Կանադացիները փողի դիմաց մատնում են հանցագործներին

o_803172Մատնության դիմաց դրամական  վարձատրությունը հանգեցրել է նրան, որ Տորոնտոյում գրանցվել է հանցագործությունների բացահայտման ռեկորդային ցուցանիշ:  Նման համագործակցությունների շնորհիվ 2013-ին հաջողվել է ձերբակալել 123 հանցագործի, նրանց` 473 մեղադրանք ներկայացնել:

Չարագործների “մատնության” 8096 դեպք է արձանագրվել”Կարգուկանոնի պահապաններ” ծրագրի շրջանակներում: Իսկ  երբ գործը հասնում է ձերբակալության, մարդը, որի շնորհիվ այն բացահայտվել է, ստանում է մինչև 2000 դոլար պարգևավճար: Իրավապահները երաշխավորում են, որ նրան ոչ ոք չի ճանաչի, իսկ գումարի հանձնումը հատուկ համարով է կատարվում ու նման վկաները դատարան չեն կանչվում:

”Կարգուկանոնի պահապաններ”-ը 30 տարի առաջ է  գործի դրվել ու այդ ամբողջ ընթացքում ոստիկանությունում 107 հազար օրինախախտման ահազանգ է  հնչել: Դրանց արդյունքում ձերբակալվել է 10 հազար մարդ: Բացի այդ, ոստիկանությանն այդ ծրագրի շնորհիվ հաջողվել է առգրավել 300 մլն դոլարի թմրամիջոց ու մեծ քանակությամբ զենք:

 

Անկախ

Թութակը “մատնել” է իր տիրոջը

pic_0b7a722692b2fd690d9962665a0c4a27Մեքսիկայում թութակը ոստիկանությանը տեղեկացրել է, որ իր տերը խմած է: Դեպքը կատարվել է Մեխիկո-Սիթիի հսկիչ-անցագրակետում, օրեր առաջ:

Տիրոջ խմած լինելու մասին թութակը հայտնեց ճանապարհային  ոստիկաններին այն պահին, երբ վերջիններս ավտոմեքենայի մեջ էին  զննում: Թռչունը սկսեց գոչել.”Նա խմած է, նա խմած է”:

Իրավապահները սկզբից կարծեցին, թե վարորդի հետ մեքենայում ուրիշ ուղևոր կա: Սակայն, մեքենայի սրահը զննելով, այնտեղ դեղին թութակ հայտնաբերեցին:

Ալկոհոլի առկայության թեստը դրական պատասխան ցույց տվեց ու այնժամ, 49-ամյա տղամարդուն ոստիկանական բաժանմունք տարան, իսկ թութակին կենդանիների հսկողության վարչություն տարան: Հետո տղամարդը հայտնեց, որ թութակն իրենից հեռու կարող է կարոտից մեռնել.թռչնին տիրոջը վերադարձրին:

Ինչ պատիժ է սպառնում տղամարդուն, չի ճշտվում:

Անկախ