Սոցիալական ցանցերում հայտնվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանական սպան Մեքքայում ոտքը հենել իսլամական սրբազան Սև քարի՝ Քաաբայի վրա: Արաբական մշակույթում նման պահվածքը ընկալվում է որպես ուղղակի անարգանք: Այդ պատճառով էլ այս դեպքը մեծ վրդովմունք է առաջացրել հավատացյալ մահմեդականների մոտ, իսկ ոստիկանի նկատմամբ հետաքննություն է սկսվել: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Մեքքայի էմիր Մեշալ բին Աբդուլահ բին Աբդուլազիզը հայտարարել է, որ ոստիկանի արարքը քննադատել է և մահմեդականների սրբավայրում բոլորը պարտավոր են հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Էմիրը նաև նշել է, որ հարկ եղած դեպքում կանցկացվեն հատուկ դասընթացներ Մեքքայում համապատասխան պահվածք ուսուցանելու համար:
Tag Archives: Մեքքա
Մեքքայում անձրև է տեղացել, ուխտավորները ցնծության մեջ են
Իսլամական սրբավայրում՝ Մեքքայում, անսպասելիորեն անձրև է տեղացել, որը մեծ ուրախություն է առաջացրել հազարավոր մուսուլմանների մետ: Չնայած անձրևը շարունակվել է մինչև կեսգիշեր, մուսուլմանները կատարել են իրենց ծիսական պտույտը Քաաբայի շուրջը: Տեղացող անձրևը ոչ թե խանգարել է մուսուլմաններին, այլ ոգևորել նրանց, այդ պատճառով էլ Քաաբայի՝ Սև քարի շուրջ պտտվելու համար նրանց միջև իսկական պայքար է սկսել: Քաշքշուկը դադարեցնելու համար նույնիսկ միջամտել է ոստիկանությունը: Անձրևը Մեքքայում շատ հազվադեպ երևույթ է, այն տեղում է տարվա մեջ միայն 4-5 անգամ:
Ինչպե՞ս են հսկում Մեքքա այցելած միլիոնավոր ուխտավորներին
Այս ամիս իսլամական աշխարհում սկսվել է սրբազան ուխտագնացության՝ հաջի շրջանը: Սաուդյան Արաբիան, որը համարվում է մահմեդական սրբավայրերի՝ Մեքքայի ու Մեդինայի երկրային պահապանը, ուխտավորների անվտանգությունը ապահովելու համար 95 հազար ոստիկան է նշանակել: Սրբազան Սև քարը՝ Քաաբան և նրա շրջակայքը հսկում է 4500 տեսախցիկ՝ 24 ժամ շարունակ ուշադրության տակ պահելով 2,5 միլիոն մուսուլման այցելուներին:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ միլիոնավոր ուխտավորների շարժը արձանագրող տեսակցիկների տեսագրությունները ուղարկվում են մեկ ընդհանուր կենտրոն: Բացի այդ 18 ուղղաթիռ օդից է հետևում անվտանգությանը և տեղեկություն հաղորդում գլխավոր կենտրոնին: Այսպիսով հնարավոր է լինում վերահսկել տարածքում տեղի ունեցող ցանկացած շարժում և կանխել անցանկալի միջադեպերը: Հսկողության տակ են գտնվում նաև ուխտավորներին տեղափոխող գնացքները: Մեկ ժամում մոտ 500 հազար հավատացյալի սրբազան վայրեր տանող գնացքները, ինչպես նաև կանգառներն ու թունելները ամեն րոպե ուշադրության կենտրոնում են պահվում: Չնայած ձեռնարկված լայնածավալ միջոցառումների, ամեն տարի հարյուրավոր ուխտավորներ են զոհվում Մեքքա տանող ճանապարհին:
Մեքքայում ավելի քան երկու միլիոն մահմեդական է հավաքվել հաջի ուխտագնացությանը մասնակցելու համար
Այսօր Մեքքայի Մեծ մզկիթի դիմաց միլիոնավոր ուխտագնացներ էին հավաքվել ամենամյա հաջին մասնակցելու համար, որը մահմեդականության մեջ երկրպագություն արտահայտելու ամենամեծ գործողություն համարվող կրոնական ճանապարհորդություն է:
Մահմեդականության առանցք համարվող մզկիթը լի էր հաջի ժամանակ ընդունելի հասարակ սպիտակ զգեստներ հագած այցելուներով:
Ծիսակատարության համար մինչ այս պահը Սաուդյան Արաբիա է ժամանել գրեթե երկու միլիոն մարդ, ևս մեկ միլիոն այցելու է սպասվում: Ծիսակատարությունները իրենց գագաթնակետին կհասնեն երկուշաբթի:
Հաշվի առնելով 36 c ջերմաստիճանը՝ մարդկանց մեծ մասը հավաքվել է կառույցի մինարեթների ստվերներում:
Թանկ և դժվարին ճանապարհորդության հնարավորություն ունեցող յուրաքանչյուր մահմեդական իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է հաջ իրականացնի: Այս պարտականությունը հավասարապես վերաբերվում է և´ սունիներին, և´ շիաներին:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ուխտավորներին կոչ են արել ամենամյա հաջի ժամանակ քաղաքականությունը դնել մի կողմ, սակայն Եգիպտոսում տեղի ունեցող բախումների ֆոնին որոշ իսլամիստական խմբավորումներ հրաժարվել են հանգստություն պահպանել:
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար արքայազն Մոհամեդ բին Նաիֆը խնդրել է ուխտագնացներին իրենց տարաձայնությունները թողնել տանը՝ հայտնելով, որ 95,000 անվտանգության ուժերի անդամներ են հանվել թագավորությունում կարգ պահպանելու համար:
Սուրբ քաղաք ժամանած եգիպտացիների մեծ մասը հայտնում է, որ իրենք աղոթում են խաղաղության համար: