Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է ցմահ բանտարկության

ՂրղզստանՂրղզստանի դատարանը նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին մեղավոր է ճանաչել 2010-ին զանգվածային սպանության մեջ ու հեռակա դատապարտել է  ցմահ բանտարկության, հաղորդում է  Вести.Ru-ն:

Դատավճիտն այսօր հնչեցրել է Բիշկեկում  նախագահող դատավոր Դամիր Օնոլբեկովը: Նման դատավճռի է արժանացել նրա կրտսեր եղբայրը` պետպաշտպանության ծառայության նախկին պետ Ժանըբեկ Բակիևը:

Դատարանը եղբայրներին մեղավոր է ճանաչել նաև պաշտոնական իրավասությունների չարաշահման փաստով ու 3 տարի ժամկետով զրկել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Նրանցից բացի, իրավասությունների չարաշահման համար 25 տարվա բանտային կալանք են ստացել նաև պետական պաշտպանության խորհրդի 2 նախկին տեղակալները:

2010-ի ապրիլի 7-ին Բիշկեկի կենտրոնում բախումներ եղան իշխանությունների ու ընդդիմության միջև, որի ընթացքում 80 մարդ սպանվեց, ավելի քան 300 մարդ տուժեց: Բախման  արդյունքում իշխանափոխություն եղավ, իսկ նախկին նախագահը փախավ երկրից:

Հիմա նա Բելառուսում է բնակվում, այնտեղ է նաև նրա կրտսեր եղբայրը; Երկուսն էլ քանիցս կրկնել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ դատական ողջ գործընթացը քաղաքական պատվեր է:

Ղրղզստանում հեծյալը կայծակնահար է եղել ձիուն նստած

117-390x290Ղրղզստանի հարավում հեծյալը ձիու հետ կայծակնահար է եղել, հայտնում է   Вести.Ru-ն:

Դեպքը կատարվել է հանրապետության Ջալալ-Աբադի մարզում: Երիտասարդ տղամարդը չի հասցրել տեղ հասնել ու զոհվել է բարձրլեռնային արոտավայրում:

Ղրղզստանի նախագահը կառավարությունը ցրելու վերաբերյալ հրաման է ստորագրել

1245-390x290Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կառավարության պաշտոնաթողության վերաբերյալ հրաման է ստորագրել, հայտնում է Today.kz-ը հղում անելով նախագահի մամլո ծառայությանը:

Փաստաթղթի համաձայն, Ղրղզստանի կառավարությունը, որը ձևավորվել է  2012-ի սեպտեմբերի 2-ին`  մի քանի ֆրակցիաների միջև համաձայնության ու համապատասխանությամբ, համարվում է պաշտոնաթող:

Ընդ որում,  կառավարության բոլոր անդամները կշարունակեն աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը:

Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից սկսած:

Անկախ

Ղրղզստանում ցուցարարները հոսանքազրկել են երկրի խոշորագույն ոսկու հանքը

kumtortravn1Մայիսի 30-ին` հինգշաբթի օրը, ցուցարարները, որոնք պահանջում են Կումտոր ոսկու հանքավայրի ազգայնացումը, ներխուժել են հանքը հոսանքով ապահովող «Տամգա» ենթակայան և անջատել են անջատիչը (рубильник)»,-հայտնում է «Ղրղզստանի լուրեր» կայքը: Հանքը շահագործվում է ղրղզա-կանադական խոշորագույն ներդրումային ծրագրի շրջանակներում:
Եթե մի քանի ժամվա ընթացքում հանքավայրի էլեկտրաէներգիայի մատակարարումը չվերականգնվի, ապա տեղի կունենա հանքի աշխատանքների արտակարգ վթարային դադարեցում: Աշխատողները հայտարարել են, որ բանակցությունների համար սպասում են նախագահին կամ վարչապետին` մինչև ուրբաթ` ժամը 16:00:
Հանքավայրի աշխատողների գործադուլը սկսվել է դեռևս երեքշաբթի, երբ ցուցարարները դեպի հանք տանող ճանապարհը արգելափակել են յուրտաներով (վրանատիպ շարժական տնակներով): Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել կանադական ներդրողների հետ պայմանագիրը, մեծացնել տեղի բնակչության սոցիալական նպաստների քանակը և կառուցել նոր մասնաշենք`շրջանային հիվանդանոցի համար:
Լեռնահանքային արհմիության կենտրոնական կոմիտեի տնօրեն Էլդար Տաջիբաևը հայտնում է, որ եթե մոտակա ժամերին ենթակայանի էներգասնուցումը չվերականգնվի, ապա ոսկու կորզման ֆաբրիկայում տեղի կունենա աշխատանքների վթարային դադարեցում (իսկ աշխատանքներն իրականացվում են «առանց դադար» ռեժիմով): Սա իր հերթին կհանգեցնի արտադրատեխնիկայի վնասման, որի վերանորոգումը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարների: Այս պահին ենթակայանը սնուցվում է սեփական գեներատորներից:
Կումտորը աշխարհում ոսկու ամենաբարձրադիր հանքավայրերից է, որը գտնվում է ծովի մակերևույթից 4 հազար մետր բարձրության վրա: Հանքի պաշարները կազմում են շուրջ 700 տոննա: Հանքի ակցիաների 100% սեփականատերը Տորոնտոյում գրանցված Centera Gold (Սենտերա Գոլդ) ընկերությունն է: Այս տարվա գարնանը ղրղզական մամուլում հայտնվեցին տեղեկություններ բազմաթիվ էկոլոգիական խախտումների մասին, որ կանադական ներդրողը թույլ է տվել հանքավայրի շահագործման ընթացքում:
Անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում անցկացվեց բողոքի ցույց` ընդդեմ հանքարդյունաբերող «Կումտոր» ընկերության: Բողոքի ցույցի արդյունքում Բիշքեկի Ալա-Տոո կենտրոնական հրապարակում տուժեց վեց ոստիկան:
«Համահայկական բնապահպանական ճակատ»
Թարգմանեց` Գոհար Սարոյանը
Աղբյուրները`
http://www.bfm.ru/news/217794?doctype=news
http://www.gazeta.ru/politics/news/2013/05/30/n_2943933.shtml