Դեսպան Մելիքյանն իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի նախագահին

unnamed (9)Ապրիլի 10-ին Պարագվայի նախագահի «Լոպես» պալատում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսին։

Պաշտոնական արարողությունից հետո` 11 օտարերկրյա դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ, Օրասիո Կարտեսը ներկայացրեց երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և խոստացավ իր աջակցությունը բերել նորանշանակ դեսպաններին իրենց առաքելության իրականացման ընթացքում։ Առանձնակի կարևորելով առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ծավալումը` նա նշեց, որ փոխադարձ ճանաչման և հնարավորությունների ուսումնասիրման համար մեծ խթան կարող են հանդիսանալ տարբեր մակարդակներով փոխայցելությունները, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը։ Պարագվայի նախագահը հույս հայտնեց, որ նոր դեսպանների հավատարմագրումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը միտված գործնական քայլեր ձեռնարկելուն։

Հանդիպման ավարտից հետ Պարագվայի ազգային հերոսների պանթեոնում տեղի ունեցավ նորանշանակ դեպանների կողմից ծաղկեպսակի զետեղման հանդիսավոր արարողությունը։

ԱՄՆ-ում ձերբակալել են Պարագվայի նախագահի որդուն

iՄայամիում (Ֆլորիդա նահանգ) ձերբակալվել է 29-ամյա Խուան Պաբլո Կարտեսը` Պարագվայի նախագահ Օրասիո Մանուել Կարտեսի ավագ որդին: Պատճառը երիտասարդի ագրեսիվ վարքագիծն է: Նրա ազատման համար   մեկուկես հազար  դոլար գրավագումար է պահանջվում: Խուան Պաբլո Կարտեսը բնակվում  և սովորում է Մայամիում:

2013-ի հունիսին ճաղերի հետևում էր հայտնվել նախագահի մեկ ուրիշ բարեկամը` քեռին: Նրան ձերբակալել էին Ուրուգվայում, թմրանյութերի վաճառքի համար:

Պարագվայում վարորդներն ի նշան բողոքի խաչափայտի վրա են բարձրացել

i (1)Պարագվայում վարորդները որպես անօրինական ազատումների դեմ  բողոքի նշան, խաչվել են: Աշխատանքից ազատված 8 վարորդներ իրենց գամել են փայտե խաչին` Ասունսյոնից դեպի հյուսիս գտնվող փոքրիկ քաղաքում: Նրանք մտադիր են մնալ խաչափայտի վրա այնքան ժամանակ, մինչև իրենց վերականգնեն աշխատանքում: Երեկ այդ բողոքին է միացել վարորդներից մեկի կինը: Ինչպես պատմել է  նրանցից մեկը, իրենց ազատել են աշխատանքից այն բանից հտո, երբ նրանք արտաժամյա աշախատանքի համար լրացուցիչ վճար են պահանջել, ինչպես նաև բժշկական ապահովագրություն ու թոշակային հատկացումներ են պահանջել:

Ավտոբուսային ընկերության ղեկավարությունն արդեն 5 վարորդներին խոստացել է վերադարձնել աշխատանքը, իսկ մյուսները պետք է աշխատանք փնտրեն այլ ընկերություններում: Սակայն վարորդները պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը նույն ընկերությունում:

Պարագվայի նախագահը իր քեռու ձերբակալությանը կողմ է

i (1)Պարագվայի նոր նախագահ Օրասիո Կարտեսի քեռին, որը ձերբակալվել է Ուրուգվայում թմրանյութերի մասանենգության համար, պետք է օրենքի ողջ խստությամբ կրի պատիժը:

Պետության ղեկավարի խոսքով, քրեական հարցերում “արյունակցական կապեր գոյություն չունեն”:

Խուան Վիվերոս Կարտեսը ձերբակալվել է հուլիսի 29-ին` Ուրուգվայի օդային տարածքը խախտելու համար: Նախագահի քեռին ինքնաթիռ է օգտագործել թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար: Պարագվայում նրա դեմ թմրանյութերի տարածման մեղադրանք է առաջադրվել: