Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումն ունի այլընտրանք՝ մենք ունենք պլան Բ. Պորոշենկո

Պորոշենկո

«Նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղ բանակցություններն օգտագործել միայն իրենց ուժերի վերադասավորման համար, կա նաև «պլան Բ»,-նշել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

«Իրավիճակի խաղաղ կարգավորումը միայն մեր Ա պլանն է: Բայց նրանք, ովքեր կջանան խաղաղ բանակցություններն օգտագործել ժամանակ շահելու, ուժերը վերադասավորելու համար, պետք է իմանան, որ ունենք նաև  պլան Բ: Այժմ չեմ խոսի դրա էության մասին, քանի որ հավատում եմ, որ խաղաղ ծրագիրը, այնուամենայնիվ, կաշխատի»,-նշել է Պորոշենկոն:

Ուրբաթ օրը Պորոշենկոն կրակը մեկ շաբաթով  դադարեցնելու  հրաման էր տվել բոլոր ուժային կառույցներին, որոնք մասնակցում էին Ուկրաինայի արևելքում կատարվող հատուկ գործողություններին: Պորոշենկոն նաև իրավիճակը կարգավորելու խաղաղ ծրագիր է առաջ քաշել: Չնայած սրան՝ զինյալները նախագահի խոսքերին չեն հավատում ու պատրաստվում են պայքարի շարունակմանը:

Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը ենթադրում է անվտանգության երաշխիքներ բանակցությունների բոլոր մասնակիցների համար, այն անձանց քրեական պատասխանատվությունից ազատում, ովքեր զենքերը վայր են դրել և հանցանք չեն գործել, ինչպես նաև պատանդների ազատ արձակում:

Պյոտր Պորոշենկո. Ո ՞ վ է Ուկրաինայի նոր նախագահը,լուսանկարներ

Մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահական ընտրություններում  Պետր Պորոշենկոն ընտրվեց երկրի նախագահ։  Իսկ նրա հաջողության տանող ուղին հետևյալն է.

Petro Poroshenko, 'Chocolate King', Ukrainian MP and backer of the Euromaiodan protests in Kiev

 

Պետր Ալեսեևիչ Պորոշենկոն ծնվել է 1965թ.-ի սեպտեմբերի 26-ին Բոլգրադում, ինժեների ընտանիքում։ Կիևի՝ Շևչենկոյի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի  ֆակուլտետն ավարտելուց հետո՝ 1989թ.-ին, անմիջապես նախաձեռնում է  կակոյի վաճառքի իր բիզնեսը, իսկ 1990-ականներին արդեն հրուշակեղենի արտադրության իր ձեռնարկությունները միավորում է մեկ խոշոր “Ռոշեն” խմբի մեջ և դրանով դառնում Ուկրաինական հրուշակեղենի խոշորագույն արտադրող-գործարարներից։

Ի թիվս այլ հարստությունների՝ «Շոկոլադի թագավորին» է պատկանում ուկրաինական 5-րդ ալիք”  հեռուստաընկերությունը, որը 2004թ.-ին լուսաբանում էր նախագահական ընտրություններն ու նարնջագույն հեղափոխությունը։

Նախագահ Պորոշենկոյի խորհրդարանական ուղին սկսվել է 1998թ.-ին, երբ նա դարձավ Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, որը շուտով լքեց 2001թ.-ին՝ իր անկախ ձախ-կենտրոնամետ “Համերաշխություն” կուսակցությունը ստեղծելու համար, իսկ 2001թ.-ին ղեկավարում է Վիկտոր Յուշենկոյի ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի “Մեր Ուկրաինա” միությունը։

Նախագահական ընտրություններում Յուշենկոյի հաղթանակից  հետո՝ 2004թ.-ին, Պորոշենկոն նշանակվեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ Բայց շուտով  Ուկրաինայի քաղաքական գործիչների կողմից կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքների արդյունքում Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած նախարարների ողջ կաբինետն, այդ թվում՝ Պրոշենկոն, ազատվեց աշխատանքից։

petro_poroshenko_0

Շուտով՝ 2006թ.-ին, Պորոշենկոն կրկին ընտրվում է խորհրդարանի պատգամավոր. այս անգամ նա ղեկավարում է ֆինանսական և բանկային գործունեության խորհուրդը։ 2007թ.-ի փետրվարից 2012թ.-ի մարտը Պորոշենկոն զբաղեցնում է Ուկրաինայի Ազգային բանկի խորհրդի նախագահի պաշտոնը։

2009թ.-ի հոկտեմբերին նա նշանակվում է Ուկրաինայի արտգործնախարար, սակայն ոչ տևական ժամանակով՝ մինչև 2010թ-ի մարտը։ Ուկրաինայի նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից նա հեռացվում է այդ պաշտոնից։ Պաշտպանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գաղափարը, նա միաժամանակ նշում էր, որ “Ուկրաինայի նպատակը ոչ թե ինքնին ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է, այլ բարեփոխումների անցկացումը, երկրի անվտանգության ամրապնդումն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը”։

Երկու տարի անց Յանուկովիչն առաջարկում է Պորոշենկոյին զբաղեցնել տնտեսական տարգացման ու առևտրի նախարարի պաշտոնը։ Վերադառնալով խորհրդարան՝  նա ստանում է Վիննիցկի շրջանի թիվ 12 ընտրատարածքի  ընտրողների ձայների 70%-ը և պատգամավոր ընտրվելու կապակցությամբ լքում նախարարի պաշտոնը։ Պորոշենկոն հրաժարվում է դառնալ խորհրդարանական այս կամ այն խմբակցության անդամ, այլ  ընդգրկվում է Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովում։Petro-Poroshenko_2805224b

 

 

“Եվրամայդանում” նա հաճախ ելույթով էր հանդես գալիս ու պաշտպանում ցուցարարներին, իսկ հարցազրույցներից մեկում նշում է, որ հովանավորում է հեղափոխությունը ՝ապահովելով սննդով, ջրով ու վառելափայտով։ Չնայած իր ընդդիմադիր լինելու մեծ փորձին՝ այս քաղաքական գործիչը համարում է, որ ընդդիմադիր լինելը պատվաբեր չէ. ըստ նրա եթե դա երկար տևի, կարող է դառնալ ինքնանպատակ, իմաստը լինի պարզապես քննադատություն որոնելը։

petro-poroshenko

2014թ.-ի մարտի 29-ին նա գրանցվում է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու։ Նա վստահ է. “մեզ համար ինչ էլ որ կանխատեսեն մեր կատաղի “ընկերները” աջից ու ձախից,  Մեր Ուկրաինան ունի լուրջ ռեսուրսներ ու ապագայի ծրագրեր”,- նշել է Պորոշենկոն։

Անկախ

Պորոշենկոյի շտաբում ինաուգուրացիայի մոտավոր ամսաթիվն են նշել

5eab7077ee067289cfea7003a732b3d7-390x290 (1)Պետր Պորոշենկոյի ինաուգուրացիան հնարավոր է տեղի ունենա հունիսի 8-10-ին, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները` հղում անելով նախագահի թեկնածուի շտաբին:

Պորոշենկոն բոլոր քվեաթերթիկների երրորդ մասի մշակման արդյունքներով հավաքել է ձայների 54 %-ը:

Ավելի վաղ հրապարակվել էին էքզիտ-պոլերի տվյալները, որոնց համաձայն, Պորոշենկոն հավաքել է ձայների  87,31%-ը, Տիմոշենկոն` 12,39%,Լյաշկոն` 8,69%, Գրիցենկոն  5,98%, Տիգիպկոն` 4,42%, Դոբկինը` 2,35%:

Անկախ