Tag Archives: Մարմնավաճառներ
Հերթական ստուգայցը. իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունն ու հասցեները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիան պատրաստվում է պատժել մարմնավաճառների հաճախորդներին
Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է ընդունել մարմնավաճառության դեմ Եվրոպայում ամենախիստ օրենքներից մեկը: Չորեքշաբթի օրը պառլամենտի քննարկմանը կներկայացվի մի օրենք, ըստ որի կպատժվեն մարմնավաճառի հաճախորդները, իսկ մարմնավաճառը կպաշտպանվի:
Ինչևէ այս օրինագիծը ազատական համբավ ունեցող երկրում դիմադրության կհանդիպի: Բողոքարկողների շարքում են Կատրին Դնոյովը և էստրադային երգիչ Շառլ Ազնավուրը:
Ֆրանսիայում մարմնավաճառությունը օրինական է, սակայն հասարակած տները և կավատությունը անօրինական են համարվում:
Առաջարկվող օրենքով մարմնավաճառների հաճախորդները կդուգանվեն 1,500 եվրո (2,000 դոլար), իսկ կրկնվելու դեպքում տուգանքի չափը կդառնա 3,000 եվրո: Հնարավոր է, որ նրանց նաև ստիպեն մասնակցել մարմնավաճառության վնասները թեմայով դասընթացի:
Օրինագիծը առաջարկել են աջերից և ձախերից բաղկացած պատգամավորների մի խումբ, այն պաշտպանում է նաև սոցիալիստ կառավարությունը: Շվեդյան նմանատիպ օրենք ընդունել է 1999թ-ին, որից հետո փողոցային մարմնավաճաների թիվը Շվեդիայի երեք խոշորագույն քաղաքներում 1999թ-ին 730-ի համեմատությամբ 10 տարի անց դարձել էր 300-430: Միևնույն ժամանակ հարևան Նորվեգիայում և Դանիայում մարմնավաճառության աճ էր գրանցվել:
Ֆրանսիայում այս օրինագծի կողմնակիցները պնդում են, որ այն կնվազեցնի սեռական թրաֆիքինգը և արտոնություններ կտա մարմնավաճառներին:
Այս ամսվա սկզբին 60 հայտնի մադիկ՝ ներառյալ Դնյովը և Ազնավուրը, բողոքի նամակ էին հրապարակել, որտեղ ասվում էր, որ իրենք չեն աջակցում կամ խրախուսում մարմնավաճառությունը, սակայն դեմ են մարմնավաճառներին կամ նրանց հաճախարդներին պատժելուն և առանց գաղափարական նախապաշարմունքների իրական բանավեճ անցկացնելու կոչ էին արել:
«Մարմնավաճառներն ու համասեռամոլները գտնվում են պատկան մարմինների հովանավորչության ներքո»
«Կոմայգին մաքրենք համասեռամոլներից» ստորագրահավաք ակցիայի շրջանակներում արդեն հավաքվել է 3000-ից ավել ստորագրություն»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին այսօր ասաց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը:
Նշենք, որ ստորագրահավաք ակցիան մեկնարկել է նոյեմբերի 6-ին՝ մի քանի երիտասարդական կազմակեպությունների նախաձեռնությամբ: Սակայն այս ընթացքում երիտասարդները հանդիպել են խոչընդոտների հենց մարմնավաճառների կողմից, ովքեր, ըստ երիտասարդների ասել են,թե «իրենց հացին վայիս են լինում», և որ այսօր պայքարում են համասեռամոլ մարմնավաճառների, վաղը կպայքարեն մարմնավաճառների դեմ։ Ավելին, ըստ բանախոսի, մարմնավաճառը նաեւ սպառնացել է, որ, եթե ակցիան շարունակվի, ապա ինքը կգնա ոստիկանություն և կասի, որ իրեն բռնաբարել են:
Երիտասարդները նշեցին, որ իրենք պատրաստ են գիշերները հերթապահել այգում, որպեսզի համասեռամոլները չկարողանան իրենց գործունեությունը ծավալել։ Նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին իրենց միջոցներով բարեկարգել այգին, որպեզի այն ծառայի իր նպատակին և ոչ թե համասեռամոլ մարմնավաճառներին: Նրանք առաջարկում են համասեռամոլների համար հասարակաց տներ բացել քաղաքից հեռու, ինչպես ժամանակին խաղատները քաղաքից դուրս բերվեցին,հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Նախաձեռնող խմբի մեկ այլ մասնակից Մելինե Յավրյանն էլ նշել է, որ իրենք պայքարում են, որ օրը ցերեկով մանկական զբոսայգի այցելած երեխաները ստիպված չլինեն «մաքրություն» անցկացնել այնտեղ: Հարցին, թե ինչ է պատճառը որ այս խնդիրը լուծում չի գտնում, Մելինե Յավրյանը պատասխանել է, որ մարմնավաճառներն ու համասեռամոլները գտնվում են պատկան մարմինների հովանավորչության ներքո:
Հավելենք նաև, որ երիտասարդները քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ են ուղղել կոմայգին համասեռամոլներից մաքրելու պահանջով և այժմ սպասում են արձագանքի:

