Վարչապետը ծանոթացել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործընթացին

218147Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երևանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել շինհրապարակի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հետաքրքրվել հետագա քայլերով: Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը վարչապետին տեղեկացրել է, որ ընկերությունը մոտ 14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կապիտալ ներդրում է իրականացնում արտադրական և օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու, հարակից տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ԱՏԳ տարածքում գործունեություն կծավալեն արտերկրյա հեղինակավոր ընկերություններ, կստեղծվի շուրջ 1000-1200 աշխատատեղ: Նախնական մտադրությունների մասին արդեն համաձայնագրեր են կնքվել 8 ընկերության հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքն արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա և այլն: Եվս 12 ընկերության հետ համագործակցությունը բանակցային փուլում է:

Տարածքում գործելու է ավելի քան 10.000 քմ մակերեսով ցուցահանդեսային կենտրոն՝ միջազգային ցուցահանդեսների, համաժողովների և զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման համար: 2014 թ. հոկտեմբերին այստեղ տեղի կունենա «Երևան շոու 2014» ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսը և Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ամենամյա համաժողովը:

Ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտային զարգացման ռազմավարությունները մշակվել են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

 

Անկախ

«Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն և 7 ոսկերչական ընկերություններ ստորագրեցին նոր տնտեսական գոտու պայմանագրեր

ոսկերչությունԱյսօր «Նովոստի-Արմենիա»  միջազգային մամուլի կենտրոնում Ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ  «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»  ՓԲԸ-ն ՝ ի դեմս գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանի, և 7 ոսկերչական ընկերություններ կնքեցին համագործակցության պայմանագիր: Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»   ՓԲԸ-ն պարտավորվում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ազատ տնտեսական գոտու  կազմակերպչի համար ամրագրված գործառույթները, այն է՝ սահմանված կարգով նախաձեռնել և ապահովել ազատ տնտեսական գոտում համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը և կառավարումը: Շահագործող կազմակերպությունն իր հերթին հայտնում է իր պատրաստակամությունն  ազատ տնտեսական գոտում վարձակալել տարածք՝ ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:

Պայմանագրեր ստորագրեցին ռուսաստանաբնակ Եկատերինա Գևորգյանին պատկանող ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, «Թանկարժեք»  (Ռուսաստան), «Դուրուս»  (ԱՄՆ), «Ալեքս»  (Ալժիր), «Գոլդեն սոլուշնս» (Հորդանան), «Գոլդ Լիս»  (ԱՄՆ), «Պեռլի»  ընկերությունները: Նշված կազմակերպությունների արտահանման շուկաների աշխարհագրությունը ներառում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հոնկոնգը, Թաիլանդը, Ավստրալիան, Բրազիլիան, Բելգիան, Չեխիան, Հորդանանը և այլն:

Բացի վերոնշյալ ըկերություններից,  մոտ օրերս կկնքվի պայմանագիր ևս մեկ ընկերության հետ, որն իր գործունեությունը կծավալի ադամանդագործության ոլորտում: Արդյունքում կստեղծվեն մոտ 100 աշխատատեղեր:

«Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը տեղեկացրեց, որ մայիս ամսին իրենք պատրաստվում են ոսկերչական ըկերությունների մի մեծ խմբի հետ ևս պայմանագրեր կնքել: Ապա կսկսվեն տարածքների պատրաստման համապատասխան տեխնիկայի և ինֆրաստրուկտուրաների ձեռքբերման աշխատանքները:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»  կազմակերության ներուժը շատ մեծ է, քանի որ այն համախմբում է աշխարհի բոլոր հայ ոսկերիչներին: Նոր ստեղծվող ազատ տնտեսական գոտին կդառնա ոսկերիչների համար ազատ գոտի, որտեղ կկարողանան ստեղծագործել և իրենց արտադրանքն արտահանել:

Անդրադառնալով արտահանման հիմնական շուկաներին՝ Տիգրան Հարությունյանը նշեց, որ մեր հիմնական շուկան Ռուսաստանն է, դրա համար էլ իրենք կարևորում են Մաքսային միությանն անդամակցությունը:

Սենսացիա ոսկերչության աշխարհում

o_902506Ոսկերչության աշխարհում մեծ սենսացիա է.Ուրալում հայտնաբերվել է թանկարժեք մի քար, որն իր բնութագրերով կարող է մրցել ալմաստի ու զմրուխտի հետ, հաղորդում է vesti.ru-ն:

Հանքաքարը ստացել է “մարիինսկիտ” անվանումը, այն գտել են Մարիինյան հանքավայրում, որը համարվում է  զմրուխտի արդյունահանման խոշոր տեղանք Սվերդլովսկի մարզում: Դրա մասին, առաջին անգամ խոսվել է 8 տարի առաջ: Սկզբում  գիտական շրջաններում գտածոյին կասկածամտությամբ  վերաբերվեցին ուրալյան գիտնականները, իսկ նման քարի գոյությունը պարզապես հերքեցին: Միայն 2011-ին հաջողվեց ապացուցել, որ մարիինսկիտը բացարձակ նոր մինչ այժմ անհայտ հանքաքար է:

Ուրալի կենսաքիմիայի ու երկրաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մ. Պոպովը պատմել է.”Այդ հանքաքարի բնութագրերը մոտ են ադամանդին: Սակայն, գոյություն ունի թանկարժեք քարերի մի գլխավոր բնութագիր` բեկումնայնություն: Դրանից է կախված քարի փայլը: Այս հանքաքարը շատ լավ ` վառ կանաչ  գույն ունի ու բեկումնայնության բարձր ցուցանիշ: Իսկ դա նշանակում է, որ այն կարող է շատ լավ` ադամանդի մակարդակով խաղ ունենալ:

Անկախ