Tag Archives: ոստիկանություն
Մահվան ելքով պատահար Արթիկ-Ալագյազ ճանապարհին
Օգոստոսի 24-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 3-րդ կմ-ին «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1987 թ. ծնված Հովիկ Բասամբակյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բարեկամին ծեծելուց հետո բժիշկներին հայտնել է, թե նա վայր է ընկել «բուլվարում»
Օգոստոսի 19-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» կոչվող տարածքից շտապօգնության խումբը «ալկոհոլային հարբածություն, ձախ այտի շրջանի քերծվածքներ, ստորին կոպի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1959 թ. ծնված Մնացական Պ.-ին: Վերջինիս բարեկամը` 1989 թ. ծնված Մանուկ Պ.-ն, հայտնել է, որ Մնացականը վայր է ընկել «բուլվարում»:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Չափիչի փողոցի 1 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Մանուկ Պ.-ն բռունցքով հարվածել է Մնացական Պ.-ի դեմքին և պատճառել վնասվածքը:
Մանուկ Պ.-ն ներկայացել է բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 21-ից 22-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը: Խարդախության` 8, յուրացման` 2, խուլիգանության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
– See more at: http://www.police.am/news/view/%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE%D6%85%D5%A3%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB-21-%D5%AB%D6%81_22.html#sthash.WYBnUew8.dpuf
ՀՀ ոստիկանությունը կրկին զգուշացնում է. հավատ մի ընծայեք համացանցային ծանոթություններին, սիրո խոստովանություններին և արցունքներին..
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել 1982 թ. ծնված Սոֆյա Ք.-ն և հաղորդում տվել, որ մարտի 13-ին «www.odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Վարդանի հետ, ով մարտի 18-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում, պարտքով գումար վերցնելու պատրվակով, իրենից խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 1.573.000 դրամ գումար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն է, որն օգոստոսի 18-ին բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:
Տեսախցիկն արձանագրել է 380.000 դրամ արժողությամբ հեծանիվը գողացողի դեմքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատահար Երևանի Գայի պողոտայում. 10 ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Ինչո ՞ւ էին աղմկում թմրամոլները
Օգոստոսի 13-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Խ.-ի տանը թմրամոլներ են հավաքվել, ներարկվում և աղմկում են:
Մեկնած օպերատիվ խումբը 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ի տնակից և հարակից տարածքներից հայտնաբերել է ներարկիչներ, տարբեր տարաներ` հեղուկներով, լուցկու, սոդայի և դաղահաբերի տուփեր:
Նշված տնակից, տանտիրոջից բացի, բերման են ենթարկվել նաև 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն, 1987 թ. ծնված Իշխան Մ.-ն և1975 թ. ծնված Արթուր Օ.-ն:
Հովհաննես Խ.-ն հայտարարել է, որ նշված նյութերը պատկանում են իրեն, իսկ դրսում հայտնաբերվածները թմրանյութ պատրաստելու պարագաներ են, որոնք ինքը, ոստիկանության ծառայողներին նկատելուվ, պատուհանից նետել է դուրս է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
32 տոննայից ավել կանեփ է ոչնչացվել
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 14-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 32 տոննա 646 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 36 դեպք:
Տնամերձ 176 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 663 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 4 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Ոստիկանությունը որոնում է խարդախություններ կատարած կնոջը
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում խարդախության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Մարիամ Մելքոնյանին:

Ոստիկանները կասկածներ ունեն, որ նրա հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս:
Տուժողները կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի քննչական կամ ոստիկանության մոտակա բաժին:
Պատահար Ստեփանավանում
Մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի
Ծաղկաձորից Թեղենիս սարը բարձրացող ճանապարհին կվադրոցիկլից 20-ամյա երիտասարդ է ընկել
Հանրապետությունում լայն թափով շարունակվում է «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 11.08.2014 թ. դրությամբ
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 11-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 22 տոննա 5428 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 22 դեպք:
Տնամերձ 134 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 208.15 կգ կանեփի բույս: Հարուցվել է 3 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է` մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը:
Հայտնաբերված փաստերով նախապատրաստվել են նյութեր, իսկ առգրավված թմրամիջոցները ներկայացվել են փորձաքննության:
Դրամանենգին բռնեցին փող տպող սարքը ձեռքին փախչելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրենքով գողի եղբորորդուն հայտնաբերեցին Վարդաշենում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ապրիլի 23-ից` անհայտ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1932 թ. ծնված Պետրոս Պրոխորյանը, որը ապրիլի 23-ին, ժամը 12.30-ին, դուրս է եկել Երևան քաղաքի Կուրղինյան 15 շենքի 34 բնակարանից և մինչ օրս չի վերադարձել:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ` խնդրում ենք զանգահարել ոստիկանության Մալաթիայի բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 010-39-02-02, 010-39-97-74, 055-84-55-00 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Վարորդը և ուղևորը մահացել են
Օգոստոսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Օնիկ Եսայանը, և ուղևորը` 1957 թ. ծնված Լորիկ Կարապետյանը, տեղում մահացել են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:






