Օրացույցի այս օրը

3016–         Այսօր Սպորտային լրագրողի միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի շատ երկրներում, հուլիսի 2-ին, սկսած 1995-ից` Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Այդ ամսաթվի ընտրության համար հիմք է ծառայել մի պատմական իրադարձություն: 1924-ին այդ օրը Փարիզում կազմավորվել է Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան, որն այսօր միավորում է ժուռնալիստների գրեթե 150 ազգային միություն:

–           Այսօր նաև ՉԹՕ-ների համաշխարհային օրն է (Ուֆոլոգի օր)

Ողջ աշխարհում հուլիսի 2-ը նշվում է որպես ՉԹՕ-ի կամ Ուֆոլոգի օր: Այն նվիրված է  տրամաբանական բացատրություն չունեցող երևույթներին ու դրանք ուսումնասիրողներին: «Ուֆոլոգիա» եզրույթը գոյացել է UFO (Unidentified Flying Object) համառոտագրությունից, որի համարժեքը ՉԹՕ-ն է կամ չճանաչված թռչող օբյեկտը: Օրվա ընտրությունը կապված է 1947-ին  հունիսի վերջին կամ էլ հուլիսի սկզբին կատարված այն իրադարձության հետ, երբ ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգի  Ռոզուել քաղաքի մոտ գտնվող անապատում  ընկավ մի տարօրինակ օբյեկտ: Շատերն էին համոզված որ այն այլմոլորակայիններով  «թռչող ափսե» էր: Քանի որ այն ժամանակ այդ գործին առնչվող նյութերը գաղնագրվեցին, դրա համար էլ այժմ դժվար է ասել, թե ինչ էր իրականում հայտնաբերվել:

 

Չինաստանում ՉԹՕ-ներ են ընկել

china    «China Daily» թերթի հաղորդմամբ՝ Չինաստանի Յիան շրջանի ղեկավարությունը հայտնել է, որ այսօր տեղական ժամանակով 06:00-ին գյուղացիների կողմից մեծ աղմուկ է լսվել, ապա կրակե մի գունդ ընկել է Մենչանգ գյուղի այգիներից մեկում: Տեղի բնակիչները լուսանկարել են ընկնող օբյեկտը: Վերջինիս մակերևույթը ունի ատամնավոր երկաթե շրջանաձև տեսք: Հայտնի է, որ նման օբյեկտ ընկել է նաև հարևան նահանգում: Չինական հեռուստատեսությունը նշել է, որ ՉԹՕ-ներից մեկը 70 սմ չափ և 40 կգ կշիռ ունի: Օբյեկտի անկման վայրում վերահսկողություն է սահմանվել: Ընթանում է ուսումնասիրություն և ականատեսների հարցաքննություն:

Անկախ

Ավստրալիայի բնակիչները երկնքում այրվող ՉԹՕ են տեսել

o_740295Ավստրալիայի հյուսիս-արևելքում, Քվինսլենդ նահանգի բնակիչները նախօրեին երեկոյան անծանոթ ծագման իրի անկման  ականատես են դարձել:

«Ինքնաթիռի չափեր ունեցող օբյեկտը, մեծ արագությամբ արագ է տեղաշարժվել,   իսկ ետին մասից նարնջա-կանաչ բոց է անջատվել»,-պատմել են լրագրողներին տեղի ոստիկանությունում:

Անհասկանալի երևույթը նկատել են Թաունսվիլ քաղաքում: Ականատեսներից մեկն այն համեմատել են «միջուկային ռումբի էֆեկտի» հետ: «Ես չգիտեմ, թե ինչքան մեծ էր այն, սակայն երկնքում այն ինքնաթիռի էր նման, որը թափվում էր երկնքից»:

Սակայն, ինչ որ բեկորներ գտնել այդպես էլ չի հաջողվել: Ավստրալական ABC հեռուստաընկերության կարծիքով, ավելի շուտ մարդիկ տիեզերական աղբի անկում են  տեսել, ասենք` ինչ որ արբանյակի բեկորներ:

Անկախ

Մեծ Բրիտանիայում գաղտնազերծել են ՉԹՕ-ների մասին փաստաթղթերի արխիվը

i (1)Լոնդոնի բրիտանական ազգային արխիվը ավելի քան 25 թղթապանակ է բացել 2007-2009-ին թռչող ափսեների հետ կապված դիտարկումներով:

Փաստաթղթերում շուրջ 600 տեղեկություն է այնպիսի անբացատրելի երևույթների մասին, ինչպիսիք են “օդում ճախրող սիգարանման օբյեկտը” կամ էլ “փայլող, հրեշտականման շշի խցանը”:

1950-ականներին բրիտանական կառավարությունը լրջորեն էր վերաբերվում այլմոլորակայինների կողմից սպառնալիքին, այդ հարցն անգամ քննարկվում էր հատուկ ծառայությունների հատուկ նիստերում:

2010-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, չնայած տարօրինակ երևույթների մասին  բազմաթիվ տեղեկություններին,ստիպված էր  ՉԹՕ-ների մասին նյութերով  զբաղվող հատուկ ստորաբաժանումը կազմացրել:

Պաշտպանության նախարարն այն ժամանակ նշեց, որ ավելի քան կեսդարյա դիտումների ժամանակ  արտերկրային քաղաքակրթության կամ էլ Մեծ Բրիտանիայի նկատմամբ սպառնալիքի մասին ոչ մի վկայություն չեն ունեցել:

Փորձագետներից մեկն էլ արտահայտեց այն միտքը, որ 2009-ին ՉԹՕ-ների  մասին տեղեկությունների ալիքը պայմանավորված էր վաճառքում հայտնված չինական լապտերներով: