ԱՄՆ-ը անհամբերությամբ սպասում է Թուրքիայի նոր վարչապետի հետ համագործակցությանը. Պետքարտուղարություն

Մերի Հարֆ

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Մերի Հարֆը, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի պաշտոնին Ահմեդ Դավութօղլուի առաջադրման որոշումը, նշել է, որ Վաշինգտոնը անհամբերությամբ սպասում է նոր վարչապետի հետ համագործակցությանը: «Ես հասկանում եմ, որ առայժմ նա միայն թեկնածու է: Այժմ սկսելու է ինքնին գործընթացը: Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր վաչապետի հետ մեր աշխատանքին, ով էլ որ ստանձնի այդ պաշտոնը»,- նշել է Հարֆը:

Հայտնելով, որ պետքարտուղար Ջոն Քերին սերտ հարաբերություններ ունի Դավութօղլուի հետ, Հարֆը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում նրանք մի քանի հեռախոսազրույց են ունեցել, որոնց ժամանակ քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և մասնավորապես Գազայի հարցը:

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադբրեջանին կոչ է արել պահպանելու զինադադարի ռեժիմը

amnԱՄՆ-ն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով` կոչ անելով կողմերին պահպանելու զինադադարի ռեժիմը:    «Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և կողմերին կոչ ենք անում վճռական միջոցների դիմել լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև հարգել զինադադարի ռեժիմի սկզբունքները»,-ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Մերի Հարֆի հայտարարության մեջ:

Վերջինիս խոսքով` ԱՄՆ-ն նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բանակցությունները հիմնական հարցերի շուրջ: Հարֆն ընդգծել է, որ Վաշինգտոնը ԵԱԿՀ Մինսկի խմբի շրջանակներում շարունակում է աշխատել և ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

 

Անկախ