելու միջոցով ածան հավերի թվաքանակն ավելացրել են, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա «նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով և կհասնի 950-955 հազարի»:   Նախարարի մեկնաբանմամբ, դա նշանակում է, որ արդեն դեկտեմբերի սկզբին օրական արտադրված ձվի քանակը շուրջ 200 000-ով կգերազանցի պահանջարկը, և դեռ հնարավորություն կտա ամանորյա սպառումն ապահովել:   Նախարարի այս հայտարարությունները, սակայն, հերքվում են հենց նախարարության կազմում գործող մեկ այլ պետական մարմնի հրապարակած թվերով:    Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում ներկայացված վիճակագրության համաձայն` հոկտեմբերին Հայաստան է ներկրվել 246 906 ձու, իսկ նոյեմբերին` ավելի քան 5.6 մլն հատ:   Ընդ որում, ներկրված ձվի խմբաքանակները գնալով աճել են. եթե նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստան է բերվել 337 595 հատ ձու, երկրորդ շաբաթվա ընթացքում` 569 067, ապա երրորդ շաբաթում այդ թիվը դարձել է 2 207 853, իսկ չորրոդ շաբաթում` 2 478 240:   Փաստորեն, այն օրերին, երբ գյուղնախարարի խոսքով` պետք էր արտադրության աճի սպասել, ներկրվող հավկիթների քանակն էլ ավելի է մեծացել:   Հայաստանը ձու է ներմուծում Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից և Բուլղարիայից: Ընդ որում, եթե օգոստոսին ներմուծվել է միայն Ուկրաինայից, սեպտեմբերին՝ Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, ապա հոկտեմբերից արդեն ավանդական այս շուկաներին ավելացել է նաև Բուլղարիան:   Ասել է թե հայ գործարարներն ընդլայնում են ներմուծման շուկաները, մինչդեռ հայաստանյան վաճառակետերում բոլոր հավկիթներն իրացվում են բացառապես տեղական արտադրողների մակնշմամբ և նույն օրվա ամսաթվով, մինչդեռ պարզից էլ պարզ է, թե առնվազն քանի օր է անհրաժեշտ նշված երկրներից ձուն Հայաստան բերելու, բոլոր ընթացակարգերն անցնելու ու խանութ հասցնելու համար: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: