Մարիխուանա Ուրուգվայում կաճեցնեն Պաշտպանության նախարարության հողերում

pic_fba6798aca4ba1a4d5bef09c7bad76b1Ուրուգվայի իշխանությունները դիտարկում են մարիխուանայի աճեցումն այդ երկրում լրիվ օրինականացնելու հնարավորությունը 2013-ից, երկրի Պաշտպանության նախարարությանը պատկանող հողերում, հայտնել է Reuters-ը, հղում անելով Ուրուգվայի պաշտպանության նախարար Էլեութերիո Ֆերնանդեսի հայտարարությանը:

Նա հայտարարել է, որ Պաշտպանության նախարարության հողերում մարիխուանայի պլանտացիայի տեղակայումը հնարավորություն կտա հուսալի պաշտպանություն ապահովել:

Ավելի վաղ երկրի իշխանությունները բազմիցս են նշել, որ ամեն բան կանեն, որ երկրի տարածքում աճեցված մարիխուանան արտասահմանում չհայտնվի: Նշվածն իրականացնելու համար բոլոր միջոցառումների ցուցակը Ուրուգվայը պլանավորում է ներկայացնել ապրիլին: Բացի այդ, կնշվի նաև, թե ինչ սորտեր են թույլատրված աճեցնել ու ինչպես  են տրվելու դրա աճեցման արտոնագրերը:

Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն է, որն ամբողջությամբ օրինականցրել է մարիխուանան: Օրենքը թույլ է տալիս ոչ միայն օգտագործել մարիխուանա, աճեցնել ու վաճառել ոչ կոմերցիոն նպատակով, այլև կոմերցիոն նպատակով աճեցում` պետության հսկողությամբ: Մարիխունան,  ընդունված օրենքի համաձայն, կվաճառվի դեղատներում` պետության  սահմանած գներով, իսկ այն ձեռք բերել կարող են միայն չափահասները` սահմանափակ քանակությամբ: Օտարերկրացիներին մարիխուանա վաճառել օրենքը չի թույլատրում:

Անկախ

Ուրուգվայում մարիխուանա աճեցնելու դասընթացներ են բացվել

1254-390x290Ուրուգվայում առաջին անգամ կաննաբիս արտադրողների ազգային ֆեդերացիայի աջակցությամբ, մարիխուանա աճեցնելու պաշտոնական դասընթացներ են կազմակերպվել:

Պարապմունքներին մարդիկ սովորում են,  ոչ միայն թե ինչպես պետք է աճեցնեն բույսը, այլև տեղեկություն են ստանում օգտագործելու վտանգները նվազեցնելու վերաբերյալ: Դասընթացները կազմակերպողների խոսքով, սպառողների համար ավելի ձեռնտու է` իրենք  տան պայմաններում աճեցնեն, ու իմանան, թե ինչից է այն պատրաստված:

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան օրնականացրել է մարիխուանան 2013-ի դեկտեմբերին: Նրա ստորագրած օրենքը թույլ է տալիս երկրի բնակիչներին  ինքնուրույն կամ էլ կաննաբիսի սիրահարների ակումբում աճեցնել կանեփ, կամ էլ գնել դեղատներում, ոչ ավելի, քան ամսական 40 գ:

Դրանից հետո արտասահմանյան մի շարք ընկերություններ Ուրուգվայում իրենց ներկայացուցչությունը բացելու  պատրաստակամություն հայտնեցին, որպեսզի հետազոտություններ անցկացնեն դեղագործական կարիքներով:

Անկախ

Ուրուգվայում մարիխուանան օրինականացվեց

Uruguayans march in the day Marihuana legalization will be signed in the senateՈւրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ստորագրեց մարիխուանան օրինականացնող օրենքը, որ երկրի խորհրդարանում ավելի վաղ հավանության էր արժանացել: Արդյունքում` Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն է, որն օրինականցրել է բուսական ծագում ունեցող այդ   թմրանյութի արտադրանքն ու վաճառքը:

Նոր օրենքի համաձայն, գրանցված սպառողները մարիխուանա ունենալու 3 տարբերակ ունեն.ինքնուրույն աճեցնելու` ոչ ավելի, քան 6 բույս` յուրաքանչյուրի հաշվով, կարող են գնել դեղատանը` սակայն 40 գ ոչ ավելի և ընդունվել ակումբ, որտեղ անդամների համար կարող են կանեփ աճեցնել: Ընդ որում, մարիխուանա օգտագործող բոլոր անձինք պետք է հաշվառման կանգնեն նոր պետական կազմակերպությունում, որը կկոչվի Կանեփի շրջանառությունը հսկող ու կարգավորող ինստիտուտ:

Ավելի վաղ ՆԳ նախարարի տեղակալ Խորխե Վասկեսը հայտարարեց, որ Ուրուգվայի իշխանությունները մտադիր են միջոցներ ձեռք առնել, որ երկրում օրինականացված մարիխուանան անօրինական շրջանառություն կատարողների ձեռքը չընկնի:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպանը

 

Սերժ Սարգսյան, Ուրուգվայ,Անիբալ Կաբրալ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիբալ Կաբրալը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, հայ-ուրուգվայական հարաբերությունները զարգացել են կայուն բարեկամական ոգով, ինչը դրսևորվում է տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ և միմյանց խնդիրների հանդեպ առանձնակի վերաբերմունքով: Ընդգծելով, որ Ուրուգվայը Հայաստանի համար բարեկամ երկիր է, Նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, որ դեռևս 1965թ. աշխարհում առաջինը Ուրուգվայը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով կանգնելով արդարության պաշտպանի դիրքերում և շահելով ոչ միայն համայն հայության, այլև ողջ առաջադեմ մարդկության անմնացորդ համակրանքն ու հարգանքը:

Դեսպան Անիբալ Կաբրալը նշել է, որ Ուրուգվայը մեծագույն հարգանք է տածում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և փոխադարձաբար շահագրգիռ է տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, երկկողմ հարաբերություններն ավելի սերտացնելու գործում: