Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ

ադրբեջանցի մոջահեդԲաշար Ասադի վարչակարգի դեմ մարտնչող “Իրաքի և Շամի իսլամական պետություն” խմբավորման զինյալ, ադրբեջանցի մոջահիդ Ազադը` “Աբդուրահման” մականունով, սպանվել է սիրիական բանակի զինյալների կողմից: Այս մասին հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով մոջահիդներին պատկանող կայքերին:

Այդ նույն աղբյուրի համաձայն`նա ծնունդով Սումգայիթից էր, բռնցքամարտի գծով սպորտի վարպետ: Նշվում է նաև, որ Աբդուրահամ մականունով հայտնի ադրբեջանցի մոջահիդի ընտանիքը ներկայումս Սիրիայում է: Նրա եղբայրը ևս կռվում է զինյալների շարքերում:

Նշենք, որ վերջերս գրանցվել են ադրբեջանցի մոջահիդների սպանության ևս մի քանի դեպք:

Անկախ

Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ

Սիրիա, սպանված, ադրբեջանցի, մոջահիդՍիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով մոջահիդների կայքերին:

Ըստ գործակալության`սպանված մոջահիդը` “Ծովափնյա Մուհամեդ” անունով հայտնի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող “Իրաքի և Շամի իսլամական պետություն” խմբավորման անդամ է եղել: Մոջահիդները սոցկայքերում տարածել են նաև սպանվածի լուսանկարները:
Հիշեցնենք, որ օրերս Սիրիայում սպանվել էին ևս երկու մոջահիդներ, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ էին:

Անկախ