Հունիսի 5-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27 շենքի դիմաց «Յամահա R1» մակնիշի մոտոցիկլետից, ընթացքի ժամանակ, վայր է ընկել վարորդը և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Tag Archives: մոտոցիկլետ
Պապը բարեգործության նպատակով վաճառքի է հանել Harley Davidson ֆիրմայի իր մոտոցիկլետը
Պապ Ֆրանցիսկոսը վաճառքի է հանել իր Harley Davidson երկու մոտոցիկլետներից մեկը, որպեսզի գումար հավաքի բարեգործության համար:
1,585cc Harley-Davidson Dyna Super Glide-ը և մեկ այլ մոտոցիկլետ 2013թ-ի հունիսին ֆիրմայի 110-ամյակի կապակցությամբ նվիրել էին պապին:
Մոտոցիկլետը, որի բաքի վրա պապը ստորագրել է, վաճառքի կահանվի փետրվարին Ֆրանսիայում՝ Փարիզի Բոնհամս աճուրդի տանը: Վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովանավորությամբ գործող Caritas Roma բարեգործական հաստատությանը:
Բարեգործական հաստատությունը վաճառքից ստացված գումարը կօգտագործի Հռոմում գտնվող խոհանոցը վերանորոգելու համար, որտեղ կերակրվում և ապաստանում է ավելի քան 1,000 մարդ:
Սա առաջին դեպքը չէ, որ պապի փոխադրամիջոցը վաճառվում է բարեգործության նպատակով:
2005թ-ին պապ Բենեդիկտոսի Volkswagen Golf մեքենան eBay-ում անանուն կերպով վաճառվել է գերմանացի մի տղամարդու: