Դուբայի իշխանությունները 17 կգ ոսկի են բաժանել քաշը գցած մարդկանց

o_848967 (1)Դուբայի իշխանությունները կատարել են իրենց խոստումը.ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրին մասնակցած քաղաքացիներին սկսել են պարգևներ տալ: Ծրագրի էությունն այն էր, որ ոսկու  օգնությամբ դրդեն  գեր մարդկանց քաշ գցել: Յուրաքանչյուր կգ-ի դիմաց խոստացել էին 1-3 կգ թանկարժեք մետաղով պարգևատրել:

Մրցույթը մեծ աշխուժություն էր  առաջացրել բնակչության շրջանում, ծրագրին որոշեց մասնակցել ավելի քան 10 հազար մարդ: Սակայն, մինչև ավարտը միայն 3 հազարը դիմացան: Իսկ նրանք, ովքեր կարողացան դիմանալ զրկանքին ու զգալի քաշից ազատվել` ոսկու ձուլակտորներ ստացան: Մարաթոնի 5 մասնակցի հաջողվեց մինչև 20 կգ քաշից ազատվել:

Ինպես գրում է տեղի The National հրատարակությունը, Դուբայի իշխանություններն ընդհանուր առմամբ գրեթե 16,9 կգ ոսկի են բաժանել: Նրանք որոշել են մրցույթն ամենամյա դարձնել ու խոստացել են, որ հաջորդ անգամ մրցանակներն ավելի թանկ կլինեն:

Քաղաքային իշխանությունների փիար ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ոսկին, իհարկե, գլխավոր դրդիչ ուժն է.”Ոչ ոք հենց այնպես ջանք չի ներդնի, որ առողջ լինի: Դրա համար մենք մտածում ենք, թե  ինչը կարող է մարդկանց ստիպել հոգ տանել առողջության մասին: Որոշեցինք, որ պետք է մարդկանց պարգև խոստանալ: Մասնակիցներից շատերն առաջին հերթին մտածում են ոսկու մասին և միայն դրանից հետո` իրենց մամնի, առողջության մասին”:

Ինչով էլ առաջնորդված լինեն ծրագիրը նախաձեռնողները, արդյունքը կարելի է հաջողված համարել: Այդ մարաթոնի ընթացքում 29 մարդ նիհարել է 15 կգ:  5 մարդու հաջողվել է նիհարել 20 կգ , իսկ մեկը նույնիսկ 26 կգ-ից է ազատվել: Կազմակերպիչները նշում են, որ մասնակցության պատճառներն այնքան էլ կարևոր չեն, կարևոր է մասնակցության փաստը:

ԱՄՆ-ում սրտի կանգից մարաթոնի 2 մասնակից է մահացել

i (3)ԱՄՆ-ում Նյու Յորքի մարաթոնի ժամանակ մահացել է 51-ամյա մի տղամարդ, իսկ  Պիտսբուրգում` 23-ամյա մի երիտասարդ:

Նյու Յորքում ամեն տարի մայիսի առաջին շաբաթ “Հինգ շրջան” անվանումով հեծանվամարաթոն է կազմակերպվում, որի երթուղին ձգվում է ողջ մեգապոլիսի տարածքով: Այս տարի մարաթոնին մասնակցում է ր շուրջ 32 հազար մարզիկ:

Ավանդական սպորտային միջոցառման մասնակիցներից 51-ամյա  մի տղամարդ է մահացել Նյու Յորքի  հեծանվամարաթոնի ժամանակ` սրտի անբավարարությունից: Նմանատիպ պատճառով է մահացել է 23-ամյա մի երիտասարդ` Պիտսբուրգում  կազմակերպված մարաթոնի ժամանակ, որին մասնակցում էր 23 հազար վարորդ::