Ամեն տարի ԱՄՆ-ում ընտանեկան բռնության զոհ է դառնում 1,5 հազար երեխա

o_720476ԱՄՆ-ում ամեն օր մեծերի ձեռքից 5 երեխա է զոհվում: XXI սկզբից ԱՄՆ-ում կենցաղային բռնության հետևանքով ավելի քան 20 հազար երեխա է զոհվել: Այսպիսի տվյալներ է հնչեցրել “Երեխաների ազգային ճակատ” ՀԿ-ն, որն աշխատում է ԱՄՆ արդարադատության  և Մանուկների փաստաբանների ազգային ասոցիացիայի հովանու ներքո:

2011-ին մանուկների ու դեռահասների մահվան 1570 դեպք է արձանագրվել, ավելի քան 279 հազարը ենթարկվել են ծեծի, բռնության, բռնաբարության կամ հոգեկան ճնշման: Ամենաշատ բռնություններ են արձանագրվել “սպիտակ” ընտանիքներում`158 հազար բողոք: Նրանցից 3 անգամ քիչ են ոստիկանությանը դիմել դեռահաս աֆրոամերիկացիները` 56 հազար բողոք:

“Այս մռայլ համատեքստում ուրախալի մի բան կա, որ երեխաների նկատմամբ բռնության խնդրով ակտիվ զբաղվում են պետական մակարդակով: Վերջին տարիներին ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրեր  ու տառապող անչափահաստ երեխաներին օգնելու ծրագրեր են ընդունվում,-ասել է փաստաբան Արկադի Բուշը:-Իրավապահ մարմիններն առաջին իսկ ազդանշանից սկսում են հետաքննությունն, իսկ սոցիալական խնամատարության ծառայություններն արագ կարողանում են հասնել ծնողական իրավունքից զրկելուն”:

Մինչդեռ, Ռուսաստանում ընտանեկան բռնությունից ամեն տարի զոհվում է շուրջ 10 հազար կին ու 26 հազար երեխա:

Հավատն է պակասում մարդկանց աչքերում. Լուսանկարչուհի

մարդու իրավունքներ, ցուցահանդես“Մարդու իրավունքները խախտված են ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում: Ես ընտրել էի երկու նկար, որոնցում պատկերված էին Երեւանի “Քանաքեռ”ուռուցքաբանական կենտրոնում բուժվող երկու մանուկներ”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում մարդու իրավունքների թեմայով լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսի մասին նշեց հաղթող մասնակից, լուսանկարչուհի Անահիտ Հարությունյանը:

մարդու իրավունքԱյս տարի աշխարհը նշում է Մարդու իրավունքների Վիեննայի հռչակագրի եւ գործողությունների ծրագրի քսանամյակը, որն ընդունվեց 1993թ., ինչպես նաեւ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնի ստեղծման քսանամյակը, որն այս քսան տարիների ընթացքում հնարավորություն է ընձեռնել անկախ եւ հեղինակավոր մի ձայնի՝ խոսել մարդու իրավունքների մասին ամբողջ աշխարհում:

մարդու իրավունքԼուսանկարչուհու համոզմամբ հավատն է պակասում մարդկանց աչքերում, հավատը հրաշքին, պետք է օգնել քեզ եւ աշխարհին կրկին հավատալու եւ ոչ մի վարկյան չկասկածելու:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ասել է.

“Եկեք ակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի կյանքի կոչենք մեր վրա դրված հավաքական պատասխանատվությունը՝ խթանելու եւ պաշտպանելու բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը”:

մարդու իրավունք“Բարձրացրու ձայնդ՝ պաշտպանելու քո իրավունքները”. Սա է այս տարվա հայաստանյան քարոզարշավի նշանաբանը: ՄԱԿ-ը լուսանկարների մրցույթի հաղթողներին հանձնեց մրցանակներ: Մրցույթի նպատակն էր խրախուսել երիտասարդներին կիսվել մարդու իրավունքների, ներառականության եւ հանրային կյանքին մասնակցության խթանման իրենց փարձառություններով:

DSC05454Լուսանկարչուհի Հասմիկ Տոնապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր 5 նկարները նկարել է Գյումրի քաղաքում, ինչպես նաեւ Շիրակի մարզի տարբեր գյուղերում: Պատկերել է անօթեւանության խնդիրը Գյումրի քաղաքում նաեւ ոչ արժանապատիվ կյանքի դրվագները:

Պարգեւատրման արարողությանը հետեւեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճը: Ավելի քան 60 երիտասարդներ հնարավորություն ունեցան ազատորեն քննարկել իրենց տեսակետները մարդու իրավունքների վերաբերյալ եւ այն հարցի շուրջ, թե ինչպես նրանք կարող են թվային դարաշրջանում ավելի ակտիվ դեր ունենալ իրենց իրավունքների պաշտպանության ու խթանման, ինչպես նաեւ իրենց հասակակիցների կրթման հարցում:

Մարդու իրավունքների քարոզարշավը կշարունակվի Հայաստանի մարզերում բանավեճերի շարքով, որը կվարեն միջազգային կազմակերպությունները՝ խթանելով մարդու իրավունքների խաղաղության եւ հանդուրժողականության համաշխարհային արժեքները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