Ռոնալդուն ֆուտբոլային հեղինակավոր մրցանակ ստանալիս հազիվ է զսպել արցունքները,լուսանկարներ

FIFA-ն Կրիշտիանու Ռոնալդու, Իրինա ՇեյկԿրիշտիանու Ռոնալդուին  ճանաչել է տարվա լավագույն խաղացող:

 

Երկուշաբթի երեկոյան Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ 28-ամյա ֆուտբոլիստին են միացել նրա ռուս ընկերուհի, 28-ամյա մոդելը և նրանց երեքամյա որդին:

Ռոնալդուն իր ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին և նշել, որ առանց նրանց ջանքերի ինքը այդ մրցանակը չէր ստանա:

Ռոնալդուն մրցանակին արժանացել է 2013թ-ի ընթացքում ակումբի և Պորտուգալիայի համար 56 խաղերի ժամանակ 66 գոլ խփելու համար: Նա այդ մրցանակին արժանացել էր նաև 2008թ-ին:

Ֆուտբոլիստը այս կերպ առաջ է անցել իր հակառակորդ Լիոնել Մեսիին:

Ռոնալդուն Մեսիի հետ իր մրցակցության մասին հայտնել է, որ ինքը շատ գործնական հարաբերություններ ունի Մեսիի հետ և հիանում է այդ խաղացողով:

Մեսին վերջին տարիների ընթացքում արժանացել էր այդ տիտղոսին՝ դառնալով աշխարհի առաջին խաղացողը, որ չորս անգամ անընդմեջ ստացել է Ballon d’Or մրցանակը:

 Անկախ

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թ. մրցանակի հանձնման արարողությունը

Սերժ Սարգսյան,Ցուգիո Մակիմոտո, տիկին Կումիկո Մակիմոտո,մրցանակ

 Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Ի պատիվ մրցանակի արժանացած՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի և նրա տիկնոջ՝ Կումիկո Մակիմոտոյի, հրավիրված ընդունելությանը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին, ինչպես նաև ՏՏ ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունները՝ վստահություն հայտնելով, որ տարիներ անց կարձանագրվի, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային տեխնոլոգիական գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր ու հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, կգան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության ճանաչողությունն ու վարկանիշը՝ որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Հայաստանի մրցակցային առավելությունները, Հովիկ Մուսայելյանի խոսքով, սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Իր խոսքում մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահը մեջբերել է նաև 2011թ. ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած հանրահռչակ Սթիվ Վոզնյակի խոսքերը. ՙՉկա Նոբելյան մրցանակ ՏՏ ոլորտում, բայց այս մրցանակն ինձ համար հավասար է Նոբելյանին, այն ստանում եմ Հայաստանի Նախագահից և հպարտ եմ դրա համար՚:

Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն ընդունելության մասնակիցներին համառոտ ներկայացրել է մրցանակի արժանացած Ցուգիո Մակիմոտոյի կենսագրությունը:

Ընդունելությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտում նշանակալի հաջողությունների հասած իր հայրենակցի՝ աշխարհահռչակ Ցուգիո Մակիմոտոյի վաստակը Հայաստանի կողմից գնահատելու և նման բարձր մակարդակով մրցանակի արժանացնելու համար, ինչը, նրա համոզմամբ, վկայում է հայ-ճապոնական դինամիկ զարգացող ամուր բարեկամական հարաբերությունների մասին:

Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին արժանանալու կապակցությամբ, ներկայացրել իր գործունեությունը և խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման ժամանակ

 

Հարգելի՛ պարոն Մակիմոտո,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր ես հաճելի պարտականություն եմ կատարել` դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին հանձնել եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը: Դոկտոր Մակիմոտոն Ճապոնիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության ամենաակնառու դեմքերից է: Նա հեռատես է այնքան, որ նրա պատկերացումներն ու առաջարկները միշտ էլ առաջ են անցել ժամանակից: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ականատես ենք եղել մարդկանց և նույնիսկ մասնագետների մոտեցումները հեղափոխող տարաբնույթ ապրանքների և հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Սմարթ քարտերը, Սմարթ հեռախոսները, էլեկտրոնային գրքերը և այլն: Դրանց ակունքներում նաև պարոն Մակիմոտոյի գաղափարներն են:

Այս մրցանակով Հայաստանի ժողովուրդը իր հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր առաջ են տանում մարդկային քաղաքակրթությունը և իրենք էլ դառնում են ժամանակի յուրօրինակ խորհրդանիշներ: Այս մրցանակով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ոչ միայն պարոն Մակիմոտոյին, այլև նրա հայրենիքին` Ճապոնիային, որտեղ ապրում են խիզախ ու աշխատասեր, իմաստուն ու տաղանդավոր մարդիկ: Մենք վկան եղանք Ճապոնիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի, և հատկապես այն փաստի, թե ինչպիսի տոկունությամբ է ժողովուրդը կանգնում բնության տարերքի դեմ և ինչպիսի կազմակերպվածությամբ ու համախմբվածությամբ է բուժում իր վերքերը: Բազում երկրաշարժեր տեսած մեր երկրի ու ժողովրդի համար դա իսկական դաս էր:

