Ամենասեքսուալ հանցագործին Versace-ի հետ պայմանագիր են առաջարկել

o_970945 (1)Կալիֆոռնիացի հանցագործ Ջերեմի Միքսի պատմությունը, ով ողջ աշխարհով հռչակվել էր իր գրավիչ արտաքինի շնորհիվ, շարունակում է զարգանալ: Ճաղերի ետևում հայտնված տղամարդուն առաջարկվել է դառնալ Versace-ի դեմքը: Նա լուրջ շանսեր ունի հարստանալու, հաղորդում է  Hollywood Life-ը:

Բոլորովին վերջերս էր գեղեցկադեմ ավազակի մայրը գումար հավաքել «որդու արդար դատի համար», սակայն, հիմա կարծես թե Միքսն ինքը կարող է ինքնուրույն իրեն ցանկացած փաստաբանական ծառայությունով ապահովել ու ոչ միայն: Սեքսուալ  ավազակին, որին հարյուրավոր կանայք են սիրահարվել ֆեյսբուքում լուսանկարի հրապարակումից հետո, այժմ քայլահարթակ է հրավիրվել: Լոս Անջելեսի Blaze Models նորաձևության գործակալությունը նրա հետ 30 հազարանոց պայմանագիր է կնքել: Բացի այդ, նրան առաջարկվել է դառնալ Versace –ի ու այլ բրենդերի դեմքը:

Հետաքրքրական է, որ նրա գործակալը նախկին պոռնոաստղ ու GR Media ֆիրամայի հիմնադիր Ջինա Ռոդրիգեսն է: Բնականաբար, հանցագործի հետ համագործակցությունն իր բացասական կողմերն ունի: Օրինակ, կինն ասում է, որ պարբերաբար ինքը Միքսի ավազակախմբի ներկայացուցիչներից սպառնալից զանգեր է ստանում. «գործընկերները» չեն կամենում Միքսին շոու բիզնեսի աստղ տեսնել: Սակայն, թե ինչ կոնկրետ պահանջներ են նրանք դնում, չի հաղորդվում:

Ներկայում գրավիչ օրինախախտը ճաղերի ետևում է ու իր դատին է սպասում: Գումարը, որի դիմաց իշխանությունները պատրաստ են նրան ազատ արձակել` 900 հազար դոլար է կազմում: Միքսը մեղադրվում է  զենք պահելու ու ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Իսկ մայրը, աշխարհի բոլոր մայրերի նման հավատացած համոզում է` իր որդին անմեղ է:

Անկախ

Ալիևին դուր է եկել ղարաբաղյան հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

2672305-3818487Այսօր Իրանի և Ադրբեջանի  նախագահներ Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը Թեհրանում համատեղ ասուլիս են անցկացրել:

Ադրբեջանի նախագահ ասել է, որ Բաքուն կարևորում է Իրանի աջակցությունը ղարաբաղյան հայկամարտության կարգավորման հարցում:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելը գերակա խնդիր է: Թեհրանի մոտեցումը ղարաբաղյան հարցին արդար և հիմնավոր է»,- ասել է Ալիևը:

Մեկ օր առաջ նախագահ Ռոուհանին հայտնել էր, որ Իրանը պատրաստակամ է օժանդակելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը՝ միջազգային օրենքների և նորմերի պահպանման շրջանակներում:

Պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմանի համագործակցության չորս  պայմանագիր:

Համագործակցության պայմանագիր են ստորագրել Իրանի  սպորտի և երիտասարդության նախարար Մահմուդ Գոուդարզին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Երկրորդ պայմանագիրը կնքել են Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին և Ադրբեջանի արտգործնախարարը: Ըստ դրա` երկու երկրների ներկայացուցիչները պետք է համատեղ ուժերով կանխեն անակնկալ միջադեպերը:

Երրորդ համագործակցության պայմանագիրը վերաբերում է երկու երկրների քաղաքաշինության և ճանապարհաշինության խնիրների կարգավորմանը:

Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանում հիդրոէլեկտրակայան կառուցել:

Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևը և Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը:

 Անկախ