Հրապարակվել է Օսկար 2014-ի մրցանակակիրներին ներկայացնողների ամբողջական ցուցակը

Երկուշաբթի օրը հրապարակվել է մարտի 2-ին տեղի ունենալիք Օսկար մրցանակաբաշխության մրցանակակիրներին ներկայացնողների ամբողջական ցուցակը: Հայտնի անունների շարքում են
ջոլի, պիտ,

Անջելինա Ջոլին, Բրեդ Փիթը, Ուիլ Սմիթը, Շառլիզ Թերոնը և Ջիմ Քերրին:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Hollywood & Highland Center-ում տեղակայված Dolby Theater-ում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Փինքը և Բեթ Միդլերը ելույթ կունենան միջոցառման ժամանակ:

 

 Անկախ

Ջասթին Բիբերի տեղադրած Ուիլ Սմիթի հետ լուսանկարը ճանաչվել է Instagram կայքում 2013թ-ի ամենաշատ հավանված լուսանկար

Ջասթին Բիբեր, Ուիլ ՍմիթInstagram կայքի գործադիր տնօրեն Քևին Սիսթրոմը ուրբաթ օրը հայտնել է, որ կայքում Ջասթին Բիբերի տեղադրած լուսանկարը ճանաչվել է 2013թ-ի ամենաշատ հավանված լուսանկար: Ընկերությունից հայտնում են, որ յուրաքանչյուր օր կայքում 55 միլիոն լուսանկար է տեղադրվում, սակայն Ուիլ Սմիթի հետ Բիբերի լուսանկարը հավաքել է 1,496,070 հավանություն:

Լուսանկարը տեղադրվել է չորս ամիս առաջ, որտեղ պատկերված են կանադացի փոփ երգիչը և Ուիլ Սմիթը: 19-ամյա Ջասթին Բիբերը Instagram-ում 12 միլիոն հետևող ունի: Նա լուսանկարի մեկնաբանություններում գրել էր «Ես և հորեղբայր Ուիլը»:

Instagram-ը նաև հարապարակել է այն վայրի անունը, որտեղից ամենաշատ լուսանակրներ են տեղադրել կայքում: Այս տարի ամենաշատ լուսանկար տեղադրած վայրը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում գտնվող Սիամ Պարագոն առևտրի կենտրոնն է:

Ամենաշատ լուսանկար տեղադրած քաղաք է ճանաչվել Նյու Յորքը, երկրորդ տեղում Բանգկոկն է, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականներում՝ հաջորդաբար Լոս Անջելեսը և Լոնդոնը:

 Անկախ