Մուհամադ Մուրսին եգիպտացիներին կոչ է արել շարունակելու խաղաղ պայքարը

mursiԵգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսին կոչ է արել շարունակելու խաղաղ պայքարը հեղափոխության գաղափարների համար:  «Ալլահը վկա է, որ իմ նախագահության ողջ ընթացքում ես ոչ մի անգամ հետ չեմ կանգնել կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարից: Հնարավոր է՝ ոչ միշտ եմ ճիշտ գործել, սակայն ես երբեք ձեզ չեմ դավաճանել: Ես շարունակելու եմ այն պայքարը, որը մղել եմ ողջ գիտակցական կյանքում»,-ասված է եգիպտացիներին ուղղված Մուրսիի ուղերձում, որը հրապարկվել է «Facebook»-ում: Մուրսին նաև կոչ է արել լինելու միասնական և նշել է, որ միայն այդպես է հնարավոր պահպանել Եգիպտոսի միասնականությունը և, որ ժողոովուրդի հաղթանակը մոտ է:

 

 

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի դատալսումը հետաձգվել է մինչև հունիսի 2-ը

մուրսի    Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի նկատմամբ հարուցված դատական գործի լսումները հետաձգվել են մինչև հունիսի 2-ը: Այս գործով կալանավորված է ևս 35 հոգի: Հայտնի է, որ դատալսումը հետաձգվել է վկաների ցուցմունքների և հետաքննության նյութերի հետ ծանոթանալու նպատակով: Մուհամադ Մուրսին և մյուս ամբաստանյալները մեղադրվում են Եգիպտոսում ահաբեկչություններ իրականացնելու համար օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ:

 Անկախ

Մուհամադ Մուրսիի մոտ այլևս այցելուներ թույլ չեն տրվի

 Մուհամադ ՄուրսիԵգիպտոսի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրի իշխանազրկված և բանտարկության մեջ գտնվող նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի մոտ այլևս այցելուներ չեն լինելու՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Մուրսիի փաստաբանին և որդուն վերջերս թույլ են տվել այցելել նրան: Մուրսիի որդին ենթադրում է, որ հորը Ալեքսանդրիայի բանտից տեղափոխել են այլ կալանավայր:

Նշենք, որ Եգիպտոսի նախկին նախագահին մեղադրում են ընդդիմադիր ցուցարարների սպանությունների հրահրման մեջ: Այս գործով հաջորդ դատական լսումները տեղի կունենան 2014 թվականի հունվարի 8-ին:

Մուհամադ Մուրսին դատալսումից խուսափելու համար ձևացրել է, թե սրտի կաթված է ստացել

 Մուհամադ Մուրսի   Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսին սարսափելի վախենում է իր նկատմամբ հարուցված դատական գործի սկսվելուց: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ գաղտնի տեղում պահվող Մուրսին ձևացրել է, թե սրտի կաթված է ստացել, որպեսզի խուսափի նոյեմբերի 4-ին դատարան ներկայանալուց: Աղբյուրների համաձայն՝ նախկին նախագահը գտնվում է շատ ճնշված և նյարդային վիճակում և դատալսման օրվա մոտենալու հետ մեկտեղ մոտ է հիստերիայի մեջ ընկնելուն: Նախագահի հոգեզգացական վիճակը գնալով վատանում է: Նա գանգատներ ունի սրտի շրջանում սուր ցավերի պատճառով, սակայն նրան զննած բժիշկները չեն տվել սրտի կաթվածի ախտորոշում: Մուրսիին թուլատրվում է պարբերաբար հեռախոսով խոսել ընտանիքի հետ, որոնց հետ նա քննարկում է դատարանում իրենց ներկայացնող փաստաբանների հարցը:

Այնուհանդերձ առայժմ հայտնի չէ, թե որտեղ է պահվում Մուհամադ Մուրսին հուլիս ամսին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո:

Մուրսիի զավակները Եգիպտոսի բանակը մեղադրում են հորն առևանգելու մեջ

130722134317_morsi_children_304x171_gettyՄուհամեդ Մուրսիի զավակները Եգիպտոսի  զինվորականներին մեղադրում են  պետության ընտրված ղեկավարին առևանգելու մեջ:Մուրսիի դ ուստրը`  Շայման, երկուշաբթի Կահիերում տեղի ունեցած մամլո կոնֆերանսում ասել է, որ նախկին նախագահի ընտանիքն իրավաբանական քայլեր  է նախապատրաստում բանակի դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ` սահմաններից դուրս.”Մենք իրավաբանական քայլեր ենք ձեռնարկում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով` արյունալի հեղաշրջման պարագլուխ Աբդուլահ Ֆաթահ Սիսիի  ու խռովարարների խմբի դեմ”:

Հայտնի  եգիպտացի փաստաբան, Մուրսիի կողմնակից Մուհամեդ Դամաթին նույնպես տապալված նախագահին առանց մեղադրանքի ձևակերպման պահելը համարում է նրա իրավունքների խախտում: “Մահմեդական եղբայրները” նոր կառավարությունը չեն ընդունում: Ակտիվիստներն ու շարժման կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիան:

Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ից գտնվում է զինվորականների հսկողության ներքո, գաղտնի վայրում:

Մի քանի երկիր, այդ թվում Եգիպտոսի ռազմական հովանավոր Միացյալ Նահանգները,գեներալներին հորոդորում են ազատ արձակել Մուրսիին:

Նոր իշխանությունները հավատացնում են միայն, որ Մուրսին անվտանգ տեղում է:

 

Ամերիկայի եգիպտացիները աջակցում են Մուհամադ Մուրսիին

amnՎաշինգտոնում Սպիտակ տան առաջ եգիպտական ծագում ունեցող ամերիկացիների կողմից կազմակերպված ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հավաքվածները հայտարարել են, որ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որն ընտրվել է ժողովրդավար ճանապարհով, իսկ բանակը, պաշտոնանկ անելով նրան, գործել է հակառակ ժողովրդի կամքին:

«Եգիպտական ծագում ունեցող ամերիկացիները ժողովրդավարության և մարդու իրավունքների համար» հասարարկական կազմակերպության ղեկավարներից Աքրամ Ալզանդը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Եգիպտոսում տեղի ունեցածը ճանաչել որպես ռազմական հեղաշրջում:

 

Մուհամադ Մուրսիին անհայտ մի վայրում տնային կալանքի տակ են պահում

mursi   Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ նախագահ Մուհամադ Մուրսին և և իրենց  կազմակերպության առաջատար անձանցից մեկը համարվող գործարար Հայրաթ Շաթըրը ձերբակալվել են և տարվել անհայտ մի տեղ՝ տնային կալանքի տակ պահելու նպատակով: Հայտնի է նաև, որ անվտանգության ուժերը շարունակելու են ձերբակալություններ իրականացնել Ազատություն և արդարություն կուսակցության անդամների շրջանում:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ Մուհամադ Բեդն բռնի ուժով պահվում է երկրի հյուսիսում գտնվող Մաթրուհ գավառի գյուղերից մեկում: Բացի այդ ձերբակալվել և անհայտ վայր են տարվել «Մուսուլման եղբայրների» նախագահին և փոխնախագահին: Եգիպտոսի արդարարդատության նախարարության տվյալների համաձայն՝ ձերբակալվածների թիվը հասել է 400–ի: