Աշխատավայրում գիշերող նախարարները` ընդդիմության թիրախում

pic_9bcbca913ce5eaa16b31895e88737d6bԳերմանիայում ընդդիմությունը քննադատել է Մերկելի կառավարության այն նախարարներին, որոնք գիշերում են Բեռլինի իրենց գրասենյակներում: Ինչպես պարզել է Spiegel ամսագիրը, նման հնարավորությունից օգտվում են Արդարադատության նախարար Հեյկո Մաասը, Աշխատանքի նախարար Անդրեա Նալեսը, Ընտանիքի գործերով նախարար Մանուելա Շվեզիգն ու Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ընտանիքի գործերով վարչության շենքում առանձին սենյակ է հարմարեցվել պահարանով, լոգարանով ու խոհանոցով: Պաշտպանության նախարարն իր հերթին քնում է  7,4 քմ տարածքով միջանցքում, որտեղ ոչ մեծ մահճակալ կա:

Ընդդիմության կարծիքով, նախարարները աշխատավայրում քնելով` տնտեսում են վարձակալվող բնակարանի վրա ( նրանց ընտանիքները բնակվում են Գերմանիայի ուրիշ քաղաքներում):”Ձախերի” կուսակցությունը կարծում է, որ եթե նրանք օգտվում են իրենց վարչությանը պատկանող սենյակներից, ապա պետք է հարկային  հայտարարագրերում նշվի այդ բոնուսը մինչև 221 եվրոյին համարժեք դրամով:

Գերմանիայում նախարարները ստանում են  ամսական շուրջ 14 հազար եվրո: Բացի այդ, պետությունը նրանց լրացուցիչ միջոցներ է հատկացնում աշխատանքային ծախսերը հոգալու համար. նրանց Բեռլինում գրասենյակներ են հատկացվում,  իսկ բնակարաններ իրենք` նախարարները պետք է վարձակալեն ինքնուրույն:

Անկախ

Թուրք նախարարները, որոնց որդիները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, հանդես են եկել հայտարարությամբ

naxarar Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքիայիում երեկ բացահայտվել է կոռուպցիոն խոշոր գործարք, որի արդյունքում ձերբակալվել են մի շարք անվանի անձինք՝ այդ թվում խոշոր գործարար Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ինչպես նաև էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները և պետական Հալքբանկի ղեկավարը:

Ահա այսօր թուրքական «Հաբեր 7» հեռուստաալիքի եթերով հայտարարությամբ հանդես են եկել այն նախարարները, որոնց որդիները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Մասնավորապես էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը որդու կալանավորման մասին նշել է, որ անցկացվող հետաքննությունը ոչ մի արդյունքի չի բերելու, իսկ քաղաքաշինության և շրջական միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը ասել է, որ միայն հետաքննության ավարտից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան խոսել: Իսկ ահա ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հրաժարվել է մեկնաբանել որդու՝ Բարըշ Գյուլերի ձերբակալությունը:
Անկախ