Ջուրը վերածել են գինու

07113754.639905.8817Ամերիկյան նորաստեղծ Customvine ընկերությունը  հայտնագործել է մի հրաշք-մեքենա` Miracle Machine-ը, որը կարող է ծորակից հոսող ջուրը վերածել գինու: Ընդ որում, ինչպես գրում է The New York Post-ը Հիսուսին օգնության դիմելու հարկ չի եղել:

Սարքը  գործում է` “պարզապես ջուր ավելացրու” սկզբունքով: Տեխնոլոգիան խիստ գաղտնի է պահվում, այդուհանդերձ, որոշ մանրամասներ հայտնի են:

Ծորակից հոսող ջրի մեջ ավելացնում են հատուկ փոշիներ, ու կախված բաղադրությունից` ստացվում են գինու տարբեր տեսակներ: Տվիչները և պոմպերն ապահովում են խմորման լավագույն պայմաններ, իսկ ամբողջ պրոցեսը տևում է 3 օր: Հետևել այդ գործընթացին կարելի է հատուկ հավելվածում:

Ներկայում գոյություն ունի գինու 6 տեսակ, այդ թվում` Շարդոնե, Պինո-նուար և Սովինյոն: Առաջիկա ամիսներին ցուցակը կմեծանա:

Հրաշք սարքը շատ շուտով վաճառքի կհանվի.ենթադրվում է, որ այն կարժենա շուրջ 500 դոլար,իսկ մեկ շշվի հաշվով գինեփոշու փաթեթը` 2 դոլար:

Տարիներ առաջ Իտալիայում ջրի ծորակից իսկապես գինի էր հոսում: Պարզվեց, որ դա ինժեներների սխալի հետևանք էր: Խաղողի բերքահավաքի տոնի առիթով, խմիչքը պետք է շատրվաներ, սակայն, ինժեներները այն բնակելի շենքերի ջրամատակարարման համակարգին էին միացրել:

Անկախ

Ամերիկյան զինվորներին կկերակրեն “մշտադիմացկուն” պիցայով

o_783717Ամերիկացի գիտնականները Մասսաչուսեթսի  ռազմական լաբորատորիայում հայտնագործել են պիցա, որը 3 տարի չի փչանում առանց սառնարանի: Բանն այն է, որ զինվորները սիրում են պիցա ու հաճախ են խնդրում իրենց օրաբաժնում այն ընդգրկել: Սակայն դա այն մթերքն է, որը տոմատի մածուկի  ու պանրի խոնավությունից սկասում է փչանալ երկար պահելու դեպքում:

Խնդրի լուծման համար մասնագետներից 2 տարի պահանջվեց: Արդյունքում` ստացվեց հրաշք-մթերք, որի բաղադրության մեջ ավելացվել է շաքարի պարունակությունը, աղերն ու խոնավությունը կլանող բաղադիչները և, մանրէների բազմացումը կանխելու նպատակով փոփոխվել է տոմատի մածուկի, խմորի ու  պանրի թթվայնության մակարդակը:

Զինվորները դեռևս չեն փորձել նորույթը, սակայն  համտեսած մասնագետները նշել են, որ այն բավական համեղ է և նման  է տան փռում պատրաստվածին:

Անկախ

Գիտնականները ստեղծել են “շաքարե” կենսամարտկոց

22073550.282495.6490 Ամերիկացի ինժեներ-կենսատեխնոլոգները Վիրջինիայի Պոլիտեխնիկական ինստիտուտից, հայտարարել են, որ ստեղծել են  էկոլոգիական իմաստով լրիվ անվնաս կենսամարտկոցներ, որի հիմնական բաղադրիչը սովորական շաքարն է:

Նոր մարտկոցը էլեկտրականություն է մշակում մի խումբ բնական ֆերմենտների  ազդեցությամբ, ընդ որում, ռեակցիայի համար միայն օդ ու ջուր է հարկավոր: Ֆերմենտները քայքայում են շաքարը ու դրանից դուրս բերում ազատ էլեկտրոններ, ընդ որում, այդ գործընթացում ոչ մի պայթյունավտանգ կամ էլ թունավոր գազեր չեն արտադրվում:

Ցավոք չի նշվում այդ մարտկոցների աշխատանքի արդյունավետության մասին, սակայն մասնագետները  նշում են, որ այն համադրելի է”դասական” լիթիումային մարտկոցների նույնանման ցուցանիշի հետ: Չի ճշտվում նաև այդ մարտկոցների ծառայության ժամկետը, սակայն հասկանալի է, որ սա դեռ վերջնական տարբերակը չէ ու դրա համար դեռևս տարիներ են հարկավոր:

Անկախ         

Էկոլոգիական թուղթ, որից բանջարեղեն է աճում

20131222213936Երիտասարդ բրիտանացիների թիմն էկոլոգիական տոնական փաթեթաթուղթ` Eden’s Paper է ատեղծել, հիմա նրանք Kickstarter ռեսուրսում գումար են հավաքում դրա արտադրությունը կազմակերպելու համար:

Այդ թուղթն ամբողջությամբ քայքայվող է, նույնիսկ` թանաքը, որով նկարներ են արված` պատրաստված է բուսական հիմքի վրա: Իսկ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այս թուղթը նախատեսված է ոչ միայն նվեր փաթեթավորելու, այլև սերմեր աճեցնելու համար:

20131222214135Eden’s Paper –ի յուրաքանչյուր գլանափաթեթ պարունակում է տարբեր մշակաբույսերի սերմեր, որոնք պատիճավորված են թղթի բացվածքներում.գազար, բրոքքոլի, լոլիկ, չիլի կամ սոխ,մի խոսքով` այն ամենը, ինչ կարելի է աճեցնել տան պայմաններում: Այնպես, որ, երբ մարդը ստանում է Eden’s Paper –ով փաթեթավորված նվեր, նա միաժամանակ  նվեր է ստանում  սերմեր: Պարզապես հարկավոր է թուղթը թրջել, ապա փոխադրել հողի մեջ:

Նոր նվեր “Վիագրան” ստեղծողից

ol3001379930542Դեղամիջոցների եվրոպական գործակալության ներկայացուցիչները հավանության են արժանացրել ժամանակից շուտ սերմնաժայքման խնդիրների ունեցողների համար ստեղծված նոր, հեղափոխական դեղամիջոցը:

Մայք Ուայլին, որը “Վիագրան” ստեղծողներից մեկն է, վստահեցնում է, որ իրեն հաջողվել է ստեղծել հատուկ սփրեյ, որը տղամարդուն սեքսով 5 անգամ ավելի շատ զբաղվելու հնարավորություն կընձեռի:

Նորույթի թեստավորումը ապացուցել է, որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նորույթը սեքսից  բավականություն ստանալու էականորեն շատ հնարավորություն կտա: Փաստորեն, ժամանակից շուտ սերմնաժայթքումը կանխող միջոցը կարող է սեքսուալ անհամատեղելիության խնդիր ունեցող  շատ զույգերի հարաբերությունները փրկել:

Եթե տղամարդը սեքսով զբաղվի ասենք` ամսական 5-6 անգամ, ապա  նոր դեղամիջոցի մեկ սրվակը կբավականացնի գրեթե մեկ տարի: