Մոնբլանի գագաթին 5 լեռնագնաց է մահացել

mont blanc-peak1Չորեքշաբթի օրը Մոնբլանում հայտնաբերվել են ֆրանսիացի հինգ լեռնագնացի մարմին, իսկ վեցերորդին չեն հայտնաբերել:

Օգոստոսը Մոնբլան բարձրանալու ամենաթեժ ամիսն է, սակայն այդնեղ նույնիսկ տարվա ամենատաք ամիսներին կատաղի փոթորիկներ են լինում: Այս ամառվա ընթացքում արդեն մի քանի լեռնագնաց է մահացել՝ ներառյալ առնվազն մեկ փորձառու զբոսավար, իսկ տեղի պաշտոնյաները մտավախություն են հայտնում, որ բազմաթիվ մարդիկ գալիս են Մոնբլան բարձրանալու՝ վատ պատրաստված լինելով դրա վտանգներին:

Հինգ լեռնագնացից և զբոսավարից բաղկացած խմբին կորած էին հայտարարել գիշերը, երբ նրանք չէին վերադարձել ապաստան 3,900 մ բարձրություն ունեցող գագաթ բարձրանալուց հետո: Մոնբլանը բացի իր հիմնական գագաթից ունի նաև 200 այլ գագաթներ:

Մոնբլանի ստորոտում գտնվող Սնակտ Ժերվե քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ հինգ լեռնագնացների մարմինները հայտնաբերվել են, իսկ վեցերորդինը՝ ոչ:

Որոնողափրկարարական խմբերը բարձրացել են լեռան լանջեր՝ օգտվելով եղանակային կարճատև հանգիստ պայմաններից, տարածքը խուզարկել են նաև ուղղաթիռով:

 

Անկախ

Լեռնագնացները Մոնբլանում գտել են 32 տարի առաջ անհետացած լեռնագնացի մարմինը

 ՄոնբլանՖրանսիական Ալպերի Մոնբլան գագաթի սառցադաշտերի սառույցում գտնվել է 32 տարի առաջ անհետ կորած երիտասարդ լեռնագնացի մարմինը:

Լեռնային տուրիզմի զբոսավար Պատրիս Հայվերտի մարմինը լեռնագնացները հայտնաբերել են Մոնբլան լեռնաշղթայի մաս կազմող Ագիլ Վերտե լեռան արևմտյան հատվածում:

23-ամյա զբոսավարին վերջին անգամ տեսել են 1982թ-ի մարտի 1-ին:

Այդ օրը կեսօրին վատ եղանակ էր սկսվել: Երկու օր անց նույն լեռան վրայից էվակուացրել են մեկ այլ լեռնագնացի, սակայն Հայվերտին այդպես էլ չեն գտնել:

Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ սառույցներում պահպանված մարմինը կորած զբոսավարն է, քանի որ նրա գրպանում գտել են ինքնությունը հաստատող փաստաթուղթ:

Զբոսավարի մարմնի հայտնաբերումը շոկային է եղել նրա 82-ամյա հայրիկի համար:

Մոնբլանի վտանգավոր տեղանքը և խստաշունչ կլիման յուրաքանչյուր տարի լեռնագնացների մահվան պատճառ է դառնում:

Անհետ կորածների մարմինները հաճախ հայտնաբերում են հաջորդ տարի սառույցի հալվելուց հետո:

 Անկախ