Հունվար ամսին Բաքվում 25 մարդ մահափորձ է իրականացրել

ինքնասպանությունՀրապարակվել է հունվար ամսվա ընթացքում իրականացված ինքնասպանության վերաբերյալ վիճակագրություն, համաձայն որի գրանցվել է ինքնասպանության 25 փորձ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ըստ այդ պաշտոնական վիճակագրության` 25-ից 6-ը` չորս կին և երկու տղամարդ, ինքնասպան են եղել: Ադրբեջանի մնացած քաղաքացիները փորձել են իրենց կյանքին վերջ դնել դանակով հարված հասցնելու, ծովը նետվելու և իրենց թունավորելու միջոցով: Նրանցից ոչ ոք չի մահացել:

 

Անկախ

“Վամպիրի օրագիրները” ֆիլմի դերասանուհին ցանկանում էր սպանել նախագահին

732778Տեխասցի դերասանուհի Շենոն Ռիչարդսոնը խոստովանել է ԱՄՆ նախագահ Օբամային ու Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին  մահացու վտանգավոր թույնով`  ռիցինով նամակներ ուղարկելու փաստը: Նրան մինչև 18 տարվա բանտային կալանք է սպառնում: Գործով դատը Տեխասի Թեքսարկանա քաղաքում էր ընթանում:

36-ամյա Ռիչարդսոնը ձերբակալվել էր 2013-ի հունիսի 7-ին, Նյու Բոստոնում, որը մոտավորապես 160 կմ հեռավորության վրա է գտնվում Լուիզիանայի Շրիվպոտից, որտեղից էլ մայիսին ուղարկվել են նամակները: Դրանցում նախագահի ու քաղաքապետի հասցեին սպառնալիքներ էին` հրազենի հսկողության հարցով նրանց խիստ դիրքորոշման հետ կապված:

Մինչ ձերբակալությունը, դերասանուհին փորձել է մեղքն ամուսնու վրա բարդել, ոստիկանության հայտնելով, որ իբր ինքը համակարգչում հայտնաբերել է ռիցինի պատրաստման ուղեցույց, ինչպես նաև տեղեկություններ Օբամայի ու Բլումբերգի մասին: Սակայն ստի դետեկտորը ցույց տվեց, որ կինը ստում է:

Դերասնուհին հայտնի է  “Քայլող մեռյալներ”, “Փակուղում” ֆիլմերից:

Ռիցինը ծայրահեղ թունավոր նյութ է, որը ստացվում է գերչակի սերմերից: Ռիցինի չնչին չափաբաժինը բավարար է հասուն մարդ սպանելու համար:

Անկախ

Անկարայում կանխվել է նախագահ Աբդուլահ Գյուլի դեմ մահափորձը

Աբդուլահ ԳյուլԻնչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ այսօր առավոտյան անհայտ անձը եկել է Անկարայում տեղակայված նախագահական Չանքայա պալատ և անվտանգության աշխատակիցներին թղթադրամներ է տվել՝ ասելով, թե դա ծածկագիր է, որը կարող է հասկանալ միայն նախագահ Աբդուլահ Գյուլը: Վերջինիս հետ հանդիպել ցանկացող անձի զննման ժամանակ ատրճանակ է հայտնաբերվել: Անցկացված հարցաքննության ընթացքում անձը խոստովանել է, որ նպատակ է ունեցել սպանելու նախագահ Գյուլին: Հավանաբար հոգեկան խնդիրներ ունեցող մարդը նշել է, որ պարզապես ցանկացել է կրկնել «Գայլերի հովիտը» հայտնի հեռուստասերիալի տեսարաններից մեկը:

Թուրքիայում կանխվել է Գյուլի և Էրդողանի դեմ պլանավորված մահափորձը

Գյուլ,ԷրդողանԹուրքիայում կանխվել է նախագահ Աբդուլահ Գյուլի և վարչապետ Թայիփ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձը: Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահը»: Հայտնի է, որ մահափորձը նախապատրաստած մահապարտը ձերբակալվել է օպերատիվ միջոցառումների անցկացման հետևանքով: Մահապարտը պլանավորել էր իր մտադրությունը իրականացնել Իզմիրում կայանալիք Տնտեսական համաժողովի ժամանակ:

Մադուրոն իր վրա կատարված մահափորձի մեջ մեղադրում է ԱՄՆ-ին

Վենեսուելայի նախագահ Մադուրոն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրապարակավ պատասխանելու, թե  արդյոք գիտեր նա իր վրա կատարվելիք մահափորձի մասին:

“Դավադրությունն ԱՄՆ փողոցից է եկել, մենք բավական ապացույցներ ունենք”,-ասել է Մադուրոն ազգային հեռուստաալիքների եթերից: Նրա կարծիքով, այդ դավադրությանը մասնակից է նաև Լուիս Պոսադա Կարիլեսը, որին Կուբայի ու Վենեսուելայի իշխանությունները մեղադրում  են  ահաբեկչության մեջ:

i (1)“Նախագահ Օբամա, միթե դուք չգիտեք, որ ԱՄՆ-ում Կարիլեսի խմբավորումը, որը վերահսկում ու ուղղորդում են  (ամերիկյան նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ) Օտտո Ռեյչն ու Ռոջեր Նորյեգան, դավադրություն են կազմակերպում, որ ահաբեկչական ակտեր իրականացնեն ու սպանեն Վենեսուելայի բարձրաստիճան  դեմքերի”:

Ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները հայտնել էին  երկու կոլումբիացու ձերբակալման մասին, որոնք կասկածվում են  երկրի ղեկավարի նկատմամբ մահափորձի մեջ: Վենեսուելայի ՆԳՆ-ի տվյալներով, պետության ղեկավարի դեմ մահափորձ կատարելու մեջ  ներքաշված է 10 մարդ:  Ձերբակալվածները 18-22 տարեկան երիտասարդներ են, որոնք գործել են “Դեղին թղթապանակ” գաղտնանունով օպերացիայի շրջանակներում` այդ նպատակով Վենեսուելա ժամանելով օգոստոսի 13-ին:

Հետաքննության տվյալներով, ձերբակալված կոլումբիացիների մոտ օպտիկական նշանոցով 2 զենք է հայտնաբերվել, Մադուրոյի և խորհրդարանի խոսնակ Դիոսդատո Կաբելյոյի լուսանկարը, ինչպես նաև վենեսուելական բանակի զինվորի արտահագուստներ:

ԱՄՆ-ում ծխականներից մեկը կրակել է եկեղեցում

iՅուտա նահանգի Օգդեն քաղաքում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը եկեղեցում կրակ էր բացել:

Տղամարդը տեղի բնակիչ Չարլզ Ռիչարդն է: Կիրակնօրյա պատարագի ժամանակ նա կրակել էր ծխականներից մեկի ծոծրակին ու փախել առևանգված ավտոմեքենայով:

Ոստիկանության տեղեկություններով, տուժածը նրա ծանոթն էր, որի հետ Ջեննինգսը նախօրեին վիճաբանել էր ու նման կերպ որոշել պատժել նրան:

Տուժածը կենդանի է, սակայն նրա վիճակը ծանր է գնահատվում:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց,լուսանկարներ

MHM78011Երեւանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց:

Ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանը դատարանից խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Դատական հաջորդ նիստը տեղափոխվեց մայիսի 20-ին, ժամը 12:00-ին:  Հիշեցնենք, որ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը մեղադրվում են նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պատվերով մեկ այլ թեկնածուի`  Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: