«Առաջարկում եմ փակել ռուսական պրոպագանդայի այդ ալիքը». Պետրոս Ղազարյան

загруженное

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ինչո՞ւ Կիսելյովը պետք է գա Հայաստան, մեզ արհամարհական ու ցինիկ ձևով խորհուրդներ նետի, իսկ մենք մեր մետրային ալիքով հեռարձակենք այն ալիքը, որի գլխավոր դեմքը հենց սույն պերսոնաժն է:
Թասիբ, նամուս կա՞, թե՞ սեպտեմբերի 3-ին պրծել է:
Առաջարկում եմ փակել ռուսական պրոպագանդայի այդ ալիքը”:

 

Անկախ

«Ինչպես ասում են, պարտադիր չի, բայց պարտադրված է». Պետրոս Ղազարյան

 Պետրոս Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Այսօր դպրոցի ուսուցիչներն ինձ շատ տխուր բաներ պատմեցին:
Քիչ է, որ բոլորին հեռացման վտանգի սպառնալիքով արգելում են կենսաթոշակայինից հրաժարվելու դիմումներ գրել, հիմա էլ պարտադրում են Ղարաբաղի լոտոյի տոմսեր գնել, բայց էտ էլ ա քիչ, պլան են դրել, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում պետք է որոշակի քանակի երեխաների պարտադիր ապահովեն տներով:
Ինչպես ասում են, պարտադիր չի, բայց պարտադրված է ))))”

 

Անկախ

 

Անկախ

«Ուժն հերիքում է լրատվականների բերանը փակելուն,մինչդեռ պետք էր Նազարբաևի բերանը փակել». Պ. Ղազարյան

Պետրոս Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աստանայում Նուրսուլթան Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի նամակը կարդալուն:

“Արդյո՞ք արհամարհանքի և ընդգծված նվաստացման վերաբերմունք չի, երբ եվրասիական մեր գործընկերները ոչ թե նախօրոք մեզ տեղյակ են պահում Ալիևի նամակի, պահանջի մասին և նախօրոք էլ քննարկում, այլ հրապարակային, տեսախցիկների դիմաց մեզ տեղյակ պահում, որ իրենք որոշել են բավարարել Իլհամ Ալիևի պահանջը՝ աշխարհին ցույց տալով մեր անտեղյակ ու գաղջ հայացքները:

Արդյո՞ք պարտավոր չէին մեր ԱԳՆ-ն, այլ ծառայություններ նախօրոք իմանալ նման նամակի և դիրքորոշման մասին:

Չեն իմացել, չեն իմացել, լավ, ինչո՞ւ մինչև հիմա մենք պաշտոնական բացատրություն չենք պահանջում, ի՞նչ է նշանակում մեր լռությունը: Մենք համաձա՞յն ենք Նազարբաևի և, ըստ էության, Ալիևի պահանջները բավարարել:

Ու ամենակարևորը, ինչ-որ մեկը կարող է բացատրել՝ ինչո՞ւ ենք մենք սուրում մի միության մեջ, որտեղ ակնհայտ Ադրբեջանի շահերն ավելի են գերադասում հարգել, քան մերը, որտեղ առաջարկում են Ղարաբաղն ընդգծված տարանջատել մեզանից, ֆիքսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որտեղ մինչև այսօր էլ ձևակերպված չէ՝ ինչ ենք մենք շահելու:

Մեկ էլ նկատեմ, որ եթերային լրատվականները, որոնք նայել եմ,անդրադառնալով Աստանայի համաժողովին, ոչ մի լուր չեն տվել
Նազարբաևի առաջարկի մասին, կարծես նման բան չի էլ եղել: Ակնհայտ է ,որ դա արվել է իշխանության ճնշման արդյունքում:
Հավանաբար դա նրանից է, որ մեր արտաքին քաղաքականությունն, ինչպես Աշոտյանն այսօր ասեց ,,շատ ամուր ձեռքերում է,,,էնքան ամուր ,որ ուժն հերիքում է լրատվականների բերանը փակելուն,մինչդեռ պետք էր Նազարբաևի բերանը փակել:

Ինչ ասեմ,ես ինձ նվաստացած եմ զգում, էս կեղծված ընտրությունների գինն ա, որ մենք տալիս ենք ամեն օր”,-գրել է նա:

 

Անկախ

«Ոմանք էլ կարող է Ավագյանի օֆիսում մեթան գազով փուչիկ տրաքացնեն» . Պետրոս Ղազարյան

загруженное

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Նոր կարդացի, որ Կարեն Ավագյանը ոչ միայն արդարացնում է երիտհանրապետականների հարձակումը թռուցիկ տարածող ակտիվիստների վրա, այլև սպառնում է ավելի խիստ պատասխաններ տալ, եթե թռուցիկներն իր սրտով չլինեն։

Անկեղծ ասած, ծանոթ չեմ թռուցիկների բովանդակությանը, բայց ենթադրենք այնտեղ վիրավորական բաներ են գրված նախագահի և ՀՀԿ-ի հասցեին։

Շատ բնական է, որ դա Կարեն Ավագյանին դուր չի գա։ Ճիշտն ասած, ինձ էլ դուր չի գալիս որևէ մեկին վիրավորելը, անկախ նրանից, թե ինչպես ես վերաբերվում վերջինիս, դատապարտելի է։ Բայց սա դաստիարակության և ճաշակի հարց է։ Իսկ Կարեն Ավագյանը, կոչ անելով ինքնադատաստանի, շատ ավելի է վիրավորում Սերժ Սարգսյանին, քան թռուցիկներ բաժանողները։ Որովհետև թռուցիկ բաժանելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Եվ եթե ինչ որ բան էլ այն չէ, միջամտելու իրավունք ունեն միայն իրավապահները. ինքնադատաստանը նույնպես արգելված է Սահմանադրությամբ։ Արհամարհելով Սահմանադրությունը՝ Կարեն Ավագյանը արհամարհում և վիրավորում է նրա գլխավոր երաշխավորին՝ նախագահին։ Հարգարժան պատգամավորը պետք է նաև իմանա, որ ինքնադատաստանը երկու սայր ունի։ Շատերին դուր չի գալիս, որ կառավարության որոշումով պետական բուհերը միլիոնավոր դրամներ են տալիս իր հիմնադրամին, որ վերջինս իր քեֆով ծախսի։ Ելնելով ինքնադատաստանի կոչից՝ ոմանք էլ կարող է Ավագյանի օֆիսում մեթան գազով փուչիկ տրաքացնեն։ Մանավանդ որ այդ տեխնոլոգիան բոլորը գիտեն։ Չասեմ՝ ում շնորհիվ”։

 

Անկախ

«Մեր լրատվականները Վանաձորի խնդիրները թողած՝ Խորվաթիայի ցրտերին են անդրադառնում». Պետրոս Ղազարյան

download

Ֆեյսբուքյան իր էջում հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը գրել է.

“Վանաձորում գազ չկա, մասամբ՝ լույս, ջուրը սառել է, դասերը դադարեցվել են, հիվանդանոցները կիսատ են աշխատում, հացը կրկնակի թանկացել է…

Այսօր առավոտյան լսում եմ լրատվականներից մեկի առաջին եթերը`

Արա Սահակյան նշանակվել է Տաջիկստանում դեսպան` համատեղության կարգով:

Ծանր իրավիճակ …Մեծ Բրիտանիայում և Խորվաթիայում` ուժեղ ցրտերի պատճառով…

Ու ոչ մի բառ Վանաձորից, որտեղ գիշերը մինուս 20-ից անցել է”:

 

Անկախ

«Ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների հաշվարկների վրա» Պետրոս Ղազարյան

arm138373986546

Հայտնի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատ ընկերներ ունեմ, որ հունվարի 18-ին մասնակցելու են ընդդեմ կուտակայինի հանրահավաքին, ես էլ անպայման կմասնակցեմ, որովհետև դեմ եմ այդ կասկածելի համակարգին, ու ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների եղած կամ չեղած հաշվարկների վրա: Մենք դեմ ենք, դա մեր կյանքի մի մասն է, մեր սկզբունքները, մեր գումարներին տեր կանգնելու մեր իրավունքը, մի բան, որ Հրապարակ թերթից չգիտեմ թե ով, ոչ մի կերպ չի հասկանում: Էս թերթին թվում է՝ մեր երկրում մարդիկ չկան, որ անկախ Քոչարյանից, Սերժից, Ծառուկյանից ու Լևոնից կարող են պատկերացումներ ունենալ և դուրս գալ բողոքելու: Ու էս մատից ծծած անփաստ վերլուծությունով ուզում է ասի՝ սա Քոչարյանի ցույցն է Պուտինի աչքի համար: Երևի էս թերթում առանց կողքից պասի նյութ չեն գրում ու բոլորին չափում են իրենց արշինով: Բայց մարդ ինչքան չպետք է հարգի իր երկրի հազարավոր քաղաքացիների, որ նման կոնսպերատիվ հիմարություններ վերլուծի»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, թե իր տեղեկություններով` արդեն մի քանի ամիս Քոչարյանը չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աուդիենցիա ստանալ` չնայած վերջինիս հետ ունի անմիջական «կապվելու» հնարավորություններ: Նրան ասում են` այսօր-վաղը: Ռուսաստանը չի ցանկանում խառնվել հայաստանյան ներքաղաքական վեճերին, առանձնապես հակված չէ Քոչարյանի վերադարձին, սակայն նրան չի մերժում. հասկացնում է՝ եթե Քոչարյանը հասնի նրան, որ Հայաստանում ունենա հասարակական լայն աջակցություն, իրենք «կվերանայեն հարցը»:

Թերթի դիտարկմամբ` հունվարի 18-ին կուտակայինի առնչությամբ կազմակերպված ցույցը, որին մասնակցելու են նաև ՀԱԿ-ը` Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», մեծ քննություն է լինելու Քոչարյանի համար` միտինգն ինչ «թիվ» լինելու առումով. արվելու է ամեն ինչ, որ Ռուսաստանն ու Հայաստանը «թիվ» տեսնի:

Անկախ

Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հայկական պլանշետից տխրում են

231337391368877210

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջին գրել է.

“Չեմ հասկանում այն մարդկանց, որ հայկական պլանշետից տխրում են` ինչ է թե այս իշխանության օրոք է ստեղծվել։

Իշխանավորներն էլ, պլանշետի ֆոնին Բիլ Գեյցի տեսք են ընդունում, կարծես պլանշետը ստեղծվել է ՀՀԿ ֆրակցիայի նիստում՝ Շմայսի առաջարկով։

Իրականում, ապրեն մեր IT մասնագետները։ Ապրեն նաև իշխանությունն ու ընդդիմությունը, որ դեռ ամեն ինչ չեն հարամել։

Պուտինը չգար, այդպես էլ չէինք իմանա,որ Ռուսաստանին 300 միլիոն դոլար ենք պարտք. Պետրոս Ղազարյան

221132031358838289

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջին գրել է.

“Եթե Պուտինը չգար, փաստորեն այդպես էլ չէինք իմանա, որ Ռուսաստանին 300 միլիոն դոլար ենք պարտք ու մեզ չէին ասի, որ գազի գինը թանկացել է 2011-ին, որ տրամադրություններս չգցենք։

Եթե Իրանի դեսպանը ասուլիս չտար, մենք չէինք իմանա, որ մեր իշխանությունները երբեք իրանական կողմի հետ բանակցություն չեն վարել ավելի մեծ ծավալի իրանական գազ ներկրելու գնի շուրջ և տարիներ շարունակ մեր իշխանությունների պնդումները, թե իրանական գազը թանկ է ռուսականից, բլեֆ է”,-գրել է նա։

«Էս ստորություն ա թե’ Վարդանի, թե’ մահացածների հարազատների նկատմամբ». Պետրոս Ղազարյան

 Պետրոս ՂազարյանԿենտրոն հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննության արդյունքները դեռ չկան, բայց մի քանի կայքեր Վարդան Պետրոսյանին արդեն մարդասպան են հայտարարել, ընդ որում չեն խորշում և Վարդանին ոչնչացնելու համար օգտագործում են մահացածների հարազատների վիշտը՝ կրակի վրա յուղ լցնելով։ Երբեք չեմ սիրել բարոյական գնահատականներ տալ, բայց էս ստորություն ա թե’ Վարդանի, թե’ մահացածների հարազատների նկատմամբ»։

«Զարուհու ասածի վերաբերյալ Կարեն Ավագյանն ու իր ընկերները լավ կանեն՝ լռեն». Պետրոս Ղազարյան

загруженноеՀեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքում անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի հարցին. «Անկեղծ ասած Զարուհու հարցը կազինոների հետ կապված իմ սրտով չէր, բայց ոչ թե նրա համար, որ ինչպես Կարեն Ավագյանն է գրում, դա խայտառակություն էր, թրքություն և այլն և այլն, դա անմակարդակ, քաղաքականապես անբովանդակ, պոպուլիստական, ամբոխի ականջը շոյող հարց էր ընդամենը:

Իսկ պետականությունը վարկաբեկելու մասին Կարեն Ավագյանն ու իր ընկերները լավ կանեն՝ լռեն:Իրենց արածները ԵԽԽՎ մի քանի նստաշրջան չէր հերիքի թվարկելու համար»,-գրել է նա:

 

«Եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է». Պետրոս Ղազարյան

231337391368877210«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գորիսում տիրող վախի մթնոլորտին` գրելով.

«Կան պահեր, երբ տեսակետ հայտնելը անհրաժեշտություն է: Ես դժվար եմ պատկերացնում առանց սեփական տեսակետի քաղաքական գործիչ, լրագրող, մտավորական, քաղաքացի, վերջիվերջո մարդ:

Շատերն ասում են՝ այսօր Գորիսում վախի մթնոլորտ է: Բայց անկեղծ լինենք, մի՞թե Երևանում պակաս վախ կա: Ընդ որում, եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է:

Եթե մենք ցանկանում ենք, որ այսօրվա և վաղվա խուժանը պատժվի, անհրաժեշտ է ուժեղ հանրային կարծիք, դատապարտող մթնոլորտ: Առանց որի ոչինչ չի փոխվի:

Ինչպիսի՞ն էր գորիսյան դեպքերի արձագանքը: Ես հասկանում եմ, որ FB-ում հանրապետականները ծպտուն չեն հանում, բայց չեմ հասկանում, երբ լռում են ընտրությունների ժամանակ նույն հանրապետականներին անարգանքի սյունին գամող կուսակցությունները, լռում են մտավորականների զգալի մասը, սիրո և հավատի ուսմունքը մեզ ավետող եկեղեցականները»,-գրել է նա:

Եթե չեմ սխալվում, Աստվածաշնչում անտարբերության մասին հստակ գրված է: Միգուցե չե՞ն կարդացել: