Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր նորածին դստեր անունը

Ագիլերա

Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր նորածին դստեր անունը: Երգչուհին Twitter կայքում հաստատել է իր և իր փեսացու Մաթ Ռաթլերի դստեր լույս աշխարհ գալը՝ հայտնելով, որ նրա անունը Սամը Րեյն Ռաթլեր է, ինչը թարգմանաբար նշանակում է «ամառային անձրև»:

Այս մասին Ագիլերան հայտնել է կիրակի օրը՝ օգոստոսի 17-ին: Ագիլերան նաև վեց տարեկան որդի ունի Ջորդան Բարթմանի հետ ամուսնությունից:

Ագիլերայի դստեր ծնվելու լուրը առաջինը տարածել էր Popdust-ը՝ նշելով, որ երգչուհին ծննդաբերել է շաբաթ օրը:

Ագիլերան և իր փեսացուն հանդիպել են 2010թ-ին: Զույգը իրենց նշանադրության մասին հայտարարել էր այս տարի Վալենտինի օրը, որից կարճ ժամանակ անց հայտնել էին Ագիլերայի հղի լինելու մասին:

Չինաստանում 6,2 կգ կշռով երեխա է ծնվել

newborn baby-chinaՉինաստանի Չանչուն քաղաքում կինը 6,2 կգ կշռով երեխա է ծննդաբերել:

Հիվանդանոցից հայտնել են, որ երեխան ծնվել է նշանակված ծննդաբերության օրից տասը օր առաջ:

Նա Չինաստանի նշանակված ժամկետից շուտ ծնված ամենածանր երեխան է: Ինչևէ, ընդհանուր վերցրած, նա ամենածանր նորածինը չէ և ոչ էլ 2014 թ. ռեկորդակիրը:

Անցած ամիս Չինաստանի Շանվեյ քաղաքում ծնվել էր 7,2 կգ կշռով երեխա, մինչ այս երեխայի ծնվելը ազգային ռեկորդը պատկանում էր 7,03 կգ կշռով նորածնին:

Չինաստանում երեխաների 6,9 տոկոսը ծնվում է չափազանց մեծ կշռով, ինչի պատճառը համարվում է գիրության աճող ցուցանիշները և մայրերի վատ սննդակարգը:

 

Անկախ 

Բժիշկները նորածնին իր իսկ օգտի համար սառեցրել են

Фредди КукԲրիտանական Ռեդինգ քաղաքի բժիշկները ստիպված էին երեք օր սառեցնել նորածին ֆրեդի Կուկին, որպեսզի փրկեին նրա կյանքը: Ծնվելու ընթացքում երեխայի մոտ շնչառության հետ կապված խնդիրներ էին առաջացել, որոնց հետևանքով  20րոպե նրա թոքեր  թթվածին չէր մտել, հաղորդում է  Mirror-ը: Տղայի ծնողները սարսափի մեջ էին, այնուամենայնիվ սառեցումը փրկեց նրա կյանքը:

Բժիշկները վախենում էին, որ անշունչ ծնված երեխան լուրջ խնդիրներ կունենա գլխուղեղի հետ, իհարկե, եթե նրան հաջողվի փրկել:Սկզբում ոչ ոք չէր սպասում դժբախտության,Նիկի Կուկը տանը սպասում էր ամուսնուն`Դանիելին և պատրաստվում էր ծննդաբերության: Այն պետք է տեղի ունենար ժամկետից հինգ օր շուտ: Սակայն ծանոթ մանկաբարձուհին հայտնել էր, որ Նիկիի մոտ ամեն ինչ նորմալ է և կինը պատրաստվում էր ծննդաբերել տան պայմաններում:  Տեսնելով ամուսնուն, նա պառկել է լողարանի մեջ և պատրաստվել երեխայի լույս աշխարհ դուրս գալուն: Հանկարծ ամուսինը նկատել է ջրում տարօրինակ արտադրություն և շտապ օգնություն կանչել:

Բժիշկները պարզել են, որ նորածնի պորտալարը կտրվել է, որի միջոցով նա թթվածին էր ստանում և երեխայի ուսը խրվել է, ինչի պատճառով նա չի կարողանում լույս աշխարհ դուրս գա: Բժիշկները օգնել են Նիկիին ազատվել, բայց երեխային հոսպիտալացրել են և ծնողներին նախազգուշացրել , որ սպասեն վատագույնին: Ընդ որում ամեն ինչ այնքան էլ տխուր չի վերջացել, Օքսֆորդի հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել նորածնին: Այնտեղ նրան ենթարկել են  սառեցման ինովացիոն կարգին, որը պետք է իջեցներ ուղեղի վնասման հավանական ռիսկը:

Երեխայի մարմինը սառեցրել են մինչև 33 աստիճան և երեք օր պահել  “անաբիոզի”մեջ: Դրանից հետո անցել է համարյա մեկ տարի և պարբերաբար երեխայի առողջությանը հետևող բժիշկները ասում են, որ տղան նորմալ զարգանում է: Ֆրեդիի ծնողները նրան անվանել են Ծննդյան տոների հրաշք: