Հռոդես կղզում 613 տարեկան Ղուրան է պահվում

kuranՀունաստանի Հռոդոս կղզում գտնվող Հաֆըզ Ահմեդ Աղայի անվան գրադարանի երկաթյա պահոցներում խիստ հսկողության ներքո պահվում է ձեռագիր Ղուրան, որը մոտ 613 տարեկան է: Օսմանյան գեղագիրները մուսուլմանական այս սուրբ գիրքը սկսել են գրել 1401 թվականին և այն ավարտել 53 տարի անց: Ղուրանը Հռոդոս է տեղափոխվել Ստամբուլի գրադարանից, ապա գողացվել է 1991 թվականին: Ավելի ուշ միջազգային հետախուզության ջանքերով գիրքը գտնվել է Մեծ Բրիտանիայում աճուրդի ժամանակ և վերադարձվել Հռոդոս:

Հաֆըզ Ահմեդ Ազայի անվան գրադարանը, որը կառուցվել է 1793 թվականին, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթային ժառանգության ցուցակում: Գրադարանում պահվում է մոտ 2500 ստեղծագործություն՝ բերված աշխարհի չորս ծայրերից: 1200 անուն գիրք պահվում է հատուկ պահոցներում: Դրանք հիմնականում իսլամական ձեռագրեր են՝ թաֆսիրներ, հադիսներ և ֆիկհեր:

 

Անկախ

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ կոչ է անում Ղուրանը ադրբեջաներեն ընթերցել

 Օկտայ Ասադով,Ադրբեջան, Միլի մեջլիս, ՂուրանՓետրվարի 3-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ կոչ անելով Ղուրանն ընթերցել ադրբեջաներեն, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Նիստի սկզբին պատգամվորներից մեկն առաջարկել է քննարկել պետություն-կրոն հարաբերությունները: Նա, մասնավորապես, կոչ է արել բարձրացնել հոգևորականների պատրաստաավածության մակարդակը, որը շարունակում է բավական ցածր մնալ:
Մեջլիսի խոսնակը ընդգծել է, որ կրոնական միոցառումներին Ղուրանը պետք է ընթերցել նաև ադրբեջաներենով: Ըստ նրա` այդ հարցով կզբաղվի հոգևոր կառույցների հարցերով պետական հանձնաժողովը:
“Ղուրանի ադրբեջաներեն գրագետ և որակյալ թարգամանություն կա, մինչդեռ երբ այն արաբերեն են կարդում, 80%-ը այն չի հասկանում”, -ասել է Ասադովը:

 Անկախ

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը դատարանում իսլամ ընդունելու կոչ է արել

o_5456792001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը` Հալիդ Շեյխ Մուհամեդը հայտարարել է, որ Ղուրանով արգելվում է իսլամը բռնությամբ տարածելը:

Նա կոչ է արել փաստաբաններին, ռազմական տրիբունալի անդամներին իսլամ ընդունել.”Դա իմ կրոնական պարտականությունն է`  դատարանում հրավիրել յուրաքանչյուր ոչ մահմեդականի ` անցնել իսլամի”,ասվում է փաստաթղթում:

“Ես գիտակցում եմ, որ դուք առանց ինձ էլ լսել եք իսլամի մասին և շատ բան գիտեք: Սակայն, ես ինքս կարծում եմ, որ Ալահն ինձ ահեղ դատաստանի օրը կհարցնի, թե ես ինչու այդ մարդկանց չառաջարկեցի դառնալ մահմեդական”,-գրել է մեղադրյալն իր դիմումում:

Հ.Շ,Մուհամեդը 2006-ից Գուանտանամո բանտի կալանավոր է, 2009-ից նրան ահաբեկչության մեղադրանք ներկայացվեց: Իր դիմումում նա գրել է, որ երջանիկ է`”Մինչ իմ մարմինը բանտարկված է, հոգիս ազատության մեջ է”:

Պաստորի ավտոմեքենայի մեջ կերոսինով ներծծված ղուրանի օրինակներ են հայտնաբերվել

o_623900Երեկ Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է սկանդալային համարում ունեցող հայտնի պաստոր Թերրի Ջոնսը, որը պլանավորում էր հրապարակայնորեն այրել ղուրանի 3 հազար օրինակ:

Տամպա Բեյ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 61-ամյա Ջոնսին իր իսկ ավտոմեքենայի մեջ, որի թափքում կերոսինով ներծծված ղուրանի օրինակներն էին: Այլ մանրամասներ  չեն հայտնվում: Հայտնի չէ նաև, թե ինչ մեղադրանք նրա դեմ առաջ կքաշվի:

Պաստոր Ջոնսը մի քանի անգամ հրապարակայնորեն այրել է մահմեդականների սուրբ գիրքը:Մեծ արձագանք ստացավ նրա “ցուցադրական դատը”: Հոգևորականի արարքն Աֆղանստանում արմատական իսլամի կողմնակիցների զանգվածային ելույթների պատճառ դարձավ, ինչը հանգեցրեց 100 մարդու մահվան: Զոհերի մեջ ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցներ էին, որոնց  բորբոքված ամբոխը  պարզապես  ծվատեց: