Անկարան անհանգստացած է Ղրիմի թաթարների դրությամբ

tatarner     Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել քննադատական հայտարարությամբ կապված այն բանի հետ, որ Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջամիլ Քըրըմօղլուին մայիսին 3-ին թույլ չեն տվել մտնել հայրենիք: Անկարան նշել է, որ ղրիմյան իշխանությունների նման գործողություններն  իրավական հիմք չունեն և մտահոգություն է հայտնել Ղրիմի թաթարների մեջլիսն արգելելու և Քըրըմօղլուի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցի շուրջ:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ թուրքական արտաքին գերատեսչությունը կարծիք է հայտնել, որ նման քայերի հետևանքով տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը կարող է ավելի սրվել: ԱԳՆ-ը հիշեցրել է մարտի 20-ին ընդունված որոշման մասին, համաձայն որի Ղրիմի թաթարների մեջլիսը ճանաչվել էր Ղրիմի թաթար ժողովրդի լիիրավ իշխանական կառույց:
Նշենք, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները և հնարավորինս աջակցել նրանց:

Թուրքիան պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների համար. Ահմեդ Դավութօղլու

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների համար: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը:

Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Ղրիմի թաթարների հարցը Անկարայի համար նույնքան կարևոր է, որքան որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դավութօղլուն նշել է, որ Ղրիմի թաթարները դարեր շարունակ ապրել և ապելու են այս տարածքներում:

Ինչ վերաբերում է երեկ Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքներին, համաձայն որոնց քվեարկողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն, ապա Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում դրանք:
Նշենք, որ աշխարհի մի շարք պետություններ չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյուքները:

 

Անկախ

Թուրքիան պատրաստ է ընդունել Ղրիմի թաթարներին

Մևլյութ Չավուշօղլու  Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարերել է, որ Թուրքիայի դռները միշտ բաց են իրենց եղբայրների՝ Ղրիմի թաթարների համար, եթե նրանք ստիպված լինեն լքել Ուկրաինան: Այս մասին հաղորդում է թուրքական «TRT»-ն: Չավուօղլուն, ելույթ ունենալով Բալըքէսիր քաղաքում, ասել է հետևյալը. “Մենք երբեք առանց աջակցության չենք թողել Ղրիմի թաթարներին՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական տեսանկյունից: Մեր դռները միշտ բաց են մեր արյունակից ժողովուրդների համար: Եթե նրանք ստիպված լինեն գալ Թուրքիա, ապա մեր դռներ բաց կլինեն մեր եղբայրների՝ Ղրիմի թաթարների համար”:

Անկախ

Սիմֆերոպոլում Եվրամայդանի կողմնակիցներն ընդհարվել են ռուսամետ բնակչության հետ,տեսանյութ

ղրիմՍիմֆերոպոլում` Ղրիմի խորհրդարանի պատուհանների մոտ,  զանգվածային ընդհարում է տեղի ունեցել Ուկրաինայի  նոր իշխանության կողմնակիցների և նրանց դեմ դուրս եկողների միջև: Եվրամայդանի կողմնակիցների օգտին ելույթ են ունեցել Ղրիմի թաթարները, որոնք “Ալահ Ակբար” կոչերով ճեղքել են ռուսամետ տրամադրված խմբերից բաժանող պատնեշը: Մասնակիցներից մեկի գլուխը ջարդել են , հաղորդում է  “Аргументы Недели. Крым”:

Մոսկվայի ժամանակով  17:00 նշանակված է Ղրիմի Վերին Ռադայի արտահերթ նիստ, որի ընթացքում թերակղզու իշխանությունը պետք է որոշի Ուկրաինայի ներկա իրավիճակում իր անելիքը:

Սկզբում “Ռուսկոե եդինստվո” կուսակցության կողմից ցանկություն կար միտինգ անցկացնել` պահանջելով Ղրիմի անկախության  հանրաքվե: Տեղեկանալով այդ մասին Ղրիմական-թաթարական միջլիսի և Եվրամայդանի ներկայացուցիչները սոցիալական ցանցերով հորդորեցին իրենց կողմնակիցներին հավաքվել խորհրդարանի պատերի մոտ, որպեսզի խոչընդոտեն ռուսամետ ակցիային: Արդյունքում Ղրիմի Ռադայի մոտ հավաքվեց  մոտ 5000 մարդ`մեծամասամբ Ղրիմի թաթարներ: Նրանք գոռում էին “Ալլահ ակբար” և “Ղրիմը թաթարներինն  է” :

“Ղրիմի թաթարները չեն թույլ տա այս հողի ճակատագիրը որոշել առանց իրենց”-հայտարարել է Ղրիմի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմ-թաթարական միջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը:

Հայտնի է, որ հանրաքվեի կողմնակից են նաև շատ կազակներ: Ղրիմի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով սլանում են ռուսական դրոշներով ավտոշարասյուններ: Ղրիմի Նախարարների խորհրդի նախագահ Անատոլի  Մագիլովը կոչ է արել Ղրիմի հոգևոր առաջնորդներին թույլ չտալ ազգամիջյան հակամարտություն, հաղորդում է  “Новости Крыма за 15 минут”կայքը:

Անկախ