ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Ռուսաստանի մարտահրավերը

nato-summitՈւկրաինայի ճգնաժամից հետո առաջին անգամ տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի քննարկման գլխավոր հարցը կլինի Ռուսաստանի նոր ռազմական հնարավորություններին արձագանքման խնդիրը:

Երկօրյա հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում և կմեկնարկի երեքշաբթի օրը՝ հող նախապատրաստելով սեպտեմբերին Ուելսում կազմակերպվելիք դաշնակիցների գագաթնաժողովի համար: ՆԱՏՕ-ն արդեն որոշ հրատապ քայլեր է ձեռնարկել՝ արձագանքելով Մոսկվայի կողմից Ղրիմի ռազմական օկուպացիային և անեքսիային:

Դաշինքի պաշտոնյաները հայտնում են, որ նախարարները կքննարկեն ավելի երկարաժամկետ պատասխան քայլերը՝ ներառյալ գործողությունների պատրաստվածության պլանը, զորավարժությունների ժամանակացույցը և ռազմական նոր դասավորությունների հնարավորությունը:

Նախարարները կքննարկեն նաև այլ թեմաներ՝ ներառյալ Աֆղանստանի ապագան և պաշտպանության ծախսերը: Միացյալ Նահանգներից հանդիպմանը կմասնակցի պաշտպանության քարտուղար Չակ Հեյգելը:

 Անկախ

Ցուցահանդես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

26.Exhibition at the NATO headquarter 29.01.2014Հունվարի 28-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) բացվեց ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցության և ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես:

 Ցուցահանդեսում ներկայացված է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններում ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ծառայությունը պատկերող շուրջ 40 լուսանկար: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության կողմից կազմակերպված այս ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 1-ը:

 

 Անկախ

 

 

 

 

ՆԱՏՕ-ն երաշխավորելու է Թուրքիայի անվտանգությունը հնարավոր հարձակման դեպքում

4ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, անրադառնալով Սիրիային հրթիռային հարված հասցնելու հնարավորությանը, ասել է, որ անհրաժեշտ է միջազգային այնպիսի կոշտ պատասխան տալ, որ ապագայում քիմիական հարձակումներ այլևս չլինեն:

Թուրքիա վրա հնարավոր հարձակման հարցին ի պատասխան` Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն “Պատրիոտ” համակարգերի միջոցով ապահովել է Թուրքիայի անվտանգությունը, և այժմ այլ քայլի կարիք չկա, տեղեկացնում է թուրքական “Հաբերլեր” կայքը։

Ասուլիսի ընթացքում Ռասմուսենը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վրա ցանկացած հարձակում կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա։