Ուկրաինայի կառավարությունը կտնտեսի բջջայինի ու կահույքի վրա

499Ուկրաինայի կառավարությունը փորձում է դուրս գալ ֆինանսական փոսից, որի մեջ հայտնվել է իր աշխատանքի հենց սկզբից: Շաբաթ կաբինետը հրապարակել է բյուջետային միջոցների տնտեսման վերաբերյալ  մի որոշում, որն ընդունվելէ դեռևս մարտի 1-ին:

Երկրի պետական հիմնարկներն առայժմ պետք է հրաժարվեն  հատուկ  հագուստի,  բջջային կապի միջոցներ, կահույք, նոթբուքեր, կենցաղային տեխնիկա, նորոգում կատարելուց: Յուրաքանչյուր պետհիմնարկ կունենա  մեկ մեքենայից ոչ ավելի:  Արգելված կլինեն պաշտոնյաների սպասարկումը կանչով, չարտերային թռիչքները, բյուջետային աշխատողների թվի ավելացումը, նոր  բյուջետային հիմնարկների ստեղծում առանց նախարարների կաբինետի հետ համաձայնեցման չի լինի: Ընդ որում պետք է կատարվի 2009-2014-ին ձեռք բերվածի գույքագրում:

Կառավարությունը սահմանափակել է արտասահմանյան գործուղումները, պետաշխատողներին բարեխիղճ առանց ընդմիջման  ու արտաժամյա աշխատանքի համար վճարումները:

Քիչ  թվով տոներ  ու հիշարժան օրեր կնշվեն.դա չի վերաբերում Տարաս Շևչենկոյի 200-ամյակին, Հաղթանակի,  Սահմանադրության, Անկախության   ու  քաղցի հետևանքով զոհերի հիշատակի օրերին:

Սահմանափակումները վրեաբերում են նաև նախարարների կաբինետին: Յուրաքանչյուր նախարար   պետք է մինչև 4 տեղակալ ունենա, մարզպետները` 3:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել աճուրդով  վաճառել նախարարություններին ու գերատեսչություններին ամրակցված ավտոմեքենաները: Ստացված միջոցները պետբյուջե կմտնեն:

Անկախ

Լեզվի պետական տեսչության վարչական ստուգումների արդյունքում տուգանքների տեսքով 6 միլիոն դրամ է մտել պետբյուջե

Սերգո ԵրիցյանՎերջին շրջանում գնալով ավելանում են օտարալեզու անվանումներով բժշկական կենտրոնները: Բացի այդ, այդ բժշկական կենտրոնները բացառապես օտար լեզվով են տալիս հիվանդությունների պատմությունները:

ՀՀ Առողջապահության նախարարի զգուշացման համաձայն` հիվանդությունների պատմություններն ու քննությունները պետք է նախևառաջ ներկայացվեն հայերենով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի տեսչության պետ Սերգո Երցյանը ևս մեկ անգամ բարձրացնելով այս հարցը` բժշկական կենտրոններին զգուշացրեց, որ, եթե այդպես շարունակեն, մի օր էլ այդ հաստատությունները կհայտնվեն վարչական վարույթում:

Լեզվի տեսչության պետն անդրադարձավ նաև մի շարք խանութ-սրահների` ի դեմս «Москвичка»-ի և «LACOSTE»-ի օտարալեզու անվանումներին:

Այն հարցին` արդյո՞ք այս տարիների ընթացքում վերոնշյալ խանութների նկատմամբ տուգանքներ սհամանվել են, Լեզվի տեսչության պետ Սեգո Երիցյանը պատասխանեց, որ այս տարիների ընթացքում մեկ անգամ տուգանվել է «Москвичка»-ն մոտ 200 000 դրամի չափով, 6-7 տարի առաջ էլ «LACOSTE»-ը, վերջինիս տուգանքի չափը, սակայն, չհիշեց:

Սերգո Երիցյանի խոսքով` վերջին մեկ տարվա ընթացքում Լեզվի պետական տեսչության վարչական ստուգումների արդյունքում տուգանքների տեսքով 6 միլիոն դրամ է մտել պետական բյուջե: Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա դրանք տատանվում են 150 000-ից 200 000 դրամի սահմաններում:

Անկախ

 

Ուկրաինայում բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել 100-ը

2351567Ավելի քան 16 ժամ բախումներ են  ցուցարարների ու ներքին զորքերի և “Բերկուտ” ստորաբաժանման  միջև, Կիևի “Դինամո” ստադիոնի մոտ: Վիրավորների ընդհանուր թիվը երկու կողմերից, 100-ը գերազանցել է: Ցուցարարներն այրել են միլիցիայի 4 ավտոբուս ու 2 բեռնատար:

Ցուցարարների ու ուժայինների միջև այրված ավտոմեքենաների սառցակալած մնացորդներն են: Իրավապահները փորձել էին ջրով հանգցնել կրակը, որն այժմ ամբողջությամբ վերածվել է սառցե բարիկադի:

Այսօր նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Կլուևին ստեղծել աշխատանքային խումբ` երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Բացի այդ, այսօր պետք է ընդդիմության հետ աշխատանքային խմբի հանդիպում անցկացվի: Կիրակի Յանուկովիչը հանդիպել էր “Հարված” ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: Հանդիպման արդյունքներով, Կլիչկոն հայտարարել էր, որ նախագահը մտադիր է հանձնաժողով ստեղծել պետության ղեկավարի ադմինիստրացիայի անդամներից  ու ընդդիմության կողմնակիցներից.որը կզբաղվի  երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուծելու հարցով:

Հունվարի 19-ին իրավապահ մարմինների աշխատակիցների ու ընդդիմության կողմնակիցների միջև, որոնք փորձում են կառավարական թաղամաս մուտք գործել,դիմադրություն էր ծագել, ինչի հետևանքով էլ իրավապահ օրգանների ավելի քան 70 աշխատակից է վիրավորվել. 40-ը հոսպիտալացվել են:

Ցուցարարները մտադիր էին շրջափակել խորհրդարանը, որ պատգամավորները հունվարի 16-ին ընդունած օրենքները չեղյալ հայտարարեն:

Այդ օրը, ընդդիմադիր պատգամավորների ու  իշխանությունը պաշտպանող մեծամասնության միջև խիստ դիմադրության պայմաններում խորհրդարանն ընդունեց 2014-ի պետբյուջեն, առանց քննարկումների ու անմիջապես երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ, քանի որ ընդդիմությունը խորչնդոտում էր քննարկմանն ու հաստատմանը:

Անկախ