Մեծ դիվանագիտության շաբաթ. ութերորդն ավելորդ է

Այսօր Բրյուսելում կանցկացվի «Մեծ յոթնյակի» հանդիպումը։ 17 տարվա ընթացքում առաջին անգամ արդյունաբերական խոշոր տերությունների հանդիպումը կանցնի առանց Ռուսաստանի մասնակցության. մյուս մասնակից-երկրները հրաժարվել են բանակցել Ռուսաստանի հետ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետո։ Քննարկման գլխավոր թեման կդառնա Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների անցկացման հավանականությունը։

"Մեծ Յոթնյակ"

Ի սկզբանե «Մեծ ութնյակի» ձևաչափով գագաթաժողովը պլանավորվել էր անցկացնել Սոչիում։ Մինչդեռ, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի լիդերները Ղրիմի հանրաքվեից հետո հրաժարվեցին «հյուրընկալվել» Պուտինին։ Գագաթաժոովի ընթացքում նախատեսված է, որ կքննարկվեն նաև առևտրային հարաբերությունների, էներգետիկ անվտանգության ու եղանակային փոփոխությունների հետ կապված խնդիրներ։

Պետք է նշել, որ երբ այս տարվա հունվարին պատրաստվում էր «հյուրերին ընդունել», Պուտինը նշում էր, որ քննարկման առարկա են լինելու առևտրային հարաբերությունների, էներգետիկ անվտանգության ու եղանակային փոփոխությունների հետ կապված հարցերը։   Այսօր արդեն բոլորովին նոր տեսանկյունից են հարցերը քննարկվում և արդյունաբերական տերությունների էլիտար այս ակումբի անդամները չեն թաքցնում, որ հենց Ուկրաինայի իրադարձություններն են դառնալու բանակցությունների հիմնական թեման։

«Յոթնյակի» երկրները պատրաստ են պահանջել Ռուսաստանից դադարեցնել Ուկրաինայում զինված անջատողականներին ցույց տրվող օգնությունը, ինչպես նաև պաշտոնապես ճանաչել ուկրաինական ընտրություններում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակը։ Wall Street Journal պարբերականը նշում է, որ ճանաչումը կկայանա միայն նրանում, որ Մոսկվան իր պաշտոնական ներկայացուցչին ուղարկի մասնակցելու Պորոշենկոյի երդման արարողությանը, որը նշանակված է շաբաթ օրը։

Բայց ամենասուրն են խոստանում լինել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հերթական չափաբաժնի շուրջ «Յոթնյակի» վեճերը։ Իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի համար կարևոր է, որ «Յոթնյակն» այս հարցում միասնական դիրքորոշմամբ հանդես գա։ Սպիտակ Տունը պետք է փորձի ամբողջ աշխարհին՝ առաջին հերթին Ռուսաստանին ցույց տալ, որ Ռուսաստանի «մեկուսացման» համար պայքարում ինքը մենակ չէ, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում է Օբաման։

Wall Street Journal-ի վկայություններով՝ գագաթաժողովի վերջնական հռչակագրի նախագծում ասվում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները «պատրաստ են պատժամիջոցները սաստկացնել» և         «կիրառել լրացուցիչ միջոցներ», եթե Ռուսաստանը չգնա հակամարտության խաղաղ կարգավորման։

Իրական տնտեսական պատժամիջոցների կիրառման պարագայում, օրինակ, Գերմանիայի՝ Ռուսաստանի խոշոր դաշնակցի կողմից, հարվածը ուժգին կլինի։ Միայն խնդիրն այն է, որ Ռուսաստանին հարվածելով՝ Գերմանիան ևս հարված կստանա. վերջինիս բիզնես ոլորտը կառավարությունից վաղուց արդեն պահանջում է պատժամիջոցների կրճատում։ «Այս է պատճառը, որ չնայած առաջարկվող ձևակերպումների կոշտությանը, ԵՄ երկրները դժվար թե գնան խիստ, ծայրահեղ պատժամիջոցների կիրառմանը»,-այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի ներքին հարցերի մասնագետ, պատմաբան Վալերի Գորոխովը։

G8 դարձել է G7. հունիսի գագաթնաժողովը կանցկացվի առանց Ռուսաստանի

o_631188 (1)Սոչիում 2014-ի հունիսին նախանշված G8-ի գագաթնաժողովը տեղի չի ունենա: Դրա փոխարեն  խմբի 7 անդամները կհավաքվեն  Բրյուսելում, առանց Ռուսաստանի: G7 ձևաչափը կգործի այնքան ժամանակ, «քանի դեռ ռուսաստանյան կողմը չի փոխի Ուկրաինայի ու Ղրիմի հանդեպ իր  քաղաքականությունը»: Նման հայտարարություն է արել բրիտանական Ֆորին-օֆիսի ղեկավար Ուիլյամ-Հեյգը,գրում է vesti.ru-ն:

«Եվրոպան ու Ամերիկան Ուկրաինայի ու ուկրաինացիներին աջակցության հարցում միացյալ են: Միացյալ են նաև այն համոզման մեջ, որ Ռուսաստանը թանկ պիտի վճարի իր գործողությունների համար»,- մեջբերվում է ԱՄՆ նախագահի` Հաագայում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ, արված հայտարարությունից:

«Ստեղծված իրավիճակում մենք չենք մասնակցի Սոչիի գագաթնաժողովին: Մենք կդադարեցնենք մերի մասնակցությունը G8 ձևաչափում այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն իր բռնած ուղղությունը չփոխի, իսկ քաղաքական մթնոլորտը չվերադառնա այն վիճակի, որ G8-ը հնարավոր լինի»-ասվում է Մեծ ութնյաի համատեղ հայտարարության մեջ:

«Եթե մեր արևմտյան գործընկերները կարծում են, որ այդ  ձևափափը սպառել է իրեն, ապա այդպես էլ թող լինի: Ամեն դեպքում, մենք չենք կառչում դրանից ու մեծ կորուստ չենք տեսնում, եթե այն չհավաքվի»,-պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Հաագայում, մամլո կոնֆերանսի ժամանակ:-Փորձի համար կարելի է սպասել ու տեսնել, թե առանց նրա ինչպես կլինի: Մեծ հաշվով, բազմաթիվ հարցերի քննարկման համար կան նաև այլ  ձևաչափեր. Դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, «Մերձավոր Արևելքի» գծով կարգավորման «քառյակը» ու «վեցնյակը» իրանական խնդրով»:

Մեծ յոթնյակի անդամ երկրներն են` ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան ու Կանադան:

Անկախ

Անգելա Մերկել. “Մեծ ութնյակ” այլևս գոյություն չունի

18200856.240615.2218Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկայիս պայմաններում “Մեծ ութնյակ” այլևս գոյություն չունի:

Նրա խոսքով  առաջիկա օրերին ԵՄ-ն ու “Մեծ ութնյակը” կհայտարարենի Ղրիմի հետ միավորվելու պատճառով Ռուսաստանի նկատմամբ կոնկրետ փոփոխությունների մասին:

Կանցլերը հայտնել է նաև, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, ընդլայնելով Ղրիմի ճգնաժամի հետ կապված այն մարդկանց ցուցակը, որոնց արգելվել է ԵՄ մուտքն ու սառեցվել են բանկային հաշիվները:

Անկախ