Հավասար պայքար` մինչև հանգստի գնալը

id-22Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզապալատում «Չելենջ տրոֆի» մրցաշարի շրջանակում կայացած խաղում Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Մոլդովայի ներկայացուցիչների հետ հավասար պայքար մղել կարողացավ միայն առաջին կեսում:

Գրանցվեց 13:13 հաշիվը:

Հանգստից հետո մրցակիցն ավելի հաջողակ էր:

Ի վերջո, մերոնք պարտվեցին 20:27 հաշվով:

Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետն Անի Ասատրյանը և Կլարա Թերզյանն էին, որոնք դարձան 7-ական գոլի հեղինակ:

2-ական գնդակ մրցակցի դարպասը խփեցին Լիանա Գիգորյանը և Մարիամ Մուրադյանը, 1-ական` Մարիամ Առաքելյանը և Մարիամ Մովսիսյանը:

Անկախ

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականի «Չելենջ տրոֆի» մրցաշարի հաջորդ հակառակորդը Լատվիայի ընտրանին է

հանդ-armenia-bulgaria-3Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզպալատում ավարտվեցին  հանդբոլիստուհիների «Չելենջ տրոֆի> մրցաշարի խմբային  փուլի հանդիպումները:
B խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը 16:25 (7:14) հաշվով զիջեց Իսրայելի ներկայացուցիչներին:
Մեր թիմի կազմում 6 գոլի հեղինակ դարձավ Կլարա Թերզյանը: 4 անգամ մրցակցի դարպասը գրավեց Անի Ասատրյանը, 3 անգամ` Մանո-Ռոզ Կարապետյանը, 2 անգամ`Մերի Վահանյանը, 1 անգամ` Մարիամ Մովսիսյանը:
Բուլղարիայի ընտրանին 37:12 (22:1) հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:
Բուլղարուհիները բոլոր հանդիպումներն ավարտեցին հաղթանկով և վաստակած 6 միավորով զբաղեցրին առաջին տեղը: Ապա հաջորդում են` Իսրայելի (4), Էստոնիայի (2), Հայաստանի (0) հավաքականները:
A խմբում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Հունաստան (6), Բելգիա (4), Լատվիա (2), Մոլդովա (0):
Մարտի 29-ին մերոնք կմրցեն Լատվիայի հավաքականի հետ, որը հաղթել է Մոլդովայի թիմին 27:23 (13:10) հաշվով  և զիջել Հունաստանի ու Բելգիայի հավաքականներին համապատասխանաբար 19:29 (10:18) ու 26:30 (11:15) հաշիվներով:

Անկախ

Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիներն արժանի մրցակցություն ցույց տվեցին

handball_armenia001Հունաստանի Լարիսսա քաղաքում անցկացվող «Չելենջ տրոֆի» մրցաշարում Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիները 15:24 (6:10) հաշվով պարտվեցին Բուլղարիայի թիմին (B խումբ):

Մեր երկրի ընտրանին թեև համալրված է  մրցակիցներից 4-5 տարի տարիքով փոքր խաղացողներով, այդուհանդերձ, կարողացավ երկու խաղակեսում էլ արժանի մրցակցություն ցույց տալ իրենցից մեծ, նաև պրոֆեսիոնալ խաղացողներ ունեցող Բուլղարիայի հավաքականին: Այս ստուգատեսում հանդես են գալիս մինչև 23 տարեկանները:

Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետը Մանո-Ռոզ Կարապետյանն էր, որը 6 անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Մեր թիմի կազմում «ամենատարեցը»` 22-ամյա Լիանա Գրիգորյանը, 3 գոլի հեղինակ դարձավ: Նույնքան անգամ աչքի ընկավ նաև Կլարա Թերզյանը: Անի Ասատրյանը խփեց 2, Մարիամ Մովսիսյանը`1 գնդակ:

Իսրայելի հավաքականը 33:25 (16:12) հաշվով առավելության հասավ Էստոնիայի ներկայացուցիչների նկատմամբ:

4 միավորով աղյուսակը գխավորում է Բուլղարիայի ընտրանին: 2-ական միավոր ունեն էստոնիայի, Իսրայելի թիմերը: Հայաստանի հավաքականը  վերջին տեղում է` 0 միավոր:

Անկախ

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականի խաղացողներից իրենց լավագույնս դրսևորեցին Ֆրանսիայում բնակվող մեր երկու հայրենակիցները

AG-2Հունաստանի Լարիսսա քաղաքում մեկնարկած «Չելենջ տրոֆի» մրցաշարի առաջին խաղում Հայասատանի հանդբոլիստուհիների հավաքականի մրցակիցը Էստոնիայի ընտրանին էր: Մեր երկրի ներկայացուցիչները պարտվեցին 17:33 հաշվով: Առաջին կեսում մերոնք մրցակցին զիջեցին 7:12 հաշվով:

Հայաստանի հավաքականի խաղացողներից իրենց լավագույնս դրսևորեցին Ֆրանսիայում բնակվող մեր  երկու հայրենակիցները: Մանո-Ռոզ Կարապետյանը և Կլարա Թերզյանը 7-ական գնդակ մրցակցի դարպասը խփեցին: 2 անգամ աչքի ընկավ Անի Ասատրյանը: Մեկ գոլի հեղինակ դարձավ Մարիամ Առաքելյանը;

Նույնպես B խմբում ընդգրկված մյուս երկու թիմերի մրցավեճը լարված բնույթ կրեց: Բուլղարիայի հավաքականը Իսրայելի ընտրանիի հետ խաղում հանգստի գնաց միայն մեկ գնդակի առավելությամբ` 10:9: Ի վերջո, բուլղարացիները հաղթեցին 24:21 հաշվով:

Այսպիսով, վաստակած 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են Էստոնիայի և Բուլղարիայի հավաքականները: Ապա հաջորդում են Իսրայելի և Հայաստանի ներկայացուցիչները:

Այսօր երեկոյան մերոնք կմրցեն բուլղարուհիների հետ: Կկայանա նաև Իսրայել- Էստոնիա հանդիպումը:

Անկախ

Հայաստանի հանդբոլիստուհիների թիմի առաջին մրցակիցը Էստոնիայի հավաքականն է

tbilisi_2013_148Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի մինչև 23 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզապալատում մասնակցելու է  «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարի, որը Եվրոպայի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդն է: Մերոնք ընդրկված են B խմբում: Եվ ահա, հայտնի է խաղացանկը:
Մերոնք մարտի 26-ին ուժերն են չափելու էստոնիայի հավաքականի հետ: Իսկ մարտի 27-ին և 28-ին Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Բուլղարիայի և Իսրայելի ներկայացուցիչները:
Ի դեպ, նախկինում մերոնք «Չելենջ տրոֆի» մրցաշարի շրջանակում տարբեր տարիներին խաղացել են այս երկրների հավաքականների հետ:
Մասնավորապես, Հայաստանի թիմը 2006-ին երկու խաղ է անցկացրել էստոնիայի հավաքականի հետ:
Էստոնացիները հաղթել էին առաջին հանդիպումում` 22:18 (10:11) հաշվով, իսկ երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի`25:25 (9:13) հաշիվը: Ուշագրավն այն է, որ մինչև հանգստի գնալը, առաջին խաղակեսում մերոնք երկու մրցամարտում էլ առջևում են եղել:
2010-ին և 2012-ին էլ Հայաստանի հավաքականը զիջել էր Բուլղարիայի և Իսրայելի թիմերին:

Անկախ