Ճապոնիայի տնտեսական և տեխնոլոգիական նվաճումները տպավորիչ են և ուսանելի ոչ միայն մեր, այլև աշխարհի համար: Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք մեր երիտասարդների հատուկ ուշադրությունը հրավիրել հաջողված գործերի և հաջողակ մարդկանց վրա: Ցանկանում ենք նրանց տալ ճիշտ ուղենիշներ և օրինակներ: Համոզված ենք, որ երկրի ամենամեծ հարստությունը մարդն է, և Ճապոնիայի օրինակն էլ դրա վառ ապացույցն է:

Հարգարժա՛ն պարոն Մակիմոտո,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Համոզված եղեք, որ, Ձեր հայտնաբերած «Մակիմոտոյի ալիքը», եթե պատկերավոր արտահայտվենք, կտրել է ծովեր ու օվկիանոսներ և հասել է Հայաստան: Մեր երկրում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ զարգացող բնագավառն է, և մենք լուրջ հույսեր ենք կապում այս հեռանկարային ճյուղի հետ: Ձեզ նման մարդկանց շնորհիվ այսօր աշխարհում բոլոր գործընթացները, այդ թվում` և քաղաքական, ձեռք են բերել նոր արագություններ: Այսօրվա երիտասարդները նույնիսկ չգիտեն, թե վաղը ինչ նոր մասնագիտություններ են ի հայտ գալու: Այս պայմաններում մեծանում է առանց բացառության բոլորի պատասխանատվությունը, որը մեզ առաջնորդում է քայլել ժամանակին համընթաց:

Հարգարժա՛ն դոկտոր Մակիմոտո,

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն և ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք այստեղ ուրախանալու ենք:

Շնորհակալ եմ, որ եկել եք Հայաստան: Շնորհակալ եմ նաև Ձեր այն աշխատանքի համար, որ այս 10-12 օրերի ընթացքում Դուք կատարելու եք Հայաստանում:

Շնորհակալություն:

Մեծ Բրիտանիայում գիտական մրցանակ է սահմանվել

51bb9c40-d1e3-aa75-d1e3-aa7a1b35cd32.photo.0Մեծ Բրիտանիայի կառավարությունը գիտական մրցանակ է սահմանել, որի դրամական գործակիցը գերազանցում է Նոբելյան մրցանակը,հունիսի 14-ին հայտնել է Դևիդ Քեմերունը: Դափնեկիրը կստանա 1 մլն ֆունտ (1,56 մլն դոլար):

Քեմերունի խոսքով, պարգևը կտրվի նրան, ով “կկարողանա լուծել ժամանակի ամենախոշոր գիտական խնդիրը”:

“Որն է այդ խնդիրը` կորոշեն հասարակ մարդիկ: Հիմա մարդկությունը մի շարք լուրջ խնդիրների առջև է կանգնած, որոնք արժանի լուծում պետք է ստանան: Դա կարող է շաքարային դիաբետի կամ էլ  դեմենցիայի (ԱԼՑհեյմերի հիվանդություն) դեղամիջոց լինել: Տրանսատլանտյան թռիչք` առանց ջերմոցային գազերի արտանետումների, կամ ցանկացած բացահայում, որը համեմատելի է ասենք պենիցիլինի հայտնագործմանը”:

“Այդ մրցանակը “Բրիտանիան տաղանդ է փնտրում”հեռաուստաշոուի նման մի բան կլինի: Գիտնականները լուծումներ կառաջարկեն, իսկ մենք կգնահատենք դրանց կարևորությունը: Հույս ունեմ, որ դրամական մրցանակը կխթանի գիտական գործունեությունն այդ ուղղությամբ”:

Քեմերունի խոսքով,  գաղափարին ոգեշնչել է  Բրիտանիայի խորհրդարանի 1713-ին հատուկ սահմանված մրցանակը: Այն ժամանակ ծովագնացների առջև սուր դրված էր ծովում  երկարության ճշգրիտ չափման խնդիրը: Այդ խնդիրն այնքան դժվարլուծելի էր ու հրատապ, որ իշխանությունները 20 հազար ֆունտ պարգևավճար խոստացան դրա լուծման համար: Մրցանակը ստացավ անգլիացի ինքնուս ժամագործ Ջոն Հարիսոնը, որին հաջողվեց հայտնագործել քրոնոմետրը` որը որոշում է նավի դիրքը ծովում` մինչև 1 աստիճան ճշգրտությամբ: