Մալազիայի Ջոհոր նահանգի Մուար գետում 13-16 տարեկան 8 երեխա է խեղդվել: Մեկը նրանցից, առավոտյան վազքի ժամանակ հետ-հետ գնալով ընկել է գետը, մնացած 7-ը գետն են թռել` նրան օգնելու: Ոչ ոք չի կարողացել գետից դուրս գալ: Փրկարարները հանել են 8 երեխաների դիակները: Ողբերգությունը Մալազիայի բնակիչների համար իսկական շոկի է վերածվել:
Tag Archives: ողբերգություն
Ողբերգությունը երկար ու ձիգ տարիների նախապատմություն ուներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հսկայական շունը ճզմել է փոքրիկին
Բրիտանական Նոթհինգհեմում ողբերգություն է կատարվել: Ֆրանսիական մաստիֆ ցեղատեսակի հսկայական շունը ճզմել է 4-ամյա աղջնակին: Շունն իր
ուժով երխային կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է հասցրել: Վշտախեղդ մայրը շանը մորթել է:
Դեպքից մեկ շաբաթ առաջ Լեքսի Հադսոնի մայրը` Ջոդին, շանը կենդանիների կացարանից էր վերցրել, որտեղ հայտնվել էր նախորդ տիրոջ վատ վերաբերմունքի պատճառով: Թվում էր, թե շունն ու փոքրիկը լավ հարաբերությունների մեջ էին:
Սակայն, ինչ-որ պահ մաստիֆը հարձակվել է աղջկա վրա ու նրան թաթերով սկսել է խեղդել: Վախեցած մայրը աղջկան փրկելու համար դանակով հարձակվել է շան վրա: Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է: Ինչպես Ջոդիի ծանոթներն են ասել, փոքրիկը ժամկետից 3 ամիս շուտ էր ծնվել, դրա համար էլ շատ նվազ էր: Դա է պատճառը, որ մաստիֆը երեխային հեշտությամբ վնասել է:
Իսպանիայում այսօր հոգեհանգստյան արարողություն է կատարվելու
Իսպանական Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքում հոգեհանգստյան արարողություն կմատուցվի երկաթուղային պատահարի զոհերի հիշատակին, որին կմասնակցեն երկրի վարչապետ Մարիանո Ռահոյն ու թագավորական ընտանիքի անդամներ:
Գնացքի մեքենավար Ամոյին դեռևս պաշտոնապես մեղադրանք չի ներկայացվել:
2 ժամ տևած հարցաքննությունից հետո, դատարանը 52-ամյա մեքենավարին բաց է թողել պայմանով, որ նա ամեն շաբաթ պետք է ներկայանա դատարան ու չլքի երկիրը: Նրա անձնագիրն առգրավել են, իսկ մեքենա վարելու իրավունքը` կասեցրել:
Գնացքի “սև արկղը” գտնվում է ողբերգության հետաքննությամբ զբաղվող դատավորների ձեռքի տակ:

