Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին թույլատրել են հեռանալ երկրից, որ հնարավորություն ունենա մասնակցելու եղբոր` Թաքսին Չինավաթի 65-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը, հաղորդում է Agence France-Presse-ը: Նախկին վարչապետն արդեն հուլիսի 12-ին մեկնել է երկրից ու սպասվում է, որ նա Թաիլանդ կվերադառնա 20 օրից: Ավելի վաղ իշխանության եկած զինվորական ղեկավարությունն արգելել էր նրանդ դուրս գալ երկրից` առանց հատուկ թույլտվության:
Tag Archives: Յինգլակ Չինավաթ
Թաիլանդի վարչապետը կանգնել է դատարանի առաջ
Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավաթը այսօր, մայիսի 6-ին Թագավորության Սահմանադրական դատարանում ցումունք է տվել: Նրան պաշտոնեական իրավասությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա դա կհանգեցնի նախարարների կաբինետի պաշտոնաթողության:
Չինավաթին դատի է տվել ընդդիմադիր սենատորների խումբը: Նրանք վստահ են, որ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Տավիլ Պլիենսրիին պաշտոնից հեռացնելով, Չինավաթը չարաշահել է իր իրավասությունները: Հայցատու սենատորները համոզված են, որ Անվտանգության խորհրդի ղեկավարին ազատելով, Չինվաթը «գործել է շահադիտական նկատառումներից» ելնելով:
Խոսքը 2011-ին կատարվածի մասին է, սակայն այս տարվա մարտին Պլիենսրին բողոքարկեց այն Գերագույն վարչական դատարանում ու կարողացավ վերականգնվել իր պաշտոնում: Եթե դատարանը Չինավաթի գործողություններն անօրինական ճանաչի, ապա դա կհանգեցնի նրա պաշտոնաթողության, և, որպես դրա հետևանք` նախարարների ամբողջ կաբինետի ցրման, որը 2011-ին հաստատել էր վարչապետի` Պլիենսրիին պաշտոնից հեռացնելու որոշումը:
Հենց դրան են ձգտում ընդդիմադիրները, որոնք ավելի քան կես տարի Բանգկոկում ցույցեր են անում: Նրանց առաջնորդ Սութեփ Տաուգսուբանը ավելի վաղ հայտարարել էր, որ երբ դատարանի որոշմամբ Չինավաթը հեռացվի պաշտոնից, ապա ինքն անձամբ կդիմի Թաիլանդի թագավորին` նոր վարչապետ նշանակելու խնդրանքով: Վարչապետի թեկնածու այդ դեպքում կառաջարկեն իրենք` ընդդիմադիրները: Իրադարձությունների նման զարգացումը Թաիլանդում, արդեն կնքել են «ճակատագրական շրջադարձ» անունով:
Սակայն, գործը դրան դեռևս չի հասել, քանի որ դատարան ներկայացած Չինավաթը հրաժարվել է ընդունել մեղքը.»Ես մերժում եմ, բոլոր մեղադրանքները, որ առաջ են քաշվել իմ հասցեին: Որպես վարչպետ ես իրավունք ունեմ իմ պարտականությունները կատարել ու որոշումներ ընդունել` առաջնորդվելով հասարակության շահերով»,-հայտարարել է նա:
Պետությունը ճգնաժամից ելք է գտել
Պետության մեջ իրավիճակը կայունացնելու ու ժողովրդի պահանջած վաղաժամկետ ընտրություններն անցկացնելու համար, միայն մայրաքաղաքի տարածքում կարգուկանոն հաստատելու նպատակով ավելի քան 10 հազար աշխատակից է ոտքի հանվել:
Խոսքը Թաիլանդում փետրվարի 2-ին անցկացվելիք կառավարական ընտրությունների մասին է: Յինգլակ Չինավաթը որոշումն ընդունել է այն հույսով, որ մայրաքաղաք Բանգկոկում զանգվածային ցույցերը կհանդարտվեն: Ինչ վերաբերում է ցուցարարներին, ապա նման զիջումը նրանց համար շատ քիչ է, քանի որ ի սկզբանե նպատակը վարչապետի պաշտոնաթողությունն է եղել:
Ինչպես իշխանության ներկայացուցիչներն են հայտնում, ոստիկանների գլխավոր խնդիրը անվտանգությունն ապահովելն է :